Նադին Լաբակի

լիբանանցի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի

Նադին Լաբակի (արաբ․՝ نادين لبكي‎‎, փետրվարի 18, 1974(1974-02-18)[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի։

Նադին Լաբակի
արաբ․՝ نادين لبكي‎‎
Ծնվել էփետրվարի 18, 1974(1974-02-18)[1] (50 տարեկան)
ԾննդավայրBaabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Քալիդ Մուզանար
Պարգևներ և մրցանակներ
nadinelabaki.com

Կենսագրություն խմբագրել

Նադին Լաբակին իր կյանքի առաջին տասնյոթ տարիներն անցկացրել է պատերազմական միջավայրում, մինչև որ 1991 թվականին Լիբանանում քաղաքացիական պատերազմը ավարտվեց[3]։ Իր կարիերան սկսել է 1990 թվականի Studio El Fan շոուում։ Շոուն սկսվել էր 1970-ական թվականներից և շարունակվել էր մինչև 2000-ական թվականները։ Տաղանդների շոուում տարբեր երաժշտական տեսահոլովակների նկարահանման համար արժանացել է մրցանակի[4]։

Լաբակին Բեյրութի Սուրբ Հովսեփի համալսարանում աուդիովիզուալ ուսումնասիրությունների աստիճան է ստացել։ 1997 թվականին նա թողարկել է իր 11 Rue Pasteur ֆիլմը, որը Փարիզի Արաբական Համաշխարհային ինստիտուտում արժանացել է Արաբական կինոյի բիենալեում լավագույն կարճամետրաժ ֆիլմերի մրցանակին։ Լաբակին եզակի է նրանով, որ ի տարբերություն լիբանանցի և արաբ կինոռեժիսորների, նա արտասահմանում կրթություն չի ստացել[3]։

1998 թվականին նա մասնակցել է Փարիզի Կորս Ֆլորանում դերասանական խաղի վերաբերյալ սեմինարին։ Նա շարունակել է գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ նկարահնել հայտնի արևելյան երգիչների համար, որոնց համար նա մի քանի անգամ մրցանակների է արժանացել։

Նադին Լաբակի սկսել է իր դերասանուհու կարիերան 2000-ական թվականներին՝ նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում[5]։ 2010 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ջորջ Հաքեմի «Stray Bullet» ֆիլում։

Անձնական կյանք խմբագրել

Լաբակին մի քանի լեզու գիտի, որոնցից են արաբերենը, ֆրանսերենը, անգլերենը և իտալերեն։ 2007 թվականին ամուսնացել է երաժիշտ և կոմպոզիտոր Քալիդ Մուզաների հետ։ 2009 թվականին զույգն ունեցել է տղա՝ Վալիդը։ 2016 թվականին ծնվել է նրանց դուստրը։

2016 թվականին Լաբակին Բեյրութի ամերիկյան համալսարանից պատվավոր աստիճան է ստացել և համալսարանի 150-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
  3. 3,0 3,1 Armes, Roy (2015 թ․ հունվարի 29). New Voices in Arab Cinema (անգլերեն). Indiana University Press. էջ 232. ISBN 9780253015280. (link)
  4. Frishkopf, Michael Aaron (2010). Music and Media in the Arab World (անգլերեն). American Univ in Cairo Press. էջեր 103 and 104. ISBN 9789774162930.
  5. Stafford, Roy (2014 թ․ հունվարի 10). The Global Film Book (անգլերեն). Routledge. ISBN 9781136474583.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադին Լաբակի» հոդվածին։