Յուվելյան Դավթի Սումբատով-Թոփուրիձե (1889, Սենակի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ոչ ուշ քան օգոստոսի 29, 1960(1960-08-29), ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1935), գեներալ-լեյտենանտ (1945):

Յուվելյան Սումբատով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ հեղափոխական և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1889
Ծննդավայր Սենակի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր ոչ ուշ քան օգոստոսի 29, 1960(1960-08-29)
Վախճանի վայր ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Order of the Red Banner of Labour of the Georgian SSR Order of the Red Banner of the Azerbaijan Soviet Socialist Republic Order of the Red Banner of Labor of the TSFSR Պետանվտանգության պատվավոր աշխատակից և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Կենսագրություն խմբագրել

Յուվելյան Սումբատովը ծնվել է 1889 թվականին Կապանա (Քութայիսի նահանգի Սենակի գավառ) գյուղում։ Հայրը հայ է (մահացել է 1904 թվականին), մայրը՝ վրացուհի[1]։ Ավարտել է երկդասյան ռուսական ուսումնարանը (1905): 1918-1920 թվականներին ծառայել է բանվորագյուղացիական Կարմիր բանակում, եղել է զրահագնացքի հրետանու պետ, զրահագնացքի պետ, Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միլիցիայի գծով Միավորված պետական քաղաքացիական վարչության լիազոր ներկայացուցչի օգնական, բանվորագյուղացիական միլիցիայի վարչության պետ, Ադրբեջանական ԽՍՀ պետական քաղաքական վարչության նախագահի տեղակալ, նախագահ, ՆԳ ժողկոմատի պետ, ՆԳ ժողկոմ, ԽՍՀՄ ՆԳ ժողկոմատի, ՆԳ նախարարության տնտեսական վարչության պետ[2][3]։ Զորացրվել է 1947 թվականին։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Ձերբակալվել է 1953 թվականի հուլիսի 15-ին։ 1955 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիայի վճռով, «հոգեկան խանգարում» ախտորոշմամբ, հարկադրաբար բուժման է ուղարկվել Լենինգրադի բանտային հոգեբուժարան։ 1960 թվականի օգոստոսի 29-ին գործը կարճվել է Յուվելյան Սումբատովի մահվան կապակցությամբ[4]։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (2) (№ 3685 - 22.07.1937; № 27008 - 21.02.1945)
  • Կարմիր դրոշի շքանշան (3) (№ 486 - 02.02.1936;, № 7042 - 03.11.1944, № 2085 - 16.09.1945)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (2) (№ 4065 - 29.04.1939, № 21025 - 20.09.1943)
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (№ 98103 - 02.11.1944)
  • Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշան (№ 50 03.06.1924)
  • Վրացական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշան (№ 18 - 10.04.1931)
  • ԱԽՖՍՀ Կարմիր դրոշի շքանշան (№ 72 - 07.03.1932)
  • 4 մեդալներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным личного дела. См. Сумбатов (Топуридзе), Ю. Д. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934-1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. — М.: Звенья, 1999. — 502 с. — 3000 экз. — ISBN 5-7870-0032-3
  2. Составы троек в 1937−1938 годах // Сайт Nkvd.memo.ru
  3. Сталинский план по уничтожению народа: Подготовка и реализация приказа НКВД № 00447 «Об операции по репрессированию бывших кулаков, уголовников и других антисоветских элементов» // Архив Александра Н. Яковлева
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 507։

Գրականություն խմբագրել