Յուլյա Անդրեևնա Եֆիմովա (ռուս.՝ Юлия Андреевна Ефимова, ապրիլի 3, 1992(1992-04-03), Գրոզնի, Ռուսաստան), ռուս լողորդուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր (2012, 2016), աշխարհի քառակի չեմպիոն[2], Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2009 թվականին Հռոմում Եֆիմովային հաղթանակը բրաս մարզաձևի 50 մետր մրցատարածությունում դարձել է ջրավազանում ռուս լողորդուհիների առաջին հաղթանակն աշխարհի առաջնություններում։

Յուլյա Եֆիմովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Юлия Ефимова
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝բրաս 50, 100, 200 մ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 3, 1992(1992-04-03) (32 տարեկան)
Ծննդավայր՝Գրոզնի, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Դևիդ Սալո
178 սմ[1]
Քաշ՝64 կգ[1]

Կենսագրություն խմբագրել

Յուլյա Եֆիմովան ծնվել է 1992 թվականի ապրիլի 3-ին Գրոզնի քաղաքում, սակայն մի քանի տարի անց Առաջին չեչենական պատերազմի պատճառով նա իր ընտանիքի հետ ստիպված է եղել տեղափոխվել Վոլգոդոնսկ։ Այնտեղի մարզական դպրոցներից մեկում էլ Յուլյան սկսել է մարզվել հոր՝ Անդրեյ Միխայլովիչի ղեկավարությամբ։ Մինչև 2011 թվականը Յուլյա Եֆիմովան բնակվել է Տագանրոգում, որտեղ մարզվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Իրինա Վյատչանինայի մոտ։ 2011 թվականի մարտին տեղափոխվել է ԱՄՆ, բնակություն հաստատել Կալիֆորնիայում, որտեղ մարզվում է Դևիդ Սալոյի մոտ[3]։

2007 թվականին դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն լողի կարճ տարածությունում (50, 100 և 200 մետր, բրաս), իսկ 2008 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն (200 մետր, բրաս) և արծաթե մեդալակիր (50 մետր)։ Եվրոպայի և Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր է բրաս մարզաձևի 100 մետր մրցատարածությունում։

Յուլյա Եֆիմովան մասնակցել է 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ գրավել է չորրորդ տեղը 100 մ և հինգերորդ տեղը 200 մետր մրցատարածություններում (բրաս)։

2008 թվականին Լողի համառուսաստանյան ֆեդերացիան Յուլյա Եֆիմովային ճանաչել է երկրի լավագույն լողորդուհի և «Տարվա հայտնություն»։ 2010 թվականին նա Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալներ 50 և 100 մետր մրցատարածություններում (բրաս)։

2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի 200 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 2.20,92 արդյունք։

2013 թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Յուլյա Եֆիմովան ոսկե մեդալ է նվաճել 200 մետր մրցատարածությունում՝ առաջ անցնելով Ռիկե Պեդերսենից ու Մայկա Լոուրենսից և թարմացնելով Ռուսաստանի ռեկորդը (2.19,41): 50 մետր մրցատարածությունում նա թարմացնում է աշխարհի ռեկորդը նախնական լողում (29,78)։ Կիսաեզրափակչում լիտվացի Ռուտա Մեյլուտիտեն սահմանում է աշխարհի նոր ռեկորդ (29,48), սակայն եզրափակչում ռուս լողորդուհին ցույց է տալիս 29,52 արդյունք (Ռուսաստանի նոր ռեկորդ) և առաջ անցնում լիտվացուց 0,07 վայրկյանով՝ դառնալով աշխարհի եռակի չեմպիոն 50 մետր մրցատարածությունում։

2014 թվականի հունվարին հայտնի է դառնում, որ 2013 թվականի հոկտեմբերին (ոչ մրցույթային ժամանակահատվածում) արված դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել օրգանիզմում դեհիդրոէպիանդրոսթերոն հորմոնի առկայության վերաբերյալ։ Յուլյա Եֆիմովան բացատրագիր է գրել, որում խոստովանել է, որ օգտագործել է արգելված նյութեր պարունակող սննդային հավելումներ[4]։ Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Վորոնցովը կարծիք է հայտնել, թե բիոհավելումները, որ ընդունել է Եֆիմովան, նրան օգնել են պայքարել ավելորդ քաշի դեմ[5]։ Արդյունքում 2014 թվականի մայիսի 13-ին Յուլյա Եֆիմովան որակազրկվել է 1,5 տարով՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը, ինչպես նաև զրկվել է 2013 թվականին Եվրոպայի առաջնություններում ստացած հինգ մեդալներից։

