Նադեժդա Լադիգինա-Կոտս
Նադեժդա Նիկոլաևնա Լադիգինա-Կոտս (ռուս.՝ Наде́жда Никола́евна Лады́гина-Котс, մայիսի 18, 1889, Պենզա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1963[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային կենդանաբան, հոգեբան, պրիմատոլոգ և թանգարանագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայում Դարվինյան թանգարանի կազմակերպիչներց մեկը։
Նադեժդա Լադիգինա-Կոտս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1889 |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1963[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բեստուժևի դասընթացներ և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | էթոլոգ և հոգեբան |
Աշխատավայր | Դարվինի պետական թանգարան |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Նադեժդա Նիկոլաևնա Լադիգինան ծնվել է Սարատովի նահանգի (այժմ` Պենզայի մարզ) Կուզնեցկ քաղաքում[2], պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նույն թվականին ընտանիքը տեղափոխվում է Պենզա։
Ոսկե մեդալով ավարտել է Պենզայի կանանց առաջին գիմնազիան։ Այս գիմնազիայի շենքը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ներկայումս այդ շենքում տեղակայված է Պենզայի գիտահետազոտական էլեկտրոտեխնիկական ինստիտուտը (ՊԳՀԷՏԻ)։ Շենքի վրա տեղադրված է Լադիգինա-Կոտսի հուշատախտակը։
1908 թվականին Նադեժդան ընդունվում է Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ Աղջիկը հրապուրվում է կենդանաբանությամբ, նրան հատկապես հետաքրքրում է կենդանիների վարքագիծը։ 1916 թվականին նա ավարտում է Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացները, իսկ 1917 թվականին` Մոսկվայի համալսարանը։
Կանանց բարձրագույն դասընթացներում նա ծանոթանում է երիտասարդ դասախոս Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կոտսի հետ, ով վարում էր կենդանիների անատոմիայի պրակտիկ դասընթացներ։ 1911 թվականին Նադեժդա Նիկոլաևնան ամուսնանում է նրա հետ։ Այդ ժամանակից ի վեր ամուսիններն իրենց ամբողջ ժամանակը նվիրում էին հավաքածուի ձևավորմանը, որը հետագայում հիմք է հանդիսանում Մոսկվայում Դարվինի թանգարանի կազմակերպման համար։
Թանգարանում աշխատելուն զուգահեռ Նադեժդա Նիկոլաևնան զբաղվում է կենդանիների վարքագծի ուսումնասիրությամբ, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում։ Ճշգրիտ և միանշանակ արդյունքներ ստանալու համար նա իրականացնում է մի շարք խոշորամասշտաբ փորձեր։ Օրինակ, ուսումնասիրելով գայլերի և շների արձագանքը տեսողական խթանների նկատմամբ, նա կատարում է 30 հազար փորձեր[3]։
Նրան հետաքրքրում է թռչունների, հատկապես ագռավազգիների և թութակների վարքագիծը, դրանց ցածր և բարձր դասի պրիմատները։ Պրիմատների հետ աշխատելու նրա մշակած մեթոդները ներկայումս լայնորեն օգտագործվում են լաբորատորիաներում և բուծարաններում։ 1935 թվականին Նադեժդա Նիկոլաևնան հրատարակում է «Շիմպանզեի ձագերի և մարդու երեխաների բնազդները, հույզերը, խաղերը, սովորությունները և նրանց արտահայտիչ շարժումները» մենագրությունը, որտեղ ընդհանրացնում է շիմպանզեների վրա կատարված երկարաժամկետ դիտարկումների արդյունքները։
1945 թվականին նրան հրավիրում են աշխատանքի ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտ, որպես ավագ գիտաշխատող։ Նադեժդա Նիկոլաևնայի աշխատանքների բնորոշ առանձնահատկությունը միշտ եղել է ստացվող փաստերի գնահատման անբասիր օբյեկտիվությունը, եզրակացությունների հավասարակշռվածությունը, իր դիրքորոշման կայունությունը[4]։
Նադեժդա Նիկոլաևնան մահացել է 1963 թվականի սեպտեմբերին, թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանատանը։ Նրա գիտական ժառանգությունը շարունակում է ակտիվորեն ազդել կենդանիների վարքագծի ժամանակակից ուսումնասիրողների վրա, նրա աշխատանքներից լայնորեն մեջբերումներ են կատարվում և վկայակոչվում են[5]։
Աշխատություններ և մենագրություններԽմբագրել
- Ն. Ն. Լադիգինա-Կոտս «Շիմպանզեների ճանաչողական ունակությունների ուսումնասիրությունը», 1-2 մասեր, Մոսկվա — Պետրոգրադ, 1923 / Н. Н. Ладыгина-Котс. «Исследование познавательных способностей шимпанзе», ч. 1-2, Москва — Петроград, 1923.
