Նալբանդյան (գյուղ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Նալբանդյան (նախկին անվանումը՝ Մեծ Շահրիար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում։ Վերանվանվել է Նալբանդյան 1950 թ. ապրիլի 19-ին[5]։

Գյուղ
Նալբանդյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
Գյուղ Մեծամոր համայնք[1]
Մակերես20.1 կմ²
ԲԾՄ864 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4863[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննալբանդյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[3]
Փոստային ինդեքս0936[4]
Նալբանդյան (գյուղ) (Հայաստան)##
Նալբանդյան (գյուղ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է մարզկենտրոն Արմավիրից 8 կմ հարավ-արևմուտք, հեռավորությունը Երևանից` 60 կմ։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 850 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ և 1915-1916 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի, Խնուսի Ալաշկերտի և Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ Այստեղ 1940-1950 թթ այստեղ են հաստատվել նաև Լիբանանից հայրենադարձվածները։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նալբանդյանի մշտական բնակչությունը կազմել է 4863 (2418 տղամարդ, 2445 կին), առկա բնակչությունը՝ 4781 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 630 1393[7] 1704 2165 1850 2789 3463 3596 3771[8] 4502 4863[2]

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի 1853 առկա տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (626 հա), պտղատու (44 հա) և խաղողի այգիները (45 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 91 և 390 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությաամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Տեխնիկական մշակաբույսերից աճեցնում են խորդենի, որն օգտագործվում է եթերայուղերի արտադրության մեջ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Նալբանդյանի մոտ գտնվում է մի հին բնակատեղի (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ), որը կոչվում է Կարաթափա։ Գյուղում կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցին։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Նալբանդյանն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, հիվանդանոց-ծննդատուն, կապի հանգույց։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 949
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 776

Արտաքին հղումներ

խմբագրել