Յուլիուս Նոյբրոններ

գերմանացի դեղագործ, գյուտարար

Յուլիուս Գուստավ Նոյբրոններ (գերմ.՝ Julius Gustav Neubronner, փետրվարի 8, 1852(1852-02-08)[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] - ապրիլի 17, 1932(1932-04-17)[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]), գերմանացի դեղագործ, գյուտարար, ընկերության հիմնադիր, սիրողական լուսանկարչության ու կինոյի պիոներ։ Սերել է Կրոնբերգի դեղագործների տոհմից։ Աղավնային լուսանկարչության գյուտարարն է։ Եղել է առաջին կինոսիրողներից մեկը Գերմանիայում, հիմնադրել է կպչուն ժապավենի արտադրության գործարան։

Յուլիուս Նոյբրոններ
գերմ.՝ Julius Gustav Neubronner
Ծնվել էփետրվարի 8, 1852(1852-02-08)[1][2]
Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]
Մահացել էապրիլի 17, 1932(1932-04-17)[1][2] (80 տարեկան)
Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար, լուսանկարիչ, դեղագործ և դեղագետ
ԱնդամակցությունQ108874443?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
 Julius Neubronner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուլիուս Նոյբրոնները ծնվել է 1852 թվականի փետրվարի 8-ին Կրոնբերգում։ Հայրը պապը՝ Քրիստիան Նոյբրոնները, 1808 թվականին հիմնադրել է դեղատուն։ 1844 թվականին դեղատունն անցել է նրա որդուն՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոններին (1813-1894)[4], ով Յուլիուս Նոյբրոնների հայրն էր ու նկարիչ Անտոն Բրյուգերի վաղեմի ընկերը[5]։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները ղեկավարել է տեղի ոստիկանությունը[6]։ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնների կինը՝ Յուլիուսի մայրը, ծագում էր դերասանների Լոու տոհմից։ Նրա քույրն է եղել հայտնի է երգչուհի Սոֆի Լոուն[7]։

Պատանեկան տարիքից Յուլիուս Նոյբրոնները եղել է սիրողական մակարդակի մոլի լուսանկարիչ։ 1865 թվականին նա գտել է Տալբոտի համակարգի լուսանկարչական ապարատ, որ իր հայրն էր պատրաստել լուսանկարի գյուտից հետո։ Հին ֆոտոխցիկով արված փորձերն անհաջող են անցել, և Յուլիուս Նոյբրոններն իր ընկերոջ հետ ապառիկով գաղտնի գնել է նոր ֆոտոապարատ[8]։

Յուլիուս Նոյբրոնները նախնական կրթությունն ստացել է տանն իր երկու քույրերի հետ միասին։ 1864 թվականին նա մեկնել է Մայնի Ֆրանկֆուրտ՝ իր կնքահայր Յուլիուս Լոուի մոտ (ով ուներ քիմիայի լաբորատորիա) և ընդունվել գիմնազիա։ Երեք տարի անց նա տեղափոխվել է Վայլբուրգ, որտեղ ստացել է միջնակարգ կրթության հավաստագիր։ Իր հոր դեղատանը մեկ տարի սովորելուց հետո Յուլիուս Նոյբրոններն ընդունվել է Թագավորական ռեալական գիմնազիա Վիսբադենում[7]։ 1873 թվականին նա Բեռլինում ավարտել է իր ուսումը որպես դեղագործի օգնական, ապա երեք տարի պրակտիկա անցել Բենդորֆի, Ֆրանկֆուրտի, Հաննովերշ Մյունդենի ու Նյոնի դեղատներում[7]։ Նյոնում նա ծանոթացել է ստերեոսկոպիային[8]։

1876 թվականից Յուլիուս Նոյբրոններն ուսումնասիրել է դեղագիտություն Գիսենում[9]։ 1877 թվականին քննությունները հանձնելուց հետո նա 1878 թվականին սովորել է քիմիա Բեռլինում, ապա Հայդելբերգի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի գիտական աստիճան 1879 թվականին[7][9]։

Դեղատուն և ֆաբրիկա խմբագրել

 
Streitkirche Կրոնբերգում

1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն իր ձեռքն է վերցրել հոր դեղատան (Կրոնբերգ) ղեկավարությունը[7]։ 1887 թվականին նա ձեռք է բերել պատմական մի շենք, որ հայտնի է որպես «վիճելի եկեղեցի» (գերմ.՝ «Streitkirche»): Այն կառուցվել է որպես կաթոլիկական եկեղեցի բողոքական Կրոնբերգում, սակայն կոնֆլիկտի պատճառով եկեղեցին այդպես էլ չի բացվել[10][11]։ Հետագայում այդ շենքն օգտագործվել է որպես հյուրանոց։ Անհրաժեշտ վերակառուցումից հետո Նոյբրոնների ընտանիքն ու դեղատունը նոր շենք են տեղափոխվել 1891 թվականին[7]։

1888 թվականին (երեք կայսրերի տարի)՝ Ֆրիդրիխ III կայսեր մահից հետո, նրա այրին՝ Վիկտորյա թագուհին, Կրոնբերգի մոտակայքում իր համար կառուցել է «Friedrichshof» ամրոցը։ Այդ ժամանակ Յուլիուս Նոյբրոններին շնորհվել է պալատական դեղագործի կոչում[12]։

Յուլիուսի հայրը՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները, օգտագործում էր աղավնային փոստը՝ որպես դեղերն արագ տեղ հասցնելու միջոց, սակայն ավելի ուշ դադարեցրել է այդ պրակտիկան, երբ հարևան գյուղերում բացվել են դեղատներ։ Ներշնչված թերթում տպագրված հոդվածով, որում 1902 թվականին պատմվում էր մի դեղագործի նման պրակտիկան Բոստոնում, Յուլիուս Նոյբրոնները վերականգնել ու նույնիսկ ընդլայնել է հոր ծավալած գործունեությունը։ Փոստային աղավնիների միջոցով նա ստանում էր մինչև 75 գրամ քաշ ունեցող քիմիական նյութեր Ֆրանկֆուրտում գտնվող մատակարարից և դեղեր հասցնում «Falkenstein» առողջարան, որ գտնվում էր Քյոնիգշտայնից ոչ հեռու[8]։ 1907-1909 թվականներին այդ հայտնի առողջարանը, որ հիմնադրվել էր 1876 թվականին, դարձվել է հանգստյան տուն սպաների համար[13]։

1903 թվականից մինչև 1920 թվականը Նոյբրոնները նկարահանել է մի քանի սիրողական կինոֆիլմեր, որոնք 1994 և 1996 թվականներին վերականգնվել են կինոյի գերմանական թանգարանի (գերմ.՝ «Deutsches Filmmuseum») կողմից և հետագայում հրապարակվել Յութուբում[14][15]։ Ապակե լուսանկարների սոսնձման աշխատատար գործընթացը Յուլիուս Նոյբրոններին ոգեշնչել է ստեղծել թղթե կպչուն ժապավեն, որը նա արտոնագրել է։ Այդ ժապավենի արտադրման ու վաճառահանման համար Նոյբրոնները 1905 թվականին հիմնադրել է «Fabrik für Trockenklebematerial»-ը, որը ներկայում կոչվում է «Neubronner GmbH & Co. KG» և ունի շուրջ 80 աշխատող[8][16]։