2015 թվականի օգոստոսին՝ որակազրկման ժամկետի ավարտից հինգ ամիս անց, Կազանում անցկացված աշխարհի առաջնությունում Յուլյա Եֆիմովան իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճում 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակչում ցույց տալով 1.05,66 արդյունք (0,06 վայրկյան շատ, քան կիսաեզրափաչում). աշխարհի ռեկորդակիր և 2013 թվականի աշխարհի չեմպիոն Մեյլուտիտեն նրանց հետ է մնում 0,70 վայրկյանով։ 50 մետր մրցատարածությունում Յուլյան վաստակում է բրոնզե մեդալ՝ ցույց տալով 30,13 վայրկյան արդյունք (0,08 վայրկյանով ավելի շատ, քան չեմպիոնը), իսկ 200 մետր մրցատարածությունում չի կարողանում անցնել կիսաեզրափակիչ՝ նախնական մրցության ժամանակ գրավելով 17-րդ տեղը (կիսաեզրափակիչ անցել են 16-ը)։ Հայրենի երկրում անցկացված այդ աշխարհի առաջնությունում Յուլյան է վաստակել Ռուսաստանի նվաճած չորս մեդալներից երկուսը և միակ ոսկե մեդալը։

2016 թվականի մարտի 17-ից[6] մինչև հուլիսի 12[7] Յուլյա Եֆիմովային ժամանակավորապես արգելվել է մասնակցել մրցությունների հակադոպինգային կանոնների խախտման վերաբերյալ կասկածի պատճառով (մելդոնիումի օգտագործում)։

2016 թվականի հուլիսին Յուլյա Եֆիմովան Լոս Անջելեսում անցկացված առաջնությունում (Los Angeles Invitational) զբաղեցրել է առաջին տեղը 200 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով մրցաշրջանի լավագույն արդյունքը[8]։ Լողի միջազգային ֆեդերացիան հրաժարվել է թույլատրել մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին[9], սակայն Եֆիմովան հայց է ներկայացրել Սպորտային միջնորդ դատարան, որը հաստատել է նրա իրավունքը՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին[10]։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիպիական խաղերում Յուլյա Եֆիմովան արժանացել է արծաթե մեդալի 100 մետր մրցատարածությունում (բրաս)։

Եֆիմովան Ամառային օլիմպիական խաղերում խմբագրել

Կանաչով նշված են մասնակցությունները եզրափակչում

Տարածություն 2008 2012 2016
100 մետր, բրաս 4 7  
200 մետր, բրաս 5  
Համակցված էստաֆետ 4×100 մ 5 4

Պարգևներ խմբագրել

  • «Արծաթե եղնիկ» - տարվա լավագույն մազիկ (Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա, 18 դեկտեմբերի, 2013 թվական)[11],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) անցկացված XXX Օլիմպիական խաղերում ունեցած մարզական մեծ ձեռքբերումների համար[12],
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (5 ապրիլի, 2010 թվական)[13],
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) - 2013 թվականին Կազան քաղաքում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ունեցած մեծ ձեռքբերումների համար[14],
  • Վոլգոդոնսկի պատվավոր քաղաքացի (4 հունիսի, 2008 թվական)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Профиль Юлии Ефимовой на официальном сайте Олимпийских Игр 2012 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Юлия Ефимова стала трехкратной чемпионкой мира по плаванию
  3. «Ефимова уехала тренироваться в США». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Юлия Ефимова попалась на допинге». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Эксперт: пловчиха Ефимова могла применять биодобавки для сгонки веса». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Всероссийская федерация плавания подтвердила временное отстранение Ефимовой». ТАСС. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  7. «С Ефимовой сняли обвинения в употреблении мельдония». lenta.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Yuliya Efimova Returns to Competition in Los Angeles». www.swimmingworldmagazine.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  9. http://sport.rbc.ru/news/579630589a7947522b9ae4d3
  10. «CAS допустил российскую пловчиху Юлию Ефимову к участию в Олимпиаде». РИА Новости. 05-08-2016.
  11. Лучшие российские спортсмены 2013 года
  12. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный сайт Президента Российской Федерации. 13 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  13. «Приказ Минспорттуризма от 5 апреля 2010 года № 30-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении»
  15. Решение Волгодонской городской думы от 4 июня 2008 года № 84 «О присвоении звания „Почётный гражданин города Волгодонска“»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Եֆիմովա» հոդվածին։