Յուստինաս Մարցինկյավիչյուս
Յուստինաս Մարցինկյավիչյուս (լիտ.՝ Justinas Marcinkevičius, մարտի 10, 1930, Վաժատկեմիս, Պրենայի շրջան, Կաունասի գավառ, Լիտվա - 16 փետրվարի, 2011, Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Լիտվական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1957, 1969)։
Յուստինաս Մարցինկյավիչյուս լիտ.՝ Justinas Marcinkevičius | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 10, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Važatkiemis, Q14918828?, Prienai District Municipality, Լիտվա[1] |
Վախճանվել է | փետրվարի 16, 2011[4][2][5][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, դրամատուրգ, լրագրող և գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Անդամակցություն | Լիտվայի գիտությունների ակադեմաի |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Յուստինաս Մարցինկյավիչյուսը ծնվել է 1930 թվականի մարտի 10-ին Լիտվայի Կաունասի գավառի Պրենայի շրջանի Վաժատկեմիս գյուղում։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1954 թվականին։ 1957 թվականին դարձել է Խորհիդային Միության Կոմունիստական կուսակցության անդամ։ Եղել է Լիտվայի գրողների միության նախագահության քարտուղար, ապա նախագահի տեղակալ։
Մասնակցել է «Սայուդիս» հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավարման աշխատանքներին։ Եղել է Լիտվայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Պարգևատրվել է Խորհրդային Միության շքանշաններով, Վիտաուտաս Մեծի շքանշանով, Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի I և III աստիճանի շքանշաններով, արժանացել է Լիտվական ԽՍՀ պետական մրցանակ (1957, 1969), «Սանտարվե» («Համաձայնություններ», Santarvės premija, 1994) մրցանակի։
2010 թվականի դեկտեմբերի 7-ին Յուստինաս Մարցինկյավիչյուսն ընկել է այն տան սանդղավանդակում, որտեղ ինքն ապրում էր։ Նա ստացել է գանգուղեղային վնասվածք և ողնաշարի կոտրվածք, ինչից հետո գտնվել է Վիլնյուսի համալսարանային շտապօգնության հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է 2011 թվականի փետրվարի 16-ին[6]։ Ի հիշատակ բանաստեղծի՝ Լիտվայում հայտարարվել է սուգ փետրվարի 18-ի ժամը 7:00-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 22:00[7]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Վիլնյուսում՝ Լիտվայի գիտությունների ակադեմիայի Մեծ սրահում[8]։ Փետրվարի 19-ին նա թաղվել է Անտակալնիսի գերեզմանատանը։
2012 թվականի հուլիսի 3-ին Վիլնյուսի համալսարանի Սարբևիայի բակում տեղի է ունեցել Յուստինաս Մարցինկյավիչյուսի հուշատախտակի բացումը, որին ներկա էին Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, մշակույթի նախարար Առունաս Գելունասը, համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Յուոդկան[9]։
Գրական գործունեություն խմբագրել
Յուստինաս Մարցինկյավիչյուսին բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Խոսք եմ խնդրում», լույս է տեսել 1955 թվականին։ «Քսաներորդ գարուն» (1956, Լիտվական ԽՍՀ պետական մրցանակ, 1957) պոեմը նվիրված է լիտվացի երիտասարդների կյանքի հետպատերազմյա տարիներին։ «Սոճին, որ ծիծաղում էր» (1961) պոեմը, որ նվիրված է երիտասարդության բարոյական հասունացման խնդիրներին, հետագայում տեղիք է տվել քննարկումների որպես հնարավոր պասկվիլ Թոմաս Վենցլովի սերնդի մտավորականության մի մասի արևմտյա կողմնորոշման համար։
«Արյուն և մոխիր» (1960) պոեմը վերաբերում է ֆաշիստական հանցագրծություններին, իսկ «Հրապարակախոսական պոեմը» (1961), «Հաց պատրաստող ձեռքերը» (1963), «Փայտե կամուրջներ» (1966), «Բոցավառվող թուփ» (1968) պոեմները նվիրված են ժամանակակից մարդու կյանքին ու ճակատագրին։