Աղավնային լուսանկարչություն խմբագրել

 
Կրոնբերգի քաղաքային թանգարանի ցուցանմուշ

1908 թվականի դեկտեմբերին Նոյբրոններն արտոնագրել է իր գյուտը՝ «Տեսարանները վերևից նկարելու եղանակ ու միջոցներ», այսինքն՝ լուսանկարում աղավնու կրծքին ամրացված փոքրիկ ֆոտոապարատի միջոցով։ Նոյբրոններն արժանացել է մեծ ճանաչման՝ հասարակությանը ներկայացնելով իր գյուտը Դրեզդենում, Ֆրանկֆուրտում ու Փարիզում անցկացված միջազգային ցուցահանդեսներում 1909-1911 թվականներին[17]։ Դրեզդենում ցուցահանդեսին ներկա անձինք կարող էին տեսնել ֆոտոապարատներ կրող աղավնիների ժամանումը, իսկ նեգատիվներն անմիջապես երևակվում էին, ու տպագրվում բացիկներ, որոնք կարելի էր գնել[8]։ 1910-1911 թվականներին Նոյբրոնները Փարիզի ավիաշոուի ժամանակ արժանացել է երկու ոսկե մեդալների իր մեթոդի ու լուսանկարների համար[7]։ Նոյբրոնների գյուտն օգտագործվել է օդային հետախուզություն կատարելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո, սակայն պատվավոր դիպլոմից ու հանրագիտարաններում իր անունը հիշատակելուց բացի այն գյուտարարին բերել է միայն ծախսեր[8]։

Ընտանիք խմբագրել

1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն ամուսնացել է Շառլոտա Շտեբելի (գերմ.՝ Charlotte Stiebel, 1865-1924) հետ, ում հայրը՝ Ֆրից Շտեբելը (գերմ.՝ Fritz Stiebel, 1824-1902), եղել է հայտնի բժիշկ Ֆրանկֆուրտում[7][18]։ Նրա մորական պապը՝ Ժակ Ռեյսը (1807-1887), եղել է մեկենաս, Կրոնբերգի պատվավոր քաղաքացի և Կրոնբերգի երկաթուղային միության (գերմ.՝ Cronberger Eisenbahn-Gesellschaft) հիմնադիրը[19][20][21]։

Յուլիուս Նոյբրոններն իր հոր նման հովանավորել է Կրոնբերգի նկարիչների միությունը, որ հայտնի է որպես «Kronberger Malerkolonie», և որի թանգարանը ներկայում գտնվում է նրա տան առաջին հարկում[22]։ 1907 թվականին Յուլիուս Նոյբրոններ դարձել է Զենկենբերգի բնությունն ուսումնասիրողների միության անդամ[23]։

1932 թվականին Յուլիուս Նոյբրոնների մահվանից հետո դեղատունը ղեկավարել է Նոյբրոններների ևս երկու սերունդ։ Սկզբում դեղատունը պատկանել է Յուլիուս Նոյբրոնների որդուն՝ Վիլհելմին, որը հեղինակել է գիրք այսշտոկի մասին և զբաղվել է տարբեր մարզաձևերով։ Վիլհելմի մահից հետո դեղատունն անցել է նրա որդուն՝ Կուրտ Հայնց Նոյբրոններին, սակայն 1995 թվականին վերջինս վաճառել է դեղատունը[24]։

