Նադեժդա Ռուսսո (ռումիներեն՝ Nadia Russo, հունիսի 17, 1901(1901-06-17), Տվեր, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1988(1988-01-22), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի առաջին կին օդաչուն[2]։

Նադեժդա Ռուսսո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1901(1901-06-17)
ԾննդավայրՏվեր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 22, 1988(1988-01-22) (86 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռումինիա
Մասնագիտությունօդաչու
 Nadia Russo Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1901 թվականի հունիսի 17-ին Տվերում, հեծելազորի գեներալ՝ Եվգենիա Բրազովսկու ընտանիքում։ 1917 թվականին տեղափոխվել է Քիշնև և ամուսնացել հողատեր Ալեքսանդր Ռուսսոյի հետ։ Հետագայում ավարտել է Կարմիր խաչի դպրոցը։ 1936 թվականին Բուխարեստում ավարտել է «Marcea Cantacuzino» օդաչուների դպրոցը և դարձել առաջին կինը Ռումինիայում, որը ստացել է օդաչուի վկայական։ 1937 թվականին գնել է գերմանական «Bücker Bü 131» մակնիշի ինքնաթիռ, որով էլ կատարել է իր թռիչքները։ 1938 թվականին մասնակցել է Պրահա-Բուխարեստ-Բելգրադ-Բրատիսլավա թռիչքուղիների չվերթներին[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նադեժդա Ռուսսոն եղել է ռումինական բանակի ավիացիայի քույր օդաչու, դուրս է բերել ավելի քան 100 վիրավոր։

Մահացել է 1988 թվականի հունվարի 22-ին Բուխարեստում[4]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է գերմանական շքանշանով։

Հուշապատում

խմբագրել
  • Քիշնևի փողոցներից մեկն անվանվել է Նադեժդա Ռուսսոյի անվանբ, որը նախկինում կրում էր խորհրդային կին օդաչու Մարինա Ռասկովայի անվամբ։
  • 2002 թվականին Մոլդովայում թողարկվել է փոստային նամականիշ՝ նվիրված Նադեժդա Ռուսսոյին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Personalitatea zilei. Nadia Russo
  2. «IMPS | Надя (Надежда) Русско - Первая летчица в Бессараби». www.moldovastamps.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  3. «17 июня в истории Тверской области». vesti-tver.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  4. alchetron.com https://alchetron.com/Nadia-Russo. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել