Նադյա Մուսաջի
Նադյա Մուսաջի (անգլ.՝ Naadiya Moosajee, 1984, Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի ինժեներ, սոցիալական ձեռներեց և «Կանայք ճարտարագիտության բնագավառում» (WomEng) հասարակական կազմակերպության հիմնադիր։ Կազմակերպության նպատակն է աֆրիկյան տարբեր երկրներում աղջիկների շրջանում զարգացնել ինժեներական տաղանդը։
Նադյա Մուսաջի | |
---|---|
Ծնվել է | 1984 |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մայրենի լեզու | աֆրիկաանս |
Կրթություն | Քեյփթաունի համալսարան և Շտուտգարտի համալսարան |
Գիտական աստիճան | Քաղաքացիական ճարտարագիտության գիտությունների բակալավր և գիտության մագիստր |
Մասնագիտություն | ճարտարագետ և social entrepreneur |
Կենսագրություն
խմբագրելՆադյա Մուսաջին ծնվել է 1984 թվականին, Քեյփթաունում[1]։ Քեյփթաունի համալսարանից ստացել է գիտությունների բակալավրի կոչում և քաղաքացիական ճարտարագետի որակավորում։ 2009 թվականին նույն համալսարանից ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում տրանսպորտային ճարտարագետի որակավորմամբ։ Մագիստրատուրայի վերջին տարում ուսանողական փոխանակման ծրագրով 12 ամիս ուսանել է Գերմանիայի Շտուտգարտի համալսարանում[1]։ 2013 թվականին ավարտել է Էդինբուրգի համալսարանը Բիզնեսի մագիստրոսի աստիճանով[2]։
Գործունեություն
խմբագրելԱռաջին գիտական աստիճանն ստանալուց մեկ տարի հետո որպես նախագծային ինժեներ աշխատանքի է անցել Քեյփթաունում հիմնված Arcus Gibb Engineering (այժմ՝ GIBB Engineering) խորհրդատվական ինժեներական ընկերությունում։
2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ աշխատել է որպես VIP և մեդիա տրանսպորտային համակարգող[2]։
2009 թվականին երիտասարդական գործողությունների ցանցի (Youth Action Network) կողմից նշանակվել է Գլոբալ առաջնորդության գործընկեր և պաշտոնավարել է մինչև 2010 թվականի նոյեմբեր։ 2011 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հուլիս Pegasys Strategy & Development-ում եղել է պլանավորման ղեկավար, ինչպես նաև կլիմայի մեծածավալ փոփոխության վերաբերյալ և հանրային տրանսպորտային ծրագրերի գծով խորհրդատու[2]։
2014 թվականի դեկտեմբերին Ֆորբս ամսագրի կողմից ընդգրկվել է «2014 թվականի Աֆրիկայի երիտասարդ 20 ամենահզոր կանանց» շարքում[1]։
Գործունեության ընթացքում հիմնադրել է մի շարք շահույթ չհետապնդող ընկերություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ «Naadiya M», հագուստի նախագծում, արտադրություն և մարկետինգ, որը հիմնադրել է 2013 թվականին[2], 2014 թվականին համահիմնադրել է JourneyMap Consulting տաղանդների որոնման և ձեռքբերման ձեռնարկությունը, որի գրասենյակները գտնվում են Յոհանեսբուրգում և Քեյփթաունում[2], 2005 թվականին համահիմանդրել և ղեկավարում է «Կանայք ճարտարագիտության բնագավառաում» (WomEng) կազմակերպությունը, որն ընթացիկ գործողություններ է իրականացնում Հարավային Աֆրիկայում և Քենիայում[2]։
Անդամակցություն
խմբագրել- Frost & Sullivan տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի (աֆրիկյան տարածաշրջանի համար) անդամ[2]
- member of the board of the International Youth Foundation Արխիվացված 2018-09-02 Wayback Machine, 2012 թ., հունվար[2]
- Pegasys տնօրենների խորհդրաի անդամ, 2013 թ. օգոստոս[2]
- Համաշխարհային տնտեսական ֆորումի Global Future Council անդամ, 2016 թ., օգոստոս[2][3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Moosajee, Naadiya (2015 թ․ հունվարի 22). «WomEng Co-Founder makes Forbes Top 20 Power Women in Africa List». Cape Town: Women in Engineering. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Naadiya Moosajee (2017 թ․ նոյեմբերի 24). «Naadiya Moosajee: Social Entreprenuer, Engineer, Designer. Co-Founder & CEO WomEng». Linkedin. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Naadiya Moosajee: Co-Founder, WomHub». Geneva: World Economic Forum (WEF). 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|* author=
ignored (օգնություն)