Նաա (գյուղ)
Նաա (նաև` Նահա, աբխազերեն՝ Наа, վրաց.՝ ნაა)՝ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 20 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Նաա | ||
աբխ.՝ Наа, վրաց.՝ ნაა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Շրջան | Գուլրիփշի շրջան | |
Համայնք | Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 280 մ | |
Բնակչություն | 453 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչությունը
խմբագրելԸստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 311 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին գյուղն ուներ 453 բնակիչ[3], կրկին հայեր[4]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։
Հիմնադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը` 1896 թվականին։ Նախկինում կոչվել է Նաա Հայկական (სომხური ნაა):
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 172)։ |