Մոլորակ
Մոլորակ (անգլ.՝ planet, հուն․՝ πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։
Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից ունեցած հեռավորության) - չորս երկրանման՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, ապա չորս գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։
Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։
Արեգակնային համակարգ
խմբագրելԺամանակակից «մոլորակ» եզրույթի սահմանման համաձայն, որը տրված է ՄԱՄ-ի կողմից, համակարգում կա 8 մոլորակ և 5 թզուկ մոլորակ (փակագծերում տրված է մոլորակների հին հայկական անունները)[1]։
- Մերկուրի (Փայլածու)
- Վեներա (Արուսյակ)
- Երկիր
- Մարս (Հրատ)
- Յուպիտեր (Լուսնթագ)
- Սատուրն (Երևակ)
- Ուրան
- Նեպտուն
Ամենամեծը Յուպիտերն է (318 երկրային զանգված), իսկ ամենափոքրը Մերկուրին (0,055 երկրային զանգված)։
Մոլորակների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակ
խմբագրելԱնուն | Հասարակածային տրամագիծ[a] | Զանգված[a] | Ուղեծրային շառավիղ[a] | Պտտման պարբերություն (տարի)[a] |
Թեքությունը Արեգակի հասարակածի նկատմամբ | Ուղեծրի շեղվածությունը | Պտտման պարբերություն (օրը) |
Արբանյակներ[c] | Օղակներ | Մթնոլորտ | Հայտնագործում | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրային խումբ | Մերկուրի | 0,382 | 0,06 | 0,39 | 0,24 | 3,38 | 0,206 | 58,64 | 0 | չունի | նվազագույն | |
Վեներա | 0,949 | 0,82 | 0,72 | 0,62 | 3,86 | 0,007 | −243,02 | 0 | չունի | CO2, N2 | ||
Երկիր[b] | 1,00 | 1,00 | 1,00 | 1,00 | 7,25 | 0,017 | 1,00 | 1 | չունի | N2, O2 | ||
Մարս | 0,532 | 0,11 | 1,52 | 1,88 | 5,65 | 0,093 | 1,03 | 2 | չունի | CO2, N2 | ||
Գազային հսկաներ | Յուպիտեր | 11,209 | 317,8 | 5,20 | 11,86 | 6,09 | 0,048 | 0,41 | 67 | ունի | H2, He | |
Սատուրն | 9,449 | 95,2 | 9,54 | 29,46 | 5,51 | 0,054 | 0,43 | 62 | ունի | H2, He | ||
Ուրան | 4,007 | 14,6 | 19,22 | 84,01 | 6,48 | 0,047 | −0,72 | 27 | ունի | H2, He | 13 մարտի 1781 | |
Նեպտուն | 3,883 | 17,2 | 30,06 | 164,8 | 6,43 | 0,009 | 0,67 | 14 | ունի | H2, He | 23 սեպտեմբեր 1846 | |
Գաճաճ մոլորակներ | ||||||||||||
Ցերերա | 0,08 | 0,0002 | 2,5—3,0 | 4,60 | 10,59 | 0,080 | 0,38 | 0 | չունի | չունի | 1 հունվար 1801 | |
Պլուտոն | 0,19 | 0,0022 | 29,7—49,3 | 248,09 | 17,14 | 0,249 | −6,39 | 5 | չունի | ժամանակավոր[d] | 18 փետրվար 1930 | |
Հոմեա | 0,37×0,16 | 0,0007 | 35,2—51,5 | 282,76 | 28,19 | 0,189 | 0,16 | 2 | չունի | չունի | 28 դեկտեմբեր2004 | |
Մակեմակե | ~0,12 | 0,0007 | 38,5—53,1 | 309,88 | 28,96 | 0,159 | ? | 1 | չունի | չունի | 31 մարտ 2005 | |
Էրիդա | 0,19 | 0,0025 | 37,8—97,6 | 558,0 | 44,19 | 0,442 | ~0,3 | 1 | չունի | չունի | 5 հունվար 2005 | |
Պատկերասրահ
խմբագրել-
4 գազային հսկաներ․ Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Որոշ Տրանսնեպտունային մարմիններ դեռ չեն ստացել գաճաճ մոլորակի կարգավիճակ, սակայն հավակնում են դրան
- ↑ Սքոթ Շեփարդ. «Յուպիտերի արբանյակների էջ / The Jupiter Satellite Page (Now Also The Giant Planet Satellite and Moon Page)». Կառնեգիի գիտության ինստիտուտ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլորակ» հոդվածին։ |