Նադին Անգերեր (գերմ.՝ Nadine Marejke „Natze“ Angerer, նոյեմբերի 10, 1978(1978-11-10)[2][3][4][…], Մայնի Լոր, Մայն-Շպեսարտ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստուհի. որպես դարպասապահ՝ հանդես է եկել մի շարք ակումբների և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, նվաճել բազմաթիվ տիտղոսներ, մրցանակներ, պարգևներ, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ»։ Աշխարհի կրկնակի (2003 և 2007 թթ.)[5], Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի է (1997, 2001, 2005, 2009, 2013 թթ.), օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2000, 2004, 2008 թթ.): Ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությանը մասնակցող «Փորթլենդ Թորնս» ակումբում (Portland Thorns FC)՝ և՛ որպես դարպասապահ, և՛ որպես այդ թիմի դարպասապահների մարզիչ։ Մինչ այդ խաղացել է կանանց ֆոտբոլային հետևյալ թիմերում. «Բավարիա» (Մյունխեն), «Տուրբին» (Պոտսդամ), FFC Frankfurt, «Djurgårdens IF» (Շվեդիա), «Brisbane Roar» (Ավստրալիա)։ Մարզական իր երկարատև կարիերայի ընթացքում ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային դարասապահուհիներից մեկը։ Թե՛ կին և թե՛ տղամարդ դարպասապահներից առաջինը նա է հչակվել ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն խաղացող»[6] (2014 թվականին)։ 2011 թվականին ընտրվել է Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ 2015 թվականի մայիսի 13-ին Նադին Անգերերը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու միջազգային մրցումներում[7]։