Հեղինակել է նաև գրքեր մանուկների համար («Շտապ օգնություն», «Սնկերի պատերազմը» և այլն)։
«Դոնելայտիս» (1964), «Պատը» (1965) դրամատիկական պոեմները, «Մինդաուգաս» (1968, Լիտվական ԽՍՀ պետական մրցանակ, 1969) և «Տաճար» (1971) դրամաները կազմել են քառերգություն՝ նվիրված լիտվական ժողովրդի պատմական ճակատագրին։
Յուստինաս Մարցինկյավիչյուսը թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Սերգեյ Եսենինի, Ադամ Միցկևիչի ստեղծագործություններից, «Կալևիպոեգ» էստոնական ազգային էպոսը, «Կալեվալա» կարելաֆիննական ազգային էպոսը և այլն։
Տարբեր ամսագրերում, ալմանախներում ու ժողովածուներում Յուստինաս Մարցինկյավիչյուսի ստեղծագործություների իսպաներեն, իտալերեն, ֆիններեն, ֆրանսերեն և այլ լեզուներով թարգմանությունները։ Նրա ստեղծագործությունների առանձին ժողովածուներ են հրատարակվել անգլերեն, հայերեն, բուլղարերեն, վրացերեն, ղրղզերեն, լատվիերեն, մոլդովերեն, գերմաներեն, նորվեգերեն, ռումիներեն, սերբերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն, չեխերեն, էստոներեն, ռուսերեն և այլն։
Հրատարակություններ խմբագրել
Ստեղծագործությունների ժողովածուներ խմբագրել
- Raštai, 4 t. («Երկեր», 4 հատոր). Vilnius: Vaga, 1975—1978
- Raštai, 5 t. («Երկեր», 5 հատոր). Vilnius: Vaga, 1982—1983
Պոեմներ խմբագրել
- Dvidešimtas pavasaris: poema. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1956 (վերահրատ.՝ 1960, 1970)
- Kraujas ir pelenai: herojinė poema. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1960 (վերահրատ.՝ 1961)
- Publicistinė poema. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1961
- Donelaitis: poema. Vilnius: Vaga, 1964
- Siena: miesto poema. Vilnius: Vaga, 1965
- Baladė apie Ievą. Vilnius: Vaga, 1965
- Poemos. 2 t. Vilnius: Vaga, 1972
- Šešios poemos. Vilnius: Vaga, 1973
- Kraujas ir pelenai; Siena; Publicistinė poema; Heroica arba Prometėjo pasmerkimas: poemos. Vilnius: Vaga, 1977
- Pažinimo medis: poema. Vilnius: Vaga, 1979 (վերահրատ.՝ 2001)
- Carmina minora: poema. Vilnius: Tyto alba, 2000
- Devyni broliai: baladžių poema. Kaunas: Santara, 2000
Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել
- Daina prie laužo. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1955
- Prašau žodžio: eilėraščiai. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1955
- Duoną raikančios rankos. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1963
- Mediniai tiltai: eilėraščiai. Vilnius: Vaga, 1966
- Liepsnojantis krūmas. Vilnius: Vaga, 1968
- Sena abėcėlė: eilėraščiai. Vilnius: Vaga, 1969
- Gyvenimo švelnus prisiglaudimas: lyrika. Vilnius: Vaga, 1978
- Būk ir palaimink: lyrika. Vilnius: Vaga, 1980
- Tokia yra meilė = Love is like this: eilėraščiai; vertė Lionginas Pažūsis. Vilnius: Vaga, 1983
- Vienintelė žemė: eilėraščiai. Vilnius: Vaga, 1984
- Už gyvus ir mirusius: lyrika. Vilnius: Vaga, 1988
- Lopšinė gimtinei ir motinai: eilėraščiai. Vilnius: Vaga, 1992
- Prie rugių ir prie ugnies: eilėraščiai. Vilnius: Lituanus, 1992
- Eilėraščiai iš dienoraščio. Kaunas: Spindulys, 1993 (2-րդ հրատ.՝ 1994)
- Žingsnis. Kaunas: Santara, 1998
- Poezija. 2 kn. Vilnius: Vaga, 2000
- Dienos drobulė: eilėraščiai. Vilnius : Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2002
Դրամաներ խմբագրել
