Յուրի Այխենվալդ (ռուս.՝ Юрий Айхенвальд, նոյեմբերի 16, 1928(1928-11-16), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 28, 1993(1993-06-28), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, հուշագիր, իրավապաշտպան։

Յուրի Այխենվալդ
Юрий Айхенвальд
Ծնվել էնոյեմբերի 16, 1928(1928-11-16)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 28, 1993(1993-06-28) (64 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանDomodedovo Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, իրավապաշտպան, ուսուցիչ, թատերագետ, գրականագետ և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ (1949)
ԶավակներAlexandra Aikhenvald?

Յուրի Այխենվալդի պապը` գրաքննադատ, հրապարակախոս, փիլիսոփա Յուլի Այխենվալդը, 1922 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է ռուս մշակույթի նշանավոր գործիչների խմբի կազմում։ Հայրը՝ Ալեքսանդր Այխենվալդը, 1933 թվականից բանտարկվել է, ապա գնդակահարվել 1941 թվականին։ 1938 թվականին ձերբակալվել է մայրը, բռնաճնշումների են ենթարկվել նրա հարազատներից շատերը։

Յուրի Այխենվալդը, 1947 թվականին ընդունվելով մանկավարժական ինստիտուտ, 1949 թվականին ձերբակալվել է «հակախորհրդային խոսքերի համար», 10 տարով աքսորվել է Կարագանդա։ Աքսորում կրկին ձերբակալվում է 1951 թվականին «ահաբեկչական խոսքերի համար», 1952-1955 թթ. գտնվել է Լենինգրադի բանտի հոգեբուժական հիվանդանոցում։

Վերականգնվելուց հետո ավարտել է մանկավարժական ինստիտուտը, 1957-1968 թթ. գրականություն է դասավանդել դպրոցի բարձր դասարաններում։ Հրապարակվել է 1957 թվականից։ 1960 թվականից Այխենվալդը և նրա բնակարանը, ուր մշտապես հավաքվում էին ազատական հայացքների տեր մտավորականները, եղել է պետանվտանգության աշխատակիցների սևեռուն ուշադրության նելւբո։ 1968 թվականին նա ստորագրել է Գինզբուրգի և Յուրի Գալանսկովի դատավարության դեմ գրված բողոքի նամակը, ինչի համար վտարվել է դպրոցից։ Հետո վերականգնվել է, բայց այլևս դպրոցում չի աշխատել, եղել է ազատ գրող, գրական և թատերական քննադատ, թարգմանիչ, մշակույթի պատմաբան։ 1975 թվականին դատախազությունում հարցաքննության ժամանակ սրտի ծանր կաթված է տարել։ Թաղված է Դոմոդեդովոյի գերեզմանոցում[1]։

Յուրի Այխենվալդտ հայերեն

խմբագրել
  • Աստվածաշնչի մեկնիչը; Նկարչի մահը; «Դանիել-կալանավորը...»; Երգիծանք մեր քաղքենիների մասին; «Ճերմակ ֆոնին սև է ձյունը...»; Էմիգրանտը; «Զարմանալի ժողովուրդ են երազողներն աշխարհում...»; Վագանկովյան հրաշքը; Համլետը 1937 թվականին; «Տանտիրուհուս ատում եմ ես...»: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 39-56։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 37-38։