Յուրի Շուքուրյան
Յուրի Հայկի Շուքուրյան (1940, նոյեմբերի 5, Երևան), տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1987), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ (1995-2005, 2006 թվականներից), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1994)
Յուրի Հայկի Շուքուրյան | |
---|---|
Ծնվել է | 1940, նոյեմբերի 5, Երևան Երևան |
Բնակության վայր(եր) | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
Ալմա մատեր | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Ինչով է հայտնի | Ավտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր |
Պարգևներ | Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1971-1980 թվականներին Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի էլեկտրոնային հաշվողական մեքենաների նախագծման ավտոմատացման բաժնի, 1980-1986 թվականներին՝ «Նաիրի» ընտանիքի և միասնական համակարգի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկայի ապահովման բաժանմունքի վարիչ, 1986-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 1995-2002 թվականներին և 2005 թվականին, միաժամանակ՝ ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար:
Հետազոտությունների բնագավառԽմբագրել
Ավտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր:
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
- «Պատվո նշան» շքանշան։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)[1]։