Նադյա Կեխլիբարովա
բուլղարացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր
Նադյա Կեխլիբարովա (բուլղար․՝ Надя Димитрова Кехлибарева, նոյեմբերի 22, 1933, Վառնա, Բուլղարիա - հոկտեմբերի 16, 1988, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր։
Նադյա Կեխլիբարովա Надя Кехлибарева | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1933 |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1988 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր և գրող |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1956-1988 |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Սոֆիայի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը։ Ֆրանսերեն և գերմաներեն դասընթացներ է վարել Արտաքին գործերի նախարարությունում։ Երկար տարիներ եղել է «Народна младеж» и «Български писател» պարբերականների պոեզիայի բաժինների խմբագիրը։ Մասնագիտացել է Գերմանիայում և ԱՄՆ-ում[1]։
1956 թվականից սկսած հեղինակել է մեկ տասնյակից ավելի գրքեր։ Գրել է նաև երեխաների համար։
Թարգմանել է ռուս, գերմանացի և ֆրանսիացի բանաստեղծների։
Նադյա Կեխլիբարովան հայերեն
խմբագրել- Կինը (թարգմ.՝ Վահագն Կարենց); «Երկինքը նորից հինեց լույսերի շղարշը փիրուզ...» (թարգմ.՝ Մետաքսե)։ Բանաստեղծություններ։ «Գարուն», 1967, № 3, էջ 54։
- Գունավոր ապակիներ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1968, 56 էջ։ Բուլղարերենից թարգմ.՝ Օնիկ Փանիկյան։