Յուոզաս Բալտուշիս
Յուոզաս Բալտուշիս (իսկական անունը՝ Յուոզաս Ալբերտաս, լիտ.՝ Juozas Baltušis, ապրիլի 14, 1909[1] կամ ապրիլի 27, 1909[2], Ռիգա, Ռուսական կայսրություն[3][2] - հունվարի 4, 1991 կամ փետրվարի 4, 1991[2], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի գրող, սցենարիստ, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ։ Լիտվայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։ Լիտվայի ԽՍՀ ժողովրդական գրող (1969), հանրապետական մրցանակների դափնեկիր։
Յուոզաս Բալտուշիս լիտ.՝ Juozas Baltušis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1909[1] կամ ապրիլի 27, 1909[2] |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն[3][2] |
Վախճանվել է | հունվարի 4, 1991 (81 տարեկան) կամ փետրվարի 4, 1991[2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լիտվերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պատմվածք, վիպակ և վեպ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Յուոզաս Բալտուշիսը ծնվել է 1909 թվականին Ռիգայում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծնողների հետ ապրել է Ռուսաստանում (Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Ցարիցին)։ 1918 թվականին ապրել է Լիտվայում: Գյուղում աշխատել է որպես մշակ, այնուհետև տեղափոխվել է Կաունաս, աշխատել տպարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայի ռադիոյի լիտվերեն հաղորդումների խմբագիրը, գրել է պատմվածքներ, ռադիոպիեսներ։
1944 թվականին ապրել է Վիլնյուսում: 1944-1946 թվականներին եղել է Լիտվայի ԽՍՀ Ռադիոկոմիտեի նախագահը, 1946-1954 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միության Լիտվայի ԽՍՀ կուսակցական կազմակերպության քարտուղար, «Պյարգալե („Pergalė“) գրական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1947-1975, 1980-1986 թվականներին եղել է Լիտվայի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1959-1967 թվականներին՝ Լիտվայի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, 1958-1961 թվականներին՝ Լիտվայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Եղել է Լիտվայի ԽՍՀ խաղաղության պահպանման կոմիտեի նախագահ (1970-1975, 1980-1986)[4]:
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Լիտվայի ԽՍՀ մշակույթի վաստակովր գործիչ (1954)
- Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1957)
- Լիտվայի ԽՍՀ ժողովրդական գրող (1969)
- Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)
ՀրապարակումներԽմբագրել
- Savaitė prasideda gerai. Kaunas, 1940.
- Gieda gaideliai: 4 veiksmų drama. Kaunas: Valstybinė grožinės literatūros leidykla, 1947.
- Baltieji dobiliukai: rinktiniai apsakymai. Vilnius, 1951.
- Rinktinė: apsakymai, drama. Vilnius, 1952.
- Anksti rytelį: 4 v., 7 pav. pjesė. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1956.
- Kas dainon nesudėta. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1959.
- Tėvų ir brolių takais Vilnius, 1962.
- Aš jau ne piemenė: apsakymas. Vilnius: Valstybinė grožinės literatūros leidykla, 1963.
- Valiusei reikia Alekso. Vilnius: Vaga, 1965.
- Valiusei reikia Alekso: novelės. 2-asis leidimas. Vilnius: Vaga, 1968.
- Nežvyruotu vieškeliu: apsakymų rinktinė. Vilnius: Vaga, 1971.
- Pasakymai ir atsakymai: apybraižos, recenzija, interviu. Vilnius: Vaga, 1985.
- Parduotos vasaros: romanas. 2 dalys. Kaunas: Šviesa, 1985.
- Sakmė apie Juzą: romanas. 3-iasis leidimas. Vilnius: Vaga, 1981.
- Sakmė apie Juzą: romanas. 5-asis leidimas. Vilnius: Vaga, 1984.
- Sakmė apie Juzą: romanas. 7-asis leidimas. Vilnius: Vaga, 1989. 249 p.
- Sakmė apie Juzą. Vilnius: Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2007. 327 p. ISBN 978-9986-39-484-6.
ԳրականությունԽմբագրել
- Балтушис Юозас // Литва. Краткая энциклопедия. - Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. - С. 134-135. - 672 с. - 50 000 экз.
- Балтушис Юозас // Lietuvių rašytojai. Bibliografinis žodynas. - Vilnius: Vaga, 1979. - Т. I: A-J. - С. 119-134. - 775 с. - 30 000 экз.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=ola2002151531
- ↑ 3,0 3,1 3,2 Балтушис Юозас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Բալթիական էտյուդ, Հանուն բարեկամության, Լիտվական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978