Նազիկ ալ-Աբիդ

կականց իրավունքների արաբ ակտիվիստ

Նազիկ ալ-Աբիդ (արաբ․՝ نازك العابد‎‎, 1898[1], Դամասկոս, Օսմանյան կայսրություն - 1959[1], Բեյրութ, Լիբանան), հայտնի է որպես «Արաբների Ժաննա դ'Արկ»[2], կանանց իրավունքների ակտիվիստ և Սիրիայում Օսմանյան և Ֆրանսիական գաղութացման քաղաքականությունը քննադատող[3]։ Նա առաջին կինն էր, որ Սիրիայի արաբական բանակում պաշտոն ստացավ՝ Մայսալունի ճակատամարտի ժամանակ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժմանը նախորդող Կարմիր աստղի միությունը ձևավորելու համար։ Նա ազգային անկախության, Սիրիայում կանանց աշխատելու և ընտրելու իրավունքների հաստատման հեղափոխական էր[4]:61։

Նազիկ ալ-Աբիդ
Դիմանկար
Ծնվել է1898[1]
ԾննդավայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1959[1]
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունակտիվիստ և լրագրող
ԱմուսինMuḥammad Jamīl Bayyuhum?[1]
 Naziq al-Abid Վիքիպահեստում

Ակտիվիզմ խմբագրել

Օսմանյան կայսրության դեմ խմբագրել

Աբիդը Սիրիայի Օսմանյան օկուպացիայի ժամանակ կանանց ընտրության իրավունքի և դիմադրության ակտիվիստ էր, և 1919 թվականին Սիրիայի կանանց շարժման ժամանակ Դամասկոսում թերթերի համար հաճախ գրում էր տղամարդու կեղծանունով[5][6]:120։ 1914 թվականին կանանց իրավունքները պաշտպանելու համար նա հիմնում է փաստաբանների մի խումբ, որից հետո օսմանյան առաջնորդության կողմից աքսորվում է Կահիրե (Եգիպտոս), որտեղ էլ մնում է մինչև 1918 թվականը՝ Օսմանյան կայսրության փլուզումը[7]։ 1919 թվականին Աբիդը հիմնադրում է «Nur al-Fayha» (Դամասկոսի լույս) ընկերությունն ու թերթը, իսկ ավելի ուշ՝ 1922 թվականին, հիմնում է նույնանուն մի դպրոց, որը պատերազմի արդյունքում որբացած աղջիկներին առաջարկում էր անգլերենի և կարի դասընթացներ[4]:61[6]։

Սիրիայում ֆրանսիական գաղութացման դեմ խմբագրել

Լինելով Քինգ-Քրեյնի հանձնաժողովի ժամանակ կանանց պատվիրականության ղեկավարը՝ Ամիդը ամերիկացի դիվանագետների հետ խոսել է առանց քողի (հիջաբ), սրանով ցույց տալով Սիրիայի աշխարհիկ իշխանության համար իր մտադրությունը և մատնանշելով Սիրիայում ֆրանսիական մանդատի օկուպացիան[7]։

1920 թվականին Աբիդը հիմնել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժմանը նախորդող Կարմիր աստղի միությունը, և արքայզն Ֆեյսալ I-ի կողմից արժանացել է Սիրիրայի արաբական բանակի «Պատվավոր նախագահ» կոչմանը[8]։ Աբիդը 1920 թվականի հուլիսին Սիրիայի արաբական բանակի և ֆրանսիական զորքի միջև ընթացքող Մայսալունի ճակատամարտի ժամանակ գլխավորել է Կարմիր աստղի բուժքույրներին։ Չնայած որ Սիրիայի արաբական բանակը պատրություն է կրել ֆրանսիական զորքի դեմ պայքարում և որի արդյունքում էլ Ամիդը աքսորվել էր, նա երկրի ներսում հայտնի դարձավ որպես «Արաբների Ժաննա դ'Արկ»[8]։ Լինելով Սիրիայի առաջին կին գեներալը՝ նա լուսանկարվել է զինվորական համազգեստով և առանց հիջաբի, սակայն վերադառնալու ժամանակ պահպանողականների աղաղակների արդյունքում նա արդեն կրել է քող[6]:128։

