Նաիրի Բաղրամյան
Նաիրի Բաղրամյան (գերմ.՝ Nairy Baghramian, 1971[1][2][3][…], Սպահան, Իրան), Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ։
Նաիրի Բաղրամյան | |
---|---|
Ծնվել է | 1971[1][2][3][…] |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան և Գերմանիա |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարչուհի, քանդակագործ, ինստալյացիոն արտիստ և վիզուալ արտիստ |
Ոճ | մոդեռնիզմ |
Պարգևներ | |
Nairy Baghramian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆաիրի Բաղրամյանը ծնվել է Սպահանում 1971 թվականին։ 1985 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։ 2007 թվականին արժանացել է Էրնստ Չիրինգ մրցանակի։ Ունեցել է տարբեր անհատական և խմբակային միջազգային ցուցահանդեսներ Նյու Յորքի «Քանդակագործության կենտրոնում» (2013), Քյոլնի Buchholz պատկերասրահում (2012), Վանկուվերի ժամանակակից արվեստի պատկերասրահում (2012), Neuer Aachener Kunstverein (2008), Staatliche Kunsthalle Baden-Baden (2008), Kunsthalle Basel (2006)։ Ֆիլիդա Բարլոյի հետ ցուցահանդես է ունեցել Լոնդոնի Սեպրենտին պատկերասրահում (2010), մասնակցել է Վենետիկի 54-րդ բիենալեին (2011), Գլազգոյի վիզուալ արվեստի միջազգային փառատոնին (2011), Ամստերդամի Սթեյդելիկ թանգարանի Սթեյդելիկ 2-ին (2011), Բեռլինի բիենալեին (2008), Münster քանդակագործական ծրագրին (2007)[6][7]։
Մրցանակներ
խմբագրել- Ցյուրիխի արվեստի մրցանակ (2016)
- Առնոլդ Բոդ Փրեյզ մրցանակ (2014)
- Հեկտոր Կունստփրեյզ մրցանակ (2012)
- Էրնստ Չիրինգ հիմնադրամի մրցանակ (2007)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Photographers’ Identities Catalog
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.kassel.de/buerger/rathaus_und_politik/rund-ums-rathaus/ehrungen-und-preise/preise-der-stadt/arnold-bode-preis.php
- ↑ Նաիրի Բաղրամյանի կենսագրությունը(չաշխատող հղում)
- ↑ Artist of the week 67: Nairy Baghramian
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիրի Բաղրամյան» հոդվածին։ |