- Ն. Ն. Լադիգինա-Կոտս «Շիմպանզեի ձագերի և մարդու երեխաների բնազդները, հույզերը, խաղերը, սովորությունները և նրանց արտահայտիչ շարժումները»։ 145 աղյուսակներով — Մ. Դարվինյան պետական թանգարան, 1935, 596 էջ։ Н. Н. Ладыгина-Котс. «Дитя шимпанзе и дитя человека в их инстинктах, эмоциях, играх, привычках и выразительных движениях». С 145 таблицами, М.: Государственный Дарвиновский музей, 1935, 596 с.
- Ն. Ն. Լադիգինա-Կոտս «Բարձրակարգ կապիկների կոնստրուկտիվ և գործառնական գործունեությունը», Մ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, 1959, 368 էջ։ Н. Н. Ладыгина-Котс. «Конструктивная и орудийная деятельность высших обезьян», М.: Издательство Академии наук СССР, 1959, 368 с.
- Ն. Ն. Լադիգինա-Կոտս «Մարդկային մտածողության նախադրյալները։ (Կապիկի և երեխայի կառուցվածքային նմանությունները)», Մ, 1965։ Н. Н. Ладыгина-Котс. «Предпосылки человеческого мышления. (Подражательное конструирование обезьяной и детьми)», М., 1965.
Հիշատակի հավերժացումԽմբագրել
Լադիգինա-Կոտսի հուշատախտակը Պենզայի կանանց առաջին գիմնազիայի շենքի վրա։
ՄոսկվաԽմբագրել
- Դարվինի թանգարանի սրահներից մեկը նվիրված է Նադեժդա Լադիգինա-Կոտսի կյանքին։
ՊենզաԽմբագրել
- 2001 թվականի մայիսինՊենզայի կանանց առաջին գիմնազիայի շենքում հանդիսավորապես բացվեց Նադեժդա Լադիգինա-Կոտսին նվիրված հուշատախտակ։ Հուշարձանի հեղինակներն են Ալեքսանդր Սարկիսովիչ Խաչատուրյանը և Ալեքսանդր Սերգեևիչ Կնիշը։
- 2010 թվականի նոյեմբերի 26-ին Պենզայի քաղաքային Դումայի № 472-23/5 որոշմամբ Նադեժդա Լադիգինա-Կոտսի անունով կոչվեց Պենզա քաղաքի Օկտյաբրսկի շրջանի «Զարյա—1 միկրոշրջան 1» միկրոշրջանի փողոցներից մեկը։ Քաղաքում հայտնվեց «Լադիգինա-Կոտսի փողոցը»[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ладыгина-Котс Надежда Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Московский педагогический государственный университет // Ладыгина-Котс Надежда Николаевна
- ↑ Р. А. Чаурина. Надежда Николаевна Ладыгина-Котс Archived 2013-10-29 at the Wayback Machine.
- ↑ Светлана Новоселова. Надежда Николаевна Ладыгина-Котс — гордость отечественной науки. В журнале «Развитие личности» № 3-4 за 2001 г.
- ↑ З. А. Зорина, А. А. Смирнова. О чём рассказали «говорящие» обезьяны: способны ли высшие животные оперировать символами? / науч. ред. И. И. Полетаева. — М.: Языки Славянских Культур, 2006. — 424 с. — ISBN 5-9551-0129-2. Глава Н. Н. Ладыгина-Котс и её вклад в изучение поведения и психики шимпанзе
- ↑ Решение Пензенской городской Думы от 26.11.2010 № 472-23/5 «О присвоении наименований улицам города Пензы».