Յուլիուս Շիլլեր
Յուլիուս Շիլլեր (գերմ.՝ Julius Schiller, 1580, Աուգսբուրգ, Բավարիա[1] - 1627[2], Աուգսբուրգ, Բավարիա[1]), գերմանացի փաստաբան, աստղագետ, զբաղվել է երկնային քարտեզագրությամբ։
Յուլիուս Շիլլեր գերմ.՝ Julius Schiller | |
---|---|
Ծնվել է | 1580 Աուգսբուրգ, Բավարիա[1] |
Մահացել է | 1627[2] Աուգսբուրգ, Բավարիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | աստղագետ և իրավաբան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Julius Schiller Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿյանքի վերջին տարում Շիլլերը Յոհան Բայերի օգնությամբ հրատարակեց աստղային երկնքի քարտեզը (Coelum Stellatum Christianum): Այս աշխատանքը փորձ էր «Քրիստոնեական աստղային երկնքի ատլասը» ավարտելու ուղղությամբ։ Չնայած նրան, որ Շիլլերի ատլասը հիմնված էր Բայերի «Ուրանոմետրիա» ատլասի վրա, այն իրենից ներկայացնում էր ավանդական դասական համաստեղությունների արմատական մաս, քանի որ նրա նպատակն էր մաքրել երկինքը հեթանոսության հետքերից, համաստեղությունների փոփոխություններով, աստվածաշնչյան կերպարներ ներկայացնելով։
Շիլլերի ատլասի Կենդանակերպի համաստեղությունները փոխարինվել են Տասներկու առաքյալներով, հյուսիսային կողմի կենդանակերպի համաստեղությունները՝ Նոր կտակարանի նկարներով, իսկ հարավային կողմինը՝ Հին կտակարանի նկարներով։ Այսպես՝ Կասիոպեան անվանափոխվել էր Մարիա Մագդալենայի, Հերկուլեսը՝ Երեք մոգերի, Կենտավրոսը բաժանվեց Աբրահամի և Իսահակի, իսկ սկզբնական Արգոնավ մեծ համաստեղությունը, բաժանված՝ այժմյան Ողնուց, Նավախել և Առագաստի բնականաբար վերափոխվեց Նոյյան Տապանի։
Մոլորակները, Արեգակը և Լուսինը ևս փոխարինվել էին բիբլիական պատկերներով։ Չնայած այն ժամանակների եկեղեցիների ահռելի ազդեցությանը, նոր անունները ճանաչում չստացան։ Նրա անունով են կոչել խառնարան Լուսնի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #12869968X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Շիլլեր» հոդվածին։ |