Յուհան Էուսթբյո (նորվ.՝ Johan Austbø, հոկտեմբերի 23, 1879(1879-10-23), Lavik Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա - դեկտեմբերի 22, 1945(1945-12-22), Hokksund, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի մանկավարժ, պարող, բանաստեղծ, երգահան, երգիչ։

Յուհան Էուսթբյո
Ծնվել էհոկտեմբերի 23, 1879(1879-10-23)
ԾննդավայրLavik Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1945(1945-12-22) (66 տարեկան)
Վախճանի վայրHokksund, Բուսկերուդ, Նորվեգիա
Մասնագիտությունլեզվաբան, կոմպոզիտոր և գրող
Քաղաքացիություն Նորվեգիա
ԶավակներMagne Austbø?
 Johan Austbø Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուհան Էուսթբյոն ծնվել է 1879 թվականի հոկտեմբերի 23-ին Սոգն օֆ Ֆյուրանեի Լավիկ մունիցիպալիտետի Իկյեֆորդ վայրում (Ikjefjord) : Իր սերը պոեզիայի նկատմամբ արտահայտվել է, երբ նա ուսանող էր Սոգնդալ քաղաքի Բարձրագույն ժողովրդական դպրոցում։ Իր ուսուցիչներից մեկը՝ Jens Kvåle-ն, հրապարակեց Nynorsk periodical Ungdom (Youth) ամսագրում[1] իր առաջին բանաստեղծությունը։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Էլվերումում գտնվող մանկավարժական քոլեջ[2]։ Քոլեջն ավարտելուց հետո նա աշխատել է որպես ուսուցիչ Frønningen և Fresvik նորվեգական գյուղերում։ 1906 թվականին նա տեղափոխվել է Բերգենում գտնվող Lepsøya կղզի[2]։ Այնտեղ նա ծառայել է որպես ուսուցիչ Skotselv բանակային դպրոցում մի քանի տասնամյակ շարունակ։

1920-ական թվականների սկզբին Յուհան Էուսթբյոն կենտրոնական անձ էր համարվում Norwegian Folk Ballad Society (Norwegian: Den norske folkeviseringen) գրական միությունում։ Իր «Folkedansen i 20 år. 1903—1923» (20 лет народному танцу, 1903—1923) գրքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Ֆարերյան կղզիներ 1911 թվականին, երբ 70 նորվեգացիներից բաղկացած պատվիրակությունը ճանապարհորդում էր կղզիներով, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեր ավանդական Ֆարերյան պարը։ Դրանից հետո նա երկրով մեկ հիմնհադրեց մի քանի երիտասարդական միությունները՝ ազգային պարը քարոզելու նպատակով։

Յուհան Էուսթբյոն շատ է հրապարակումներ կատարել նորվեգական Nynorsk Vekeblad (Nynorsk Weekly) շաբաթաթերթում՝ սկսած վերջինիս հիմնադրման 1934 թվականից մինչև իր մահը։ Այնտեղ նա շատ հոդվածներ է գրել և հրապարակել է մի քանի բանաստեղծություններ։ Բացի այդ՝ նա գրել է մեծ թվով գրական ստեղծագործություններ, ներառյալ՝ պատմվածքներ, բանաստեղծական ժողովածուներ, մանկական գքրեր և նորվեգացի հայնագործ, կետասպան և նավային մագնատ Սվեն Ֆոյնի և Ռուալ Ամունդսենի արշավախմբում ընդգրկված Օլաֆ Բյուոլանի մասին կենսագրություններ։ Յոհանի հետ սովորած Աննա Էլեֆսեն Կոնֆսբերգի խոսքերով՝ նա գրել է ամենահայտնի ժողովրդական երգը՝ «Bind deg ein blomekrans» (Պատրաստել ինքդ քեզ համար ծաղկեպսակ)։

Յուհան Էուսթբյոն մահացել է 1945 թվականի դեկտեմբերի 11-ին Էվրե Էյկեր մունիցիպալիտետի Հոկսուն քաղաքում։