1921 թվականին Ֆրանսիական կառավարությունը համաներում է շնորհել, և Աբիդը վերադարձել է Սիրիա այն պայմանով, որ պետք է խուսափի քաղաքականությունից[8]։ Այդ թվականին «Դամասկոսի Լույս» դպրոցը հիմնելուց հետո այն դիտարկվել էր որպես ֆրանսիական հումանիտար գործակալությունների և ծրագրերի ռեսուրսների մրցակից[9]:95՝ ֆրանսիական իշխանությունները նրան սպառնում էին ձերբակալել, որի արդյունքում Աբիդը Սիրիայից փաչել էր Լիբանան[10]։

Կանանց իրավունքներ խմբագրել

1933 թվականին նա հիմնադրել է Niqâbat al-Mar'a al-'Amila-ն (Աշխատող կանանց հասարակությունը), որը Սիրիայում կանանց անունից զբաղվում էր աշխատանքային հարցերով, սատարելով տնտեսական ազատագրումը որպես կանանց քաղաքական ազատագրման միջոց[4]:73։

Անձնական կյանք խմբագրել

Աբիդը ծնվել է Դամասկոսի ազդեցիկ ընտանիքներից մեկում[8]։ Նա սուլթանի դատավոր և խորհրդական Ահմադ Իզզա ալ-Աբիդի քրոջ աղջիկն էր[10]։ Թուրքիայում ապրելու ժամանակ նա թուրքական, ամերիկյան և ֆրանսիական դպրոցներում մի քանի լեզու է ուսումնասիրել։ 1908 թվականի հեղափոխությունից հետո նրա ընտանիքը տասը տարով աքսորվել էր Եգիպտոս[10]։

1922 թվականին՝ Լիբանան փախուստից հետո, հանդիպել և ամուսանցել է արաբ մտավորական և քաղաքական գործիչ Մուհամմադ Ջամիլ Բայհումի հետ[4]:59։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  2. Zachs, Fruma; Ben-Bassat, Yuval (2015). «WOMEN'S VISIBILITY IN PETITIONS FROM GREATER SYRIA DURING THE LATE OTTOMAN PERIOD». International Journal of Middle East Studies. 47 (4): 765–781. doi:10.1017/S0020743815000975. ISSN 0020-7438.
  3. Al-Hassan Golley, Nawar; Homsi Vinson, Pauline (2012). «3». In Arenfeldt, Pernille; Al-Hassan Golley, Nawar (eds.). Mapping Arab Women's Movements : A Century of Transformations from Within. Cairo, Egypt: The American University in Cairo Press. էջ 67. ISBN 9789774164989.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Zachs, Fruma (2013). «Muḥammad Jamīl Bayhum and the Woman Question». Die Welt des Islams. 53 (1): 50–75. doi:10.1163/15700607-0003A0003.
  5. Talhami, Ghada (2013). Historical dictionary of women in the Middle East and North Africa. Lanham, Md.: Scarecrow Press. էջ 11. ISBN 1885942400.
  6. 6,0 6,1 6,2 Thompson, Elizabeth. The woman's movement and its development. The colonial Welfare state in Syria (1920-1946).
  7. 7,0 7,1 Moubayed, Sami (2006). Steel & Silk: Men and Women who Shaped Syria 1900-2000. Cune Press. էջ 360. ISBN 9781885942401.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Zachs, Fruma; Halevi, Sharon (2014). Gendering Culture in Greater Syria: Intellectuals and Ideology in the Late Ottoman Period. I.B.Tauris. էջ 124. ISBN 0857736728.
  9. Thompson, Elizabeth (2000). Colonial Citizens: Republican Rights, Paternal Privilege, and Gender in French Syria and Lebanon. New York: Columbia University Press. էջեր 121. ISBN 9780231106603.
  10. 10,0 10,1 10,2 Meininghaus, Esther (2016). Creating Consent in Ba‘thist Syria: Women and Welfare in a Totalitarian State. I.B.Tauris,. ISBN 9780857729774.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)