Նաիրա Ահարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաիրա Սերյոժայի Ահարոնյան (սեպտեմբերի 19, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Նաիրա Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1989) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1995) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Naira Aharonyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1995 թվականին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիան (գրքի ձևավորման բաժին)։ 2001 թվականից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, որպես AKT կոնցեպտուալ խմբի անդամ, մասնակցել է մի շարք նախագծերի։
Ունեցել է բազմաթիվ նախագծեր ՆՓԱԿ-ում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միությունում։ Որպես գեղարվեստական խմբագիր աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում, ձևավորել է մանկական գրքեր և ամսագրեր։ Նկարչուհու շատ գործեր գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1989 - Անհատական ցուցահանդես, Լուսաշխի տուն
- 1989 - Երիտասարդական ցուցահանդես
- 1990 - «Հայկական գրաֆիկա-90»
- 1992 - Լևոն Ժամկոչյանի հաստոցային գրաֆիկայի սեմինարների մասնակիցների խմբակային ցուցահանդես
- 1994 - «Երևանյան լանդշաֆտ» ցուցահանդես
- 1995 - ցուցահանդես Ex-voto մշակույթի կենտրոնում
- 1995 - Մոսկվա-Երևան ժամանակակից արվեստի ցուցահանդեսը
- 1996 - "The investigation and Development of the Event"
- «Երևանյան լանդշաֆտ» ցուցահանդես
- 1996 - Միջամտություն փակ համակարգում (Interferens in Private System)
- 1996 - Postfactum
- 1996 - Position
- 1997 - Երիտասարդական ցուցահանդես, ՆՓԱԿ
- 1997 - Մաքուր ստեղծագործություն
- 1997 - Մոնոպոլիս
- 2007 - «Անհատական տարածք» անհատական ցուցահանդես- գրաֆիկական գործեր, Մոսկվա
- 2013 թվականին կայացավ ցուցահանդես Նաիրա Ահարոնյանի և բանաստեղծ Հովհաննես Շանթի «Մեղք ու խորան» գրքի շնորհանդեսի հետ համատեղ[1]
- 2014 թվականին Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում[2][3]
- 2015 թվականին Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, բանաստեղծությունների ժողովածու «Ոգեզարթոնք» գրքի շնորհանդեսի հետ համատեղ
- 2017 թվականին Անհատական ցուցահանդես «Իլիկ»- ում՝ «Վաղն այսօր է» խորագրով
- 2019 թվականին Խմբային ցուցահանդես SarGallery պատկերասրահում «Նուրբ տեսանկյուն» խորագրով
Գրքերի և ամսագրերի նկարչական ձևավորումներ
խմբագրել1993-2001 թվականներին աշխատել է «Այսօր» թերթի խմբագրությունում, սկզբում որպես նկարիչ-ձևավորող, ապա գեղարվեստական խմբագիր։ Մասնակցել է շուրջ 60 անուն թերթերի ստեղծման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներին, որոնցից նշանակալիներն են «Պուլիկ», «Այսօր», «Ֆիֆի», «Ս-Էքսպրես», «Ֆոնֆոն», «Բոբո», «Բան-Ման», «Ութուկես», «10 օր», «Զոքանչ»
- «Ընթերցարան» 4-րդ դասարանի
- «Շաղեր» մանկական հանդես
- «Պույ-պույ մկնիկը»
- «Ծիտը»
- «Շունն ու կատուն»
- «Մկների ժողովը»
- «Վերադարձ»
- «Մեղք ու խորան»
- «Կենաց մարդկայնության»
- «Կարոտի թևով»
- «Գրիր ինձ «Բարև»
- «Մանկության մոլորակը»
- «Ոգեզարթոնք»-բանաստեղծությունների ժողովածու
- «Նրա սիրտն էլ մնաց լեռներում»
- «Նուռը»
- «Կենաց օրեր»
- «Աշունն ու կինը»
- «Սատիրիկոն»
- «Ուզում եմ ապրես»
- «Հատվող զուգահեռներ»
- «Կլեոպատրայի անեծքը»
- «Հեքիաթների տնակ»
- «Հանելուկներ»
- «Մաթեմատիկական հեքիաթներ»
- «Իմ առաջին հայերենը»
- «Անխելք մարդը»
- «Կռապաշտները»
- «Իմ Շուշի»
Մոսկվայում հրատարակված գրքերի և հանդեսների ձևավորումներ
- «Поле чудес»
- Поле чудес»- детское издание
- «Жили-были»
- «Весёлые картинки»
- «Спокойной ночи малыши»
- «Ералаш»
- «Свинопас» из-во РОСМЕН
- «Лягушка путешественница» из-во РОСМЕН
- «Жам» журнал
Պատկերասրահ
խմբագրել-
Անհատական ցուցահանդես Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նաիրա Ահարոնյան
- ↑ «Հանդիպում գեղանկարչուհի Նաիրա Ահարոնյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «ՆԱՌԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԸ»
Աղբյուրներ
խմբագրել- "Волшебный синтез цвета и ритма Нары Агаронян, Анна Гиваргизян, журнал ЖАМ, номер 1, 2014 год"
- Նաիրա Ահարոնյանի գունային մեղեդին
- Աշնանային գույներ Նաիրա Ահարոնյանի նկարների հետ
- Նաիրա Ահարոնյան, դիմանկարներ