Օսմանյան կայսրության վերացում

Օսմանյան կայսրության վերացման մասին ակտով Թուրքիայի մեջլիսը 1922թնոյեմբերի 1-ին վերջ դրեց Օսմանյան կայսրության գոյությանը, որը հիմնադրվել էր 1299 թվականին։ 1922 թվականի նոյեմբերի 11-ին Լոզանի կոնֆերանսի ժամանակ, ճանաչվեց Թուրքիայի տարածքում Անկարա կենտրոնով Թուրքական մեծ ազգային ժողովի ինքնավարությունը։ Վեջին սուլթան Մուհամմեդ VI-ը լքեց օսմանյան մայրաքաղաքը՝ Ստամբուլը 1922 թվականի նոյեմբերի 17-ին։ Իրավական հիմքերը ամրապնդվեցին Լոզանի պայմանագիրը կնքելուց հետո 1923 թվականի հուլիսի 24-ին։

 Թուրքիայի պատմություն
Թուրքիայի զինանշան
Սելջուկյաններ
Թյուրքերի միգրացիա
Սելջուկյան կայսրություն
Իկոնիայի սուլթանություն
Անատոլիայի մոնղոլական գրավում
Մոնղոլական կայսրություն
Հուլավյաններ
Օսմանյան կարստություն
Օսմանյան կայսրություն
Առաջին համաշխարհային պատերազմ
Հայոց ցեղասպանություն
Թուրքիայի Հանրապետություն
Անկախության պատերազմ
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Թուրքերի ներխուժումը Կիպրոս
Հեղաշրջման փորձ Թուրքիայում (2016)
Թուրք-Սիրիական կոնֆլիկտ

Թուրքիայի պորտալ

Օսմանյան կայսրության անկումը խմբագրել

Օսմանյան կայսրությունը հռչակվել է Օսման I-ի կառավարման ժամանակ, ով էլ համարվում է կայսրության հիմնադիրը։ Նրա ընտանիքը և սերունդները կառավարեցին ամբողջ կայսրությունը սկսած 1299 թվականից՝ կայսրության ամբողջ պատմության ընթացքում։ Օսմանյան դինաստիան՝ սուլթանի գլխավորությամբ, ուներ իշխանություն բոլոր քաղաքական միավորումների և կազմակերպությունների նկատմամբ։ Սուլթանը միակ և բացարձակ ռեգենտն էր, ով նաև երկրի և իշխող կառավարության ղեկավարն էր։ Մեծն վեզիրները և քաղաքական համակարգը գործում էին սուլթանի անմիջական վերահսկողության ներքո։

Լոզանի կոնֆերանսին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել, ինչպես Ստամբուլի կառավարությանը, այնպես էլ Անկարայի։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համոզված էր, որ միայն Անկարայի կառավարությունը պետք է մասնակցի Լոզանի կոնֆերանսին[1]։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին Մեծ ազգային ժողովը ճանաչեց սուլթանական կառավարությունը Ստամբուլում անօրինական։ Մեծ ազգային ժողովը նաև ընդունեց որոշում, որ Ստամբուլը դադարում է համարվել Թուրքիայի մայրաքաղաք, և մայրաքաղաքը տեղափոխվում է Անկարա[1]։ Բացի այդ նրանք հայտարարեցին, որ սուլթանությունը վերացվել է երկրում[2]։ Սուլթանության վերացումով փակվեց Օսմանյան կայսրության պատմության վերջին էջը։ Բանաձևին ծանոթանալուց հետո, Մուհամմեդ VI-ը փնտրում էր օթևան՝ բրիտանական ռազմական նավի վրա[3]։ Այն բանից հետո, երբ Մուհամմեդ VI-ը փախավ, կառավարության մնացած նախարարները ընդունեցին նոր քաղաքական իրականությունը։ Չկա ինչ-որ մի պաշտոնական փաստաթուղթ, որը հայտարարել է Օսմանյան կայսրության կապիտուլյացիան։ Լոզանի կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 11-ին ճանաչեց թուրքական մեծ ազգային ժողովի իրավահաջորդ լինելը ՝ Օսմանյան կայսրության։ Վերջին սուլթան Մուհամմեդ VI-ը լքեց Կոստանդնուպոլիսը 1922 թվականի նոյեմբերի 17-ին։

600 անունից բաղկացած ցուցակ ներկայացվեց Լոզանի կոնֆերանս։ Այդ ցուցակում ներառված անձինք պետք է հայտարարվեին Persona Non Grata: Այդ ցանկում հիմնականում ներառված էին Օսմանյան կայսրության էլիտան։ Լոզանում բանակցությունների արդյունքում, այդ թիվը կրճատվեց 150-ի, և համաձայնագիրը կնքվեց 1923 թվականի հուլիսի 24-ին։

Հունահպատակ, բուլղարահպատակ և սերբահպատակ բնակչությունը լքեց կայսրության սահմանները, իսկ ալբանացիները և հայերի մի մասը կոտորվեցին կամ քշվեցին կայսրության ծայրամասերը։ Բնիկ հայ և հույն բնակչությունը ենթարկվեց կոտորածի թե Սուլթանության և թե Քեմալական Թուրքիայի կառավարության կողմից 1915- 1922 թվականներին։ 1922 թվականից հետո մնացած բնակչությունը կամ թուրքական կամ էլ քրդական էթնոսի ներկայացուցիչներ էին։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հռչակեց Թուրքիան որպես հանրապետություն 1923 թվականի հոկտեմբերի 29-ին։

Գրականություն խմբագրել

  • Finkel, Caroline (2007). Osman's Dream: The History of the Ottoman Empire. Basic Books.

Ծանոթագրություններ խմբագրել