Սիբաի Ցուսուֆ (հունիսի 10, 1917(1917-06-10)[1][2], Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 18, 1978(1978-02-18)[1][2], Նիկոսիա, Կիպրոս), արաբ գրող, հասարակական գործիչ (Եգիպտոս

Յուսուֆ ալ-Սիբաի
արաբ․՝ يوسف السباعي‎‎
Ծնվել էհունիսի 10, 1917(1917-06-10)[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էփետրվարի 18, 1978(1978-02-18)[1][2] (60 տարեկան)
Վախճանի վայրՆիկոսիա, Կիպրոս
Գրական անունYusuf Sibai
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, լրագրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներVirtue for Sale (1950 film)?, Back Again? և The Comic Society for Killing Wives?
Պարգևներ
ԱզգականներQ12222439?

Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ Եղել է Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության (1958 թվականից), Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների ասոցիացիայի մշտական բյուրոյի (1958 թվականից) գլխավոր քարտուղար։ Ղեկավարել է Եգիպտոսի գրողների միությունը։ Եղել է ԵԱՀ-ի կուլտուրայի մինիստր (1973 թվականից), «Լոտոս» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1947 թվականին հրատարակվել են առաջին գործերը՝ «Ուրվականներ» պատմվածքների ժողովածուն և «Ազրայիլի փոխանորդը» վեպը։ Հեղինակ է մոտ 50 գրքերի՝ ժամանակակից կյանքի թեմաներով, այդ թվում՝ «Ապտակներ և համբույրներ» (1959) քննադատական հոդվածների ժողովածուի, «Մենք միայնակչենք» (1969), «Կյանքն ակնթարթ է» (1973) և այլ վեպերի։ «ժամանակից զորեղ» պիեսը (1966) նվիրված է Ասուանի ամբարտակի կառուցմանը։ Նրա որոշ վեպեր ու պիեսներ նկարահանվել են, թարգմանվել օտար լեզուներով։ Յուսուֆ Սիբաին ստացել է Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալ (1960

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։