Յուրի Բարսեղով
Յուրի Գեորգիի Բարսեղով (Բարսեղյան, մարտի 7, 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 6, 2008, Մոսկվա, Ռուսաստան), իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հատուկ օգնական, ՄԱԿ-ի քարտուղարություն (1971 թվականից)։
Յուրի Բարսեղով ռուս.՝ Юрий Барсегов | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1925 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 6, 2008 (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | փաստաբան |
Հաստատություն(ներ) | Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միջազգային իրավունք |
Ալմա մատեր | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր և իրավաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։
Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» երեքհատորյակը։
2000 թվականին Յուրի Բարսեղովը պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով, իսկ 2008 թվականին արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակին[1]։
Յուրի Բարսեղովը մահացել է 2008 թվականի օգոստոսի 6-ին, Մոսկվայում։
ԱնդամակցությունԽմբագրել
- ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ
- ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ
- Միջազգային ծովային իրավունքի ասոցիացիայի անդամ
- Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ
ՊարգևներԽմբագրել
- ՀՀ Նախագահի մրցանակ (2008)
- Մխիթար Գոշի մեդալ (2000)
- Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ԼՂՀ (2000)
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
ԵրկերԽմբագրել
- Мировой океан: Право, политика, дипломатия, М., 1983.
- Геноцид армян – преступление против человечества: О правомерности термина и юридической квалификации, Е., 1990.
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- [1] Յուրի Բարսեղովի կենսագրությունը և աշխատությունները armenianhouse.org-ում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 338)։ |