Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ - հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող ամենամյա մրցանակ։
Մրցանակի շնորհման կարգըԽմբագրել
Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի հրամանագրով[1]։ Շնորհվում է յուրաքանչյուր տարի՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության՝ մեկ մրցանակ.
բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության՝ մեկ մրցանակ։
Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով։
Մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից։
ՄրցանակակիրներԽմբագրել
Ստորև ներկայացված է մրցանակակիրների ցանկը։
2005 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆ | Հայաստանի Հանրապետություն | 2006[2] | «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության համար | |||
2 | Էդգար ՀԻԼԶԵՆՏՐԱՏ | Գերմանիա | 2006[2] | «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար |
2006 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
3 | Պաոլո և Վիտտորիո ՏԱՎԻԱՆԻ եղբայրներ | Իտալիա | 2007[3] | «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմի համար | |||
4 | Հրանտ ԴԻՆՔ (հետմահու) | Թուրքիա | 2007[3] | Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջև փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար |
2007 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
5 | Յուրի ԲԱՐՍԵՂՈՎ | Ռուսաստանի Դաշնություն | 22 ապրիլի 2008[4] | «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար | |||
6 | Իվ ՏԵՐՆՈՆ | Ֆրանսիա | 22 ապրիլի 2008[4] | Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար |
2008 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
7 | Վահագն ՏԱՏՐՅԱՆ | ԱՄՆ | 29 ապրիլի 2009[5] | Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար | |||
8 | Վոլֆգանգ ԳՈՒՍՏ | Գերմանիա | 29 ապրիլի 2009[4] | Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու և մեկնաբանելու համար |
2009 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
9 | Վիլյամ ՇԱԲԱՍ | Իռլանդիա | 10 ապրիլի 2010[6] | Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար | |||
10 | Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆ | Շվեյցարիա | 10 ապրիլի 2010[6] | Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար |
2010 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
11 | Ռեյմոն (Հարություն) ԳԵՎՈՐԳՅԱՆ | Ֆրանսիա | 27 ապրիլի 2011[7] | Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար | |||
12 | Իսրայել Վ. ՉԵՐՆԻ | Իսրայել | 27 ապրիլի 2011[7] | Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար |
2011 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
13 | Հարություն Տիրանի ՄԱՐՈՒԹՅԱՆ | 19 ապրիլի 2012[8] | Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար | ||||
14 | Ռագըփ ԶԱՐԱՔՕՂԼՈՒ | Թուրքիա | 19 ապրիլի 2012[8] | Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար |
2012 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
15 | Թեսսա ՀՈՖՄԱՆ | Գերմանիա | 12 ապրիլի 2012[4] | Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար | |||
16 | Զորյան ինստիտուտ | 12 ապրիլի 2012[4] | Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար |
2013 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
17 | Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆ և Գոհար ԱՎԱԳՅԱՆ | 23 ապրիլի 2013[9] | «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917 թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար | ||||
18 | Յահիր ԱՈՒՐՈՆ | Իսրայել | 23 ապրիլի 2013[9] | «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար |
2014 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Մարզը (քաղաքը) | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
19 | Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆ | ՀՀ | Երևան | 1913 | 4 ապրիլի 2015[10] | Մրցանակը շնորհվել է ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց | |
Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆ | 1912 | ||||||
Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ | 1908 | ||||||
Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆ | 1912 | ||||||
Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆ | 1915 | ||||||
Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆ | 1915 | ||||||
Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆ | Արագածոտն | 1912 | |||||
Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆ | 1908 | ||||||
Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆ | 1910 | ||||||
Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆ | Արարատ | 1907 | |||||
Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆ | 1909 | ||||||
Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆ | 1915 | ||||||
Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆ | Արարատ | 1914 | |||||
Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆ | 1914 | ||||||
Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆ | 1915 | ||||||
Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆ | 1915 | ||||||
Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆ | 1912 | ||||||
Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆ | 1909 | ||||||
Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ | Լոռի | 1912 | |||||
Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ | 1913 | ||||||
Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆ | Կոտայք | 1910 | |||||
Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ | 1913 | ||||||
Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆ | Շիրակ | 1913 | |||||
20 | Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ) | ԱՄՆ | 4 ապրիլի 2015[11] | Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար |
2015 թվականԽմբագրել
№ | Անուն, հայրանուն, ազգանուն | Լուսանկարը | Երկիրը | Պաշտոնը | Կյանքի տարիներ | Մրցանակի շնորհման ամսաթիվը | Մրցանակի շնորհման հիմքը |
---|---|---|---|---|---|---|---|
21 | Փիթեր Բալաքյան | ԱՄՆ | ամերիկահայ գրող, բանաստեղծ | 1951 | 5 մայիսի 2016[12][13] | Գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար | |
22 | Մոհամեդ Հանաֆի Նասր և Միրիամ Զաքի | Եգիպտոս | կինոռեժիսորներ | 26 ապրիլի 2016[12][14] | «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ՀՀ Նախագահի հրամանագիրը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին
- ↑ 2,0 2,1 2005 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
- ↑ 3,0 3,1 2006 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «նախագահ%հայ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ 6,0 6,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ 7,0 7,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ 8,0 8,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ 9,0 9,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
- ↑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 12,0 12,1 «Կայացել է ՀՀ նախագահի 2015-ի մրցանակների հանձնման արարողությունը. ովքեր են դրանք ստացել (Ֆոտո)»։ news.am։ Վերցված է 2016 թ․ մայիսի 26
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016 թ․ մայիսի 26
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016 թ․ մայիսի 26