Արվեստ խմբագրել

Յուհան Էուսթբյոն բազում երգերի հեղինակ է։ Նրա ամենահայտնի երգը «Den svalande vind»-ն է (Սառեցնող քամի)։ Նա այս երգը երգել է Folkemusikkhalvtimen (Ժողովրդական երաժշտության կես ժամ) ռադիոհաղորդման եթերում 1939 թվականին։ Երգը ձայնագրվել է տարբեր երգիչների կողմից, ինչպիսիք են Lillebjørn Nilsen, Finn Kalvik և Helene Bøksle: Երգի երաժշտությունը հիմնված է հին ժողովրդական երգի վրա, իսկ տեքստում Էուսթբյոն պատմում է դժբախտ սիրո պատմություն «Attom fjella her sør» (լեռներից այն կողմ սարերում)։ Յուհան Էուսթբյոն շատ զարմացած էր, որ երգը գրելուց մի քանի տասնամյակ անց այն ճանաչվում էր որպես ժողովրդական («folk song from Telemark»), тմինչդեռ երգի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը ինքն 1ր հեղինակել։

Ընտանիք խմբագրել

Յուհան Էուսթբյոն եղել է ֆերմեր և շինարար Հանսի (Hans Einarson Østerbø) և Սիգրիդի (Sigrid Botolfsdatter Måren) որդին։ Ինքը՝ Յուհան Էուսթբյոն, դարձել է դաշնակահար Հոկոն Էուսթբյոյի պապը և լուսանկարիչ Frode Fjerdingstad-ի (ծնվ. 1975) ու նկարիչ Bard Ash-ի նախապապը։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

Յուհան Էուսթբյոյի գրչին են պատկանում հետևյալ ստեղծագործությունները.

  • Austbø, Johan (1904). Heim. Voss: Unglydens bokhandel.
  • Austbø, Johan (1906). Korn og kransar. Voss.
  • Austbø, Johan (1908). Einar Tambeskjelvar: ei sogebok i kvæde. Bergen: Det Vestlandske Maalkontor.
  • Austbø, Johan (1911). Paa urudd veg: fortelnad. Берген.
  • Austbø, Johan (1919). Fagerheim : spel i tri vendingar. Risør: Erik Gunleikson.
  • Austbø, Johan (1923). Olav Sletto. Ein studie. Oslo.
  • Austbø, Johan, & Einar Øygard (ed.) (1923?). Folkedansen i 20 aar: 1903—1923. Ski: Den norske folkeviseringen.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1928). Bar og blom: til upplesing i ungdomslag / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Oslo: Norli.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1930). Bar og blom: til upplesing i ungdomslag, Andre samlingi / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Осло: Norli.
  • Austbø, Johan, & Olaf Hanssen (1932). Bar og blom: til upplesing i ungdomslag, Tridje samling / samla av Johan Austbø og Olaf Hanssen. Oslo: Norli.
  • Austbø, Johan (1933). Skjemtboka: Norsk humor. Осло: Norli.
  • Austbø, Johan (1939). Norsk skjemt. Oslo: Norli.
  • Austbø, Johan (1941). Bjørgulv og brørne hans: forteljing for born. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1942). Snodige sellar. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Sissel: ei gløgg og forlevande smågjente. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Festtalar: i selskap og samkomor, i lag og lyd, i gjestebod og gilde. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Høvisk framferd: sed og skikk. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1943). Svend Foyn: mannen og verket hans. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1945). Olav Bjåland: idrottsmann og polfarar. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1946). Gunnar og geitosten, med tekningar av Jens R. Nilssen. Oslo: Fonna forlag.
  • Austbø, Johan (1948). Sissel reiser til Oslo. Օսլո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Haffner, Vilhelm, Karl Sofus Marius Bjørnstad, & Tallak Olsen Lindstøl. 1949.
  2. 2,0 2,1 Bjørkum, Andreas, & Jarle Bondevik. 1979.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Էուսթբյո» հոդվածին։