Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)

Յուկատանի նեղուց (իսպ.՝ Canal de Yucatán), ծովային նեղուց Յուկատան թերակղզու և Կուբայի միջև։ Այն միացնում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովի արևմտյան հատվածի ջրերին։

Յուկատանի նեղուց
իսպ.՝ Canal de Yucatán
Յուկատանի նեղուցը Կուբայի և Մեքսիկայի միջև
ԵրկիրՄիջին Ամերիկա
Բաժանում էԿուբա կղզին Յուկատան թերակղզուց (Մեքսիկա)
Մեքսիկա Մեքսիկա
Կուբա Կուբա
Կարիբյան ծով
Առավելագույն խորություն2779 մ մ
Լայնություն217 կմ
Յուկատանի նեղուց (Միջին Ամերիկա)##
Յուկատանի նեղուց (Միջին Ամերիկա)

Նեղուցի նվազագույն լայնությունը՝ 217 կմ։ Ամենահյուսիսային կետը Յուկատան թերակղզին է, որը պատկանում է Մեքսիկայի Միացյալ Նահանգներին։ Ամենամեծ խորությունը կազմում է 2779 մետր (Կուբա կղզու ծովային սահմանի մոտ)[1]։

Յուկատանի նեղուցի միջոցով հարավից դեպի հյուսիս է անցնում տաք ծովային հոսանքներ, որոնք շարունակվում են մինչև Կարիբյան ավազանի վերջը՝ 2-9 կմ/ժ արագությամբ։

Դրա արդյունքում Մեքսիկական ծոցի առափնյա հատվածներում արձանագրվում է ծովի մակարդակի բարձրացում, որը առավել նկատելի է հատկապես Ֆլորիդայի նեղուցում։

Յուկատանը Լատինական Ամերիկայի կարևոր նշանակություն ունեցող նեղուցներից մեկն է։ Նրա միջոցով կապ է հաստատվում Հարավային և Հյուսիսային Ամերիկաների միջև։ Նեղուցի վրա գտնվող հիմնական նավահանգիստները դրանք Կանկունը և Լա Ֆեն են, որոնք համապատասխանաբար պատկանում են Մեքսիկային և Կուբային[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Юкатанский пролив — статья из Большой советской энциклопедии.
  2. Юкатанский пролив // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.

Գրականություն խմբագրել

  • Юкатан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.