- Mindaugas: dviejų dalių drama-poema. Vilnius: Vaga, 1968 (վերահրատ.՝ 1970, 1978)
- Katedra: 10-ties giesmių drama: Vilniaus m. 650-sioms metinėms. Vilnius: Vaga, 1971
- Čičinskas: dramatizuota 3-jų d. poema su prologu ir epilogu. Vilnius: Vaga, 1976
- Mažvydas: trijų dalių giesmė. Vilnius: Vaga, 1977 (վերահրատ.՝ 1996)
- Mindaugas; Mažvydas; Katedra: draminė trilogija. Kaunas : Šviesa, 1988
- Daukantas: dviejų dalių draminė apysaka. Kaunas: Santara, 1997
Վիպակ խմբագրել
- Pušis, kuri juokėsi: apysaka. Kaunas: Šviesa, 1971
Մանկական գրքեր խմբագրել
- Grybų karas. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1958 (վերահրատ.,՝ 1970, 1988, 1995, 2002)
- Laukinė kriaušė. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1960 (վերահրատ.՝ 1973, 1982)
- Greitoji pagalba: eilėraščiai. Vilnius: Vaga, 1968 (վերահրատ.՝ 1977, 2001)
- U-ti-ti-ti, šalta: eilėraščiai. Vilnius: Vaga, 1969 (повторное изд. 1998)
- Skrendančios pušys: eilėraščiai, 1962—1977: vyresniam mokykliniam amžiui. Vilnius: Vaga, 1979
- Voro vestuvės: poema: ikimokykliniam amžiui. Vilnius: Vaga, 1980 (վերահրատ.՝ 2002)
- Mašinų paradas: žaislinė knygelė: ikimokykliniam ir jaunesniam mokykliniam amžiui. Vilnius: Vyturys, 1988
Էսսեների գրքեր խմբագրել
- Dienoraštis be datų. Vilnius: Vaga, 1981 (վերահրատ.՝ 1999)
- Tekančios upės vienybė. Kaunas: Spindulys, 1994 (վերահրատ.՝ 1995)
Թարգմանություններ խմբագրել
- A. Mickevičius. Vėlinės. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1958
- A. Mickevičius. Meilės sonetai («Սիրային սոնետներ»). Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1961
- S. Jeseninas. Baltoji obelų pūga. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1961
- Sergejus Jeseninas. Poezija. Vilnius: Valst. grož. lit. l-kla, 1961
- Sergejus Jeseninas. Mėlynas gaisras. Vilnius: Vaga, 1965
- Kalevala. Vilnius: Vaga, 1972
- Kalevala. Vilnius: Vaga, 1986
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Борисова Е. Б. Марцинкявичюс Юстинас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 428—429.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.delfi.lt/news/daily/lithuania/mire-poetas-jmarcinkevicius.d?id=42063477
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Ушел из жизни поэт Юстинас Марцинкявичюс»։ ru.DELFI.lt։ 16 февраля 2011 г.։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-11
- ↑ «Похороны Юстинаса Марцинкявичюса состоятся в субботу»։ ru.DELFI.lt։ 17 февраля 2011 г.։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-11
- ↑ Миндаугас Яцкявичюс. (18 февраля 2011 г.)։ «Множество людей пришло отдать дань памяти поэту Марцинкявичюсу»։ ru.DELFI.lt։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2011-03-11
- ↑ «В Вильнюсе открыта памятная доска Юстинасу Марцинкявичюсу»։ ru.DELFI.lt։ Delfi։ 2012-07-03։ Արխիվացված օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2012-07-04
Գրականություն խմբագրել
- В. Кубилюс. Поэма о жизни и смерти // Дружба народов. 1960. № 6
- Б. Рунин. Исповедь молодого современника // Новый мир. 1962. № 12
- В. Огнев. У карты поэзии. Москва, 1968
- R. Pakalniškis. Poezija, asmenybė, laikas: Justino Marcinkevičiaus kūryba. Vilnius: Vaga, 1969
- Jonas Lankutis. Justino Marcinkevičiaus draminė trilogija. Vilnius: Vaga, 1977