Կպչուն ժապավենի գործարանն անցել է Յուլիուս Նոյբրոնների կրտսեր որդուն՝ Կարլ Նոյբրոններին (13 հունվարի, 1896 – 19 նոյեմբերի, 1997), ով ղեկավարել է այն 70 տարի։ 1957 թվականին նա պարգևատրվել է Գերմանիային մատուցած ծառայությունների համար խաչով (1-ին դաս)։ 1966 թվականին նա գործարանի աշխատողներին դարձրել է ստացված շահույթի մի մասի համասեփականատեր[21]։ Կար Նոյբրոնները հայտնի է նաև իր փորձարկումներով ավիամոդելավորման բնագավառում։ Տասնվեց տարեկան հասակում նա մշակել է հրթիռապլան «Raketoplan», նախագծել է հրթիռներ ու ինքնաթիռի գերծայնային մոդելներ։ Ավիամոդելավորողների ազգային ակումբը սահմանել է Կարլ Նոյբրոնների անվան ամենամյա մրցանակ[25][26]։ 1984 թվականին նրան շնորհվել է Կրոնբերգի պատվավոր քաղաքացու կոչում[27]։ Կարլ Նոյբրոնները հիմնադրել է սպորտի աջակցման հիմնադրամ Կրոնբերգում։ Իր կնոջ՝ Էրիկայի հետ միասին նա 1997 թվականի ապրիլին ստեղծել է Էրիկա և Կարլ Նոյբրոններների սոցիալական աջակցության հիմնադրամը[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #121573397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Deutsches Biographisches Archiv. Georg Hirth: Hirth's Parlaments-Almanach. Fünfte Ausgabe. 1867, S. 79.
  5. Anton Burger 1824—1905: Ausstellung in der Streitkirche Kronberg, kronberger-maler.de.
  6. Märzrevolution in Kronberg 1848 Արխիվացված 2010-04-13 Wayback Machine, kronberg.de.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Hans Jürgen Schultz: Apotheker, Erfinder und Fabrikant: Hofapotheker Dr. phil. Julius Neubronner (1852—1932). In: Gernot Schäfer und Rüdiger Fiedler (Hrsg.): 125 Jahre Gießener Burschenschaft Frankonia 1872—1997. Selbstverlag der Gießener Burschenschaft Frankonia, Gießen 1997. S. 101-104.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Neubronner, Julius (1920), 55 Jahre Liebhaberphotograph.
  9. 9,0 9,1 Verzeichniß der Mitglieder des acad.naturw. Vereins zu Giessen, Nr. 46.
  10. Die Kronberger Streitkirche Արխիվացված 2007-06-30 archive.today, hr-online.de.
  11. Chronik Արխիվացված 2011-01-22 Wayback Machine, hofapothekekronberg.de.
  12. Einblicke in das Leben der Kaiserin, Kronberger Bote 14/2001.
  13. Kempinski Hotel Falkenstein feiert kaiserliches Jubiläum, Kronberger Bote 6/2009.
  14. Schobert, Walter (November 1996), Early amateur films by Julius Neubronner: restored Արխիվացված 2013-01-21 Wayback Machine, Journal of Film Preservation 53, S. 47-48.
  15. Filme von Neubronner. filmarchives-online.de.
  16. Firmengeschichte der Neubronner GmbH & Co. KG. neubronner.com.
  17. Brons, Franziska (2006b), «Bilder im Fluge: Julius Neubronners Brieftaubenfotografie», Fotogeschichte (German), 26 (100): 17–36{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Otto Winckelmann: Fritz Stiebel: Ratschläge für praktische Ärzte. Արխիվացված 2011-07-19 Wayback Machine Hessisches Ärzteblatt 2/2002. S. 108.
  19. Teutonia und Alemannia. Արխիվացված 2010-04-28 Wayback Machine www.kronberg.de.
  20. Magistratsmitglieder gedachten Ehrenbürger Carl Neubronner, Kronberger Bote 3/2006.
    Jacques Reiss Արխիվացված 2009-08-31 Wayback Machine, kronberg.de.
  21. 21,0 21,1 Stadt gedachte Geburtstag Neubronners, Kronberger Bote 3/2004.
  22. Ausstellungseröffnung in der Streitkirche. kronberger-maler.de.
  23. Direktion der Senckenbergischen Naturforschenden Gesellschaft: Bericht der Senckenbergischen Naturforschenden Gesellschaft in Frankfurt am Main 1908.
  24. 24,0 24,1 Kronberger Bote
  25. «Verpackungsrundschau 12/97» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. 100 Jahre Carl Neubronner Արխիվացված 2015-06-10 Wayback Machine, RAMOG.
  27. «Ehrenbürger der Stadt Kronberg im Taunus». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել