Աղավնային լուսանկարչություն
Աղավնային լուսանկարչություն, օդալուսանկարչություն փոստային աղավնիների միջոցով։ 1907 թվականին գյուտն արել է գերմանացի դեղագործ Յուլիուս Նոյբրոնները[1], որն աղավնիներին օգտագործում էր դեղերը տեղ հասցնելու համար։ Փոստային աղավնիների վրա ամրացնում էին ավտոմատ փոքրիկ լուսանկարչական ապարատ, որը նկարում էր որոշակի ընդմիջումներով։
Ի սկզբանե աղավնային լուսանկարչությունն օդային հետախուզություն իրականացնելու համար ռազմական հրապուրանք էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական պայմաններում դաշտային փորձարկումները տվեցին հուսադրող արդյունքներ, սակայն օդագնացության արագ կատարելագործման հետ կապված աղավնիների անհրաժեշտությունը կորավ, և Նոյբրոնները հրաժարվեց հետագա փորձարկումներից։ Այդ գաղափարի նկատմամբ հետաքրքրությունը կարճ ժամանակով վերադարձավ 1930-ական թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աղավնիներն օգտագործվում էին, բայց նրանց միջոցով իրականացված հետախուզության վերաբերյալ տվյալներ չկան։ Ավելի ուշ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը պատրաստեց էլեկտրական մարտկոցներով տեսախցիկ՝ աղավնիների միջոցով լրտեսություն իրականացնելու համար, բայց դրանց օգտագործման վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են։
Ներկայումս որոշ գիտնականներ և սիրողականներ օգտագործում են ոչ մեծ տեսախցիկներ՝ ամրացնելով վայրի և ընտանի տարբեր կենդանիների։
Նախապատմություն
խմբագրելՕդային առաջին լուսանկարներն արվել են 1858 թվականին օդագնաց Նադարի և 1860 թվականին Ջեյմս Ուոլես Բլեյքի կողմից[2]։ Լուսանկարչական տեխնիկայի հետագա զարգացման հետ կապված 19-րդ դարի վերջին որոշ հետազոտողներ սկսեցին լուսանկարչական ապարատները տեղադրել անօդաչու թռչող սարքերի մեջ։ 1880 թվականին Արթուր Բաթութը փորձեր իրականացրեց՝ լուսանկարչական ապարատը տեղադրելով օդային օձերի վրա։ Նրա օրինակով շատերն սկսեցին օգտվել նկարահանման այդ մեթոդից։ Ուիլյամ Ավենիր Էդդին հայտնի դարձավ 1896 թվականին այդ մեթոդով Բոստոնում թռչնի թռիչքի բարձրությունից բարձրորակ լուսանկարներ անելու շնորհիվ։ 1888 թվականին Ամադեյ Դենիսը որոշեց օդային լուսանկարչության համար օգտագործել հրթիռ՝ սարքավորված տեսախցիկով և պարաշյուտով։ 1897 թվականին հրթիռների օգնությամբ օդային լուսանկարներ արեց Ալֆրեդ Նոբելը[3][4]։
Փոստային աղավնիները լայնորեն օգտագործվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կազմակերպությունների կողմից։ Այսպես, ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ՝ 1870 թվականին, լուսանկարիչ Ռենե Դագրոն կազմակերպեց աղավնային փոստի միջոցով Տուրից 50000 միկրոֆիլմերի և հեռագրերի ուղարկումը պաշարված Փարիզ։ Ընդհանուր առմամբ առաքվել են մոտ 150000 մասնավոր և պետական հեռագրեր[5][6]։ 1889 թվականին Սանկտ Պետերբուրգի Ռուսական տեխնիկական հասարակությունը գիտափորձ անցկացրեց՝ լուսանկարելով աերոստատների միջոցով, որից հետո լուսակայված լուսասկավառակը երկիր էր ուղարկվում աղավնիների միջոցով[7]։
Յուլիուս Նոյբրոններ
խմբագրել1903 թվականին գերմանացի դեղագործ Յուլիուս Նոյբրոնները (Մայնի Ֆրանկֆուրտի մոտ գտնվող Կրոնբերգ քաղաքից) վերսկսեց պրակտիկան, որը նրա հայրն սկսել էր կես դար առաջ։ Նա ստացավ բաղադրատոմսեր և աղավնային փոստով Քյոնիգշտայնից ոչ հեռու գտնվող առողջարան ուղարկեց 75 գրամ կշռով դեղ։ Պատվերների արագ առաքման միջոցով մեծ շահույթ ստանալու նպատակով Նոյբրոններն իր աղավնիներն ուղարկեց Ֆրանկֆուրտի մեծածախ առևտրի ձեռնարկություն։ Երեք տարի անց առողջարանի փակման հետ կապված աղավնային հաղորդագրությունը դադարեցվեց։ Մի անգամ, երբ նրա աղավնիներից մեկը մառախուղի մեջ կորցրեց կողմնորոշումը և հետ վերադարձավ միայն 4 շաբաթ անց ու լավ սնված, Նոյբրոնների մեջ միտք հղացավ իր աղավնիներին զինել ավտոմատ տեսախցիկներով, որպեսզի հետևի նրանց ուղին։ Այդ գաղափարը նրան մղեց 2 հոբբին միավորել նոր հետաքրքրության մեջ, որը ներառում էր աղավնիներ և սիրողական լուսանկարչություն (ավելի ուշ Նոյբրոններն իմացավ, որ իր աղավնուն խնամել է Վիսբադենի ռեստորանի խոհարարը)[8]):
Գնացքում և սահնակներով երթևեկելիս ժամացույցի մեխանիզմով աշխատող մանրանկարչական տեսախցիկի հաջող թեստավորումից հետո[8] Նոյբրոններն սկսեց մշակել տեսախցիկ, որը կարող էր տեղադրվել աղավնու կրծքին։ 30-75 գրամանոց կշռով փայտե մոդելներով տեսախցիկների համար ընտրվեցին առավել ուժեղ աղավնիները[9]։ Օդային լուսանկարներ անելու համար Նոյբրոններն աղավնիներին տարավ տնից 100 կմ հեռու մի վայր, որտեղ նրանց վրա ամրացրին տեսախցիկներ և բաց թողեցին[10]։ Թռչունները, փորձելով արագ ազատվել բեռից, որպես կանոն, տուն են թռչում ուղիղ գծով 50-100 մետր բարձրությունով[11]։ Դադարեցման ժամանակից մինչև լուսանկարման պահը վերահսկվում էր օդաճնշական համակարգով։ Աղավնու վրա լուսանկարչական ապարատ տեղադրելու համար աղավնատունը կառուցում էին ընդարձակ, փափուկ թառերով և մեծ պատուհաններով՝ աղավնու թռչելու համար[9].
Ընդհանուր առմամբ Նոյբրոնները մշակեց տեսախցիկի մոտ 10 տարբեր մոդել։ 1907 թվականին նա արտոնագրի հայտ ներկայացրեց։ Սկզբում նրա «Վերևից բնապատկերները լուսանկարելու մեթոդ և միջոց» գյուտը մերժվեց գերմանական արտոնագրային գերատեսչության կողմից որպես անհնարին, բայց լուսանկարների իսկության ապացույցներից հետո՝ 1908 թվականի դեկտեմբերին, արտոնագիրը տրվեց[12][13]։ Նոյբրոններն արտոնագիր ստացավ նաև Ֆրանսիայում[14], Մեծ Բրիտանիայում[15] և Ավստրիայում[16]։ Նախնական մերժումը պայմանավորված էր նրանով, որ տնային աղավնիների՝ բեռների տեղափոխման ունակության վերաբերյալ պատկերացումները ճիշտ չէին[10]։ Լուսանկարների ստացման տեխնոլոգիան լայն տարածում ստացավ 1909 թվականին Դրեզդենի միջազգային լուսանկարչական ցուցահանդեսին և Ֆրանկֆուրտի միջազգային օդային ցուցահանդեսին Նոյբրոնների մասնակցության շնորհիվ[17]։ Դրեզդենի ցուցահանդեսի մասնակիցները կարող էին դիտել աղավնիների ժամանումը, նեգատիվներն անմիջապես երևակվում էին, ու տպագրվում բացիկներ, որոնք կարելի էր գնել[2][18]։ Նոյբրոնների լուսանկարները մրցանակներ են ստացել Դրեզդենում ու Փարիզի օդային ցուցահանդեսում 1910 և 1911 թվականներին[19]։
«Friedrichshof» պալատի լուսանկարը, որ պատկանում էր Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացիուն, հայտնի դարձավ թևավոր «լուսանկարչի» կադրում պատահական հայտնվելու շնորհիվ։ Այդ նկարը ցուցադրվեց գերմանական կինոթատրոններում՝ 1929 թվականի ամենշաբաթյա կինոխրոնիկայի շրջանակներում[20]։
Իր 1909 բրոշյուրում, որ հրապարակվել է 1909 թվականին, Նոյբրոնները ներկայացրել է տեսախցիկի 5 մոդել.
- «Երկակի տեսախցիկ», նկարագրված է արտոնագրում, ունի 2 օբյեկտիվ՝ ուղղված տարբեր կողմեր (առաջ/հետ), նրանցից յուրաքանչյունրն ունի 40 մմ կիզակետային տարածություն։ Փակաղակն ընկած է կիզակետային մակերևույթի վրա։ Տեսախցիկը կարող է 2 նկար անել։ Վերահսկվում է պահոցի օդաճնշական համակարգի կողմից։
- Ստերեոսկոպիկ տեսախցիկ նմանատիպ հատկանիշներով, բայց օբյեկտիվներն ուղղված են նույն ուղղությամբ։
- Փաթաթած ժապավենի համակարգով սարքավորված մոդել։ Կարող է անընդմեջ անել մի քանի նկար։
- Ծալապատերի վրա ամրացված օբյեկտիվով մոդել։ Սիլֆոնը մկրատային մեխանիզմով պահվում է բացված վիճակում մինչև նկարման պահը և անմիջապես փակվում է։ Դա թույլ էր տալիս նկարել 6 × 9 սմ չափերով սկավառակներով 85 մմ հեռավորությամբ ֆոկուսի դեպքում։
- Համայնապատկերային կամերայով արվում էր համայնապատկերային նկար 3 × 8 սմ չափեր ունեցող ժապավենի վրա։ Վարագույրները փոխարինվել են օբյեկտիվով, որ պտտվում էր 180°: Սերիական արտադրությամբ չի թողարկվել[21]։
1920 թվականին Նոյբրոնները նկարագրեց 40 գրամանոց վերջին մոդելը, որը կարող էր անել մինչև 40 նկար[12]։
1920 թվականին Նոյբրոնները գտավ, որ 10 տարվա քրտնաջան աշխատանքն ու նշանակալի ծախսերը պարգևատրվել են միայն իր անունը հանրագիտարաններում հիշատակելով, և ինքը բավարարվել է նրանով, որ օժանդակ տեխնոլոգիաները, ինչպիսին է շարժական աղավնատունը, ապացուցել են իրենց արդյունավետությունը պատերազմի ժամանակ[12]։ Նոյբրոնների համայնապատկերային կամերան ցուցադրվում է Բեռլինի Գերմանական տեխնիկական թանգարանում և Մյունխենի Գերմանական թանգարանում[22][23]։
Առաջին համաշխարհային պատերազմ
խմբագրելՆոյբրոնների գյուտը գոնե մասամբ պայմանավորված էր ռազմական ոլորտում օգտագործելու ակնկալիքներով։ Այդ ժամանակ օդում հետախուզական լուսանկարներ ստանալ հնարավոր էր միայն ծանրաշարժ այնպիսի միջոցներով, ինչպիսիք են օդային օձերը, հրթիռները[12]։ 1903 թվականին Ռայթ եղբայրներ գյուտը նոր հնարավորություններ տվեց, և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մշակվեցին հետախուզական ինքնաթիռներ, բայց աղավնիների կողմից փոքր բարձրություններից արված լուսանկարները, չնայած գործնական դժվարություններին, խոստանում էին տալ ավելի ճշգրիտ տվյալներ[12]։
Պրուսիայի ռազմական նախարարությունը հետաքրքրված էր նոր մեթոդով, սկզբնական որոշ կասկածներ հաղթահարվեցին մի շարք հաջող ցուցադրություններից հետո։ Պարզվեց, որ աղավնիները համեմատաբար անտարբեր են ռմբակոծությունների նկատմամբ, բայց մարտի ժամանակ կարող էր հարկ լինել աղավնաբույնը տեղափոխել, այդ դեպքում աղավնիներին կարող էր անհրաժեշտ լինել որոշ ժամանակ, որպեսզի գտնեին նրա նոր վայրը[12]։ Շարժական աղավնատուն աղավնիների վերադառնալու խնդիրն իտալական բանակում հաջողությամբ լուծվել էր դեռ 1880 թվականին[24]։ Ֆրանսիացի հրետանային կապիտան Ռեյնոն այն լուծել էր՝ աղավններին ընտելացնելով շարժական աղավնատուն վերադառնալուն[25]։ Հայտնի չէ, թե արդյոք Նոյբրոնները գիտեր նրա աշխատանքների մասին, բայց նա ենթադրում էր, որ լուծում կա, քանի որ նա լսել էր տոնավաճառների թափառական արտիստների մասին, որոնք իրենց կառքերում աղավնաբներ ունեին։ Մի քանի ամսվա ընթացքում նա քրտնաջանորեն վարժեցնում էր երիտասարդ աղավնիների, որպեսզի նրանք աղավնաբույն վերադառնային նույնիսկ այն դեպքում, երբ նրանց տեղափոխեին այլ վայր[12]։ 1909 թվականին Դրեզդենի և Ֆրանկֆուրտի ցուցահանդեսներում նա ներկայացրեց մի փոքրիկ սայլակ, որի վրա գտնվում էին ֆոտոլաբորատորիա և մուգ գույներով ներկված աղավնաբույն։
1912 թվականին[18] Նոյբրոններն ավարտեց 1909 թվականին առաջադրված աշխատանքը՝ լուսանկարելով Տեգելի ջրատեխնիկական կառույցները և օգտագործելով միայն շարժական աղավնաբներ։ Երկարատև բանակցություններն ավարտվեցին 1914 թվականի օգոստոսին՝ Ստրասբուրգի զորավարժություններում գործնական փորձարկումից հետո, երբ պետությունը գնեց գյուտը։ Նոյբրոններ զինվորներին տրամադրեց իր աղավնիներն ու փորձարկման համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք ռազմական պայմաններում անցկացվեցին բավարար արդյունքներով։ Բայց, չնայած դրան, այս մեթոդը մեծ կիրառություն չուներ[12][26]։
Вместо этого, в условиях войны на истощение, աղավնիներն օգտագործվում էին իրենց ավանդական դերի՝ հաղորդագրություններ ուղարկելու համար։ Նոյբրոնների շարժական աղավնաբներն օգտագործվեցին Վերդենի ճակատամարտում, որտեղ դրանց օգտագործումն այնքան ձեռնտու էր, որ Սոմի ճակատամարտում արդեն կիրառվում էին մեծ մասշտաբներով[12]։ Պատերազմի ավարտից հետո նախարարությունը, ի պատասխան Նոյբրոնների հարցման, նրան հաղորդեց այն մասին, որ աղավնիների օգտագործումն օդային լուսանկարչության նպատակով ռազմական նշանակություն չունի, և հետագա փորձարկումներն արդարացված չեն[18]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելՉնայած ռազմական նախարարության տեսակետին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1932 թվականին, անմիջապես պարզ դարձավ, որ գերմանական բանակը լուսանկարելու համար վարժեցրել է աղավնիներ, և որ գերմանական նոր տեսախցիկները կարող են թռիչքի ժամանակ անել մինչև 200 լուսանկար[27][28]։ Նույն թվականին ֆրանսիացիները պնդում էին, որ իրենք մշակել են աղավնիների համար ժապավենավոր տեսախցիկներ և թռչունին վարժեցված շների միջոցով թշնամու թիկունքը հասցնելու մեթոդ[29]։
Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիներն ու շարժական աղավնաբները լայնորեն օգտագործվում էին, անհայտ է այն փաստը, թե աղավնիներն արդյոք օգտագործվել են օդային լուսանկարչության համար։ Ըստ զեկույցի՝ 1942 թվականին Կարմիր բանակում հայտնաբերվել են գերմանական լքված բեռնատարներ աղավնային տեսախցիկներով, որոնք կարող էին նկարել 5 րոպեանոց ընդմիջումներով, ինչպես նաև շներ, որոնք վարժեցված էին աղավնիները զամբյուղով տեղափոխելու համար[30]։ Դաշնակիցները 1943 թվականի վերջին հաղորդեցին, որ ԱՄՆ զորքերին հայտնի է այդ տեխնիկայի օգտագործման հնարավորությունը[31]։
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողարկվել է խաղալիք, որն իրենից ներկայացնում էր լուսանկարչական ապարատով աղավնի պահած գերմանացի զինվոր։ Մոտավորապես 1935 թվականից սկսած խաղալիքներն արտադրվում էին «Elastolin» ապրանքանիշով։ Զինվորը բաց է թողնում աղավնի, որը կրում է փոքր չափերով տեսախցիկ։ Նրա կողքին շուն է և աղավնու տեղափոխման վանդակ[32]։
Այդ տարիներին աղավնային տեսախցիկների բարելավմամբ զբաղվում էր շվեյցարացի ժամագործ Քրիստիան Ադրիան Միշելը (1912-1980)[33]։ 1931 թվականին նա ծառայության էր նշանակվել շվեյզարական բանակի աղավնային փոստում, իսկ 1933 թվականին սկսել էր զբաղվել Նոյբրոնների՝ 16 մմ ժապավենով լուսանկարչական ապարատի ադապտացմամբ։ Միշելի տեսախցիկը, որ արտոնագրվել է 1937 թվականին Շվեյցարիայում[34], Գերմանիայում[35], Ֆրանսիայում[36], Բելգիայում[37] և Մեծ Բրիտանիայում[38], կշռում էր 70 գրամ և հնարավոր է, որ թայմերով՝ ժամացույցի մեխանիզմով, վերահսկվող առաջին տեսախցիկն էր[39]։
Տեսախցիկը շվեյցարական բանակին վաճառելու Միշելի պլանները չարդարացան, քանի որ նա չկարողացավ գտնել այն անհրաժեշտ քանակով արտադրող։ Հավաքվել էր ընդամենը 100 տեսախցիկ[21]։ Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց հետո Միշելը արտոնագրեց փաթեթն ու ժապավենի գլանափաթեթները տեղափոխելու գործիքասարքը[40]։
Վևե քաղաքի լուսանկարների շվեյցարական թանգարանում (ֆր.՝ «Musée suisse de l'appareil photographique») պահվում է մոտ 1000 լուսանկար, որոնք արել է Միշելը տեսախցիկի մշակման ժամանակ[41]։ Լուսանկարների մեծ մասն արվել է 16 մմ ժապավենով և 10 × 34 մմ չափերով, կարող են տասնապատիկ մեծացվել[39]։ 2007 թվականի «Աղավնիները լուսանկարո՞ւմ են» ցուցահանդեսի քարտագրացուցակում դրանք դասակարգվում են որպես երկրից կամ պատուհանից, մարդու կողմից երկրից կամ բարձր տեղից, ինքնաթիռից, համեմատաբար մեծ բարձրությունից արված լուսանկարներ, որոնք, հավանաբար, նկարել են ինքնաթիռից արձակված աղավնիները, և կան աղավնիների կողմից արված մի քանի տիպիկ լուսանկարներ[41][42]։ 2002 և 2007 թվականների ընթացքում Միշելի 3 տեսախցիկներ վաճառվել են Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում[33]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
խմբագրելԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մշակել է մարտկոցով աշխատող աղավնային տեսախցիկ, որը ներկայումս ցուցադրվում է ԿՀՎ թանգարանի վիրտուալ տուրում։ Տեսախցիկի օգտագործման ինֆորմացիան այդ կայքում գաղտնագրված է[43]։ Լուրերով հայտնել են այն մասին, որ տեսախցիկը 1970-ական թվականներին օգտագործվել է Սառը պատերազմի ժամանակ[44][45]։
1980 թվականին Ռալֆ Օբերլենդերն ստեղծել է Նոյբրոնների պանորամային տեսախցիկի բարձրորակ կրկնօրինակներ, որոնցից մեկը 1999 թվականին գնել է Վևեի լուսանկարչական թանգարանը[21]։
Ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս օգտագործել տեսախցիկներ։ 2004 թվականին BBC հեռուստաալիքի «Animal Camera» հաղորդումով Սթիվ Լեոնարդը ցուցադրեց բազեներին, արծիվներին, ճուռակներին ամրացված հեռուստակամերաներով նկարահանված էֆեկտիվ ֆիլմեր։ Ազդանշանը տեսախցիկի ռադիոյով հաղորդվում էր մոտակա ընդունիչին։ Ամբողջ տեսախցիկը կշռվում էր 28 գրամ[46]։ 2009 թվականին գիտնականները մանրանկարային տեսախցիկ տեղադրեցին ալբատրոսների վրա։ Շրթներկի տուփի չափ ունեցող տեսախցիկը նկարում էր յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ[47][48]։ Ներկայումս կենդանիներ ուսումնասիրողներն ու սիրողականները տեսախցիկներ են տեղադրում ընտանի այնպիսի կենդանիների վրա, ինչպիսիք են շները և կատուները[49]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dr Julius Neubronner's Miniature Pigeon Camera» (անգլերեն). publicdomainreview.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «History of Aerial Photography». // papainternational.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.(անգլ.)
- ↑ Hildebrandt, Alfred (1907), Die Luftschiffahrt nach ihrer geschichtlichen und gegenwärtigen Entwicklung (German), München: Oldenbourg, էջեր 384–386.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Mattison, David (2008), «Aerial photography», in Hannavy, John (ed.), Encyclopedia of Nineteenth-century Photography, էջեր 12–15, ISBN 978-0-415-97235-2.
- ↑ Dagron, Prudent René Patrice (1870), La poste par pigeons voyageurs, Paris: Lahure, էջ 21.(ֆր.)
- ↑ «CHRONOLOGY OF MICROFILM DEVELOPMENTS». // srlf.ucla.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.(անգլ.)
- ↑ Hildebrandt, Alfred (1907), Die Luftschiffahrt nach ihrer geschichtlichen und gegenwärtigen Entwicklung (German), München: Oldenbourg, էջ 406.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 Neubronner, Julius (1910), «Die Photographie mit Brieftauben», in Wachsmuth, Richard (ed.), Denkschrift der Ersten Internationalen Luftschiffahrts-Ausstellung (Ila) zu Frankfurt a.M. 1909 (German), Berlin: Julius Springer, էջեր 77–96.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.) - ↑ 9,0 9,1 Neubronner, Julius (1908), «Die Brieftaube als Photograph», Die Umschau, 12 (41): 814–818.(գերմ.)
- ↑ 10,0 10,1 Gradenwitz, Alfred (1908), «Pigeons as picture-makers», Technical World Magazine, 10: 485–487.(անգլ.)
- ↑ Feldhaus, F.M. (1910), «Taubenpost», Ruhmesblätter der Technik – Von den Urerfindungen bis zur Gegenwart (German), Leipzig: Brandstetter, էջեր 544–553.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.) - ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Neubronner, Julius (1920), 55 Jahre Liebhaberphotograph: Erinnerungen mitgeteilt bei Gelegenheit des fünfzehnjährigen Bestehens der Fabrik für Trockenklebematerial (German), Frankfurt am Main: Gebrüder Knauer, էջեր 23–31, OCLC 3113299.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.) - ↑ German patent DE 204721 («Verfahren und Vorrichtung zum Photographieren von Geländeabschnitten aus der Vogelperspektive» Արխիվացված 2023-08-27 Wayback Machine), Neubronner, Julius, issued 1908-12-02, filed 1907-06-20(գերմ.)
- ↑ «Procédé et appareil pour prendre des vues photographiques de paysages de haut en bas» Արխիվացված 2023-08-27 Wayback Machine(ֆր.)
- ↑ «Method of and Means for Taking Photographs of Landscapes from Above» Արխիվացված 2023-08-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Vorrichtung zum Photographieren von Geländeabschnitten aus der Vogelperspektive» Արխիվացված 2008-06-21 Wayback Machine(գերմ.)
- ↑ «Les pigeons photographes», Le Matin (French), 1909 թ․ հունիսի 12, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(ֆր.) - ↑ 18,0 18,1 18,2 Brons, Franziska (2006), «Faksimile: "siehe oben"», in Bredekamp, Horst; Bruhn, Matthias; Werner, Gabriele (eds.), Bilder ohne Betrachter (German), Akademie Verlag, էջեր 58–63, ISBN 978-3-05-004286-2.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Wittenburg, Jan-Peter (2007), «Photographie aus der Vogelschau: zur Geschichte der Brieftaubenkamera», Photo deal (German), 4 (59): 16–22.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Brons, Franziska (2006), «Bilder im Fluge: Julius Neubronners Brieftaubenfotografie», Fotogeschichte (German), 26 (100): 17–36.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 21,0 21,1 21,2 «Des pigeons photographes ?» (PDF), Արխիվացված պատճենը (PDF) (French), Vevey: Musée suisse de l'appareil photographique, 2007, էջեր 4–11, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 16-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{citation}}
:|format=
requires|url=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Deutsches Museum München (2007), «New Exhibition: Photo + Film», deutsches-museum.de (German), Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Deutsches Technikmuseum Berlin (2007), Faszination des Augenblicks: Eine Technikgeschichte der Fotografie (PDF) (German), էջեր 4–13.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Etat-Major Des Armées, France (1886), «Les colombiers militaires en Italie», Revue militaire de l'étranger (French), vol. 30, էջեր 481–490.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(ֆր.) - ↑ Reynaud, G. (1898), «Les lois de l'orientation chez les animaux», Revue des deux mondes (French): 380–402.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Corporation, Bonnier (1916), «The pigeon spy and his work in war», Popular Science Monthly, 88 (1): 30–31.
- ↑ Magazines, Hearst (1932 թ․ փետրվար), «Carrier pigeons take photos automatically», Popular Mechanics, 57 (2): 216, ISSN 0032-4558
- ↑ «Carrier pigeons with cameras», The Canberra Times: 2, 1932 թ․ ապրիլի 13.
- ↑ «Le pigeon espion», Lectures pour tous (French): 55, 1932 թ․ փետրվար.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Magazines, Hearst (1942 թ․ սեպտեմբեր), «Pigeons carry cameras to spy for Nazi army», Popular Mechanics: 33.(անգլ.)
- ↑ «Pigeons as birds of war», Flight: the Aircraft and Engineer, Official Organ of the Royal Aero Club: 455–457, 1943 թ․ հոկտեմբերի 21.(անգլ.)
- ↑ Schnug, Ernst (1988), «Die Fototaube», Figuren-Magazin (German) (1): 17–19.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.) - ↑ 33,0 33,1 Christie’s auctions: Pigeon camera model A no. 948. Sale 9509, Lot 500. South Kensington, 2002-11-19. Pigeon camera Model B no. 937. Sale 9965, Lot 266. South Kensington, 2004-11-16. Pigeon camera Model A no. 803. Sale 5144, Lot 378. South Kensington, 2007-06-06.
- ↑ Швейцарский патент CH 192864 «Photographieapparat mit schwenkbarem, mit selbsttätiger Auslösung versehenem Objektiv, insbesondere für Brieftauben»(չաշխատող հղում), published 1937-12-01, issued 1937-09-15, filed 1936-02-03(գերմ.)
- ↑ «Panoramakamera mit schwenkbarem Objektiv, insbesondere für Brieftauben»(չաշխատող հղում)(գերմ.)
- ↑ «Appareil photographique à déclenchement automatique, particulièrement pour pigeons-messagers»(չաշխատող հղում)(ֆր.)
- ↑ «Appareil photographique à déclenchement automatique, particulièrement pour pigeons-messagers»(չաշխատող հղում)(ֆր.)
- ↑ "Improvements in or relating to Panoramic-cameras"(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ 39,0 39,1 Häfliger, Rolf (2008), «Eine Brieftaubenkamera aus der Schweiz?», Photographica Cabinett (German) (45): 34–43.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(գերմ.) - ↑ Swiss patents CH 214355 («Traggerät für Brieftauben»(չաշխատող հղում)) and CH 214356 («Depeschenhülse für Brieftaube»(չաշխատող հղում)), Michel, Christian Adrian, published 1941-07-16, issued 1941-04-30, filed 1940-06-22(գերմ.)
- ↑ 41,0 41,1 «Des pigeons photographes ?» (PDF), Արխիվացված պատճենը (PDF) (French), Vevey: Musée suisse de l'appareil photographique, 2007, էջեր 16–29, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 16-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{citation}}
:|format=
requires|url=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(ֆր.) - ↑ Berger, Olivier (2008), Rapport concernant le traitement de conservation-restauration d'une série de petits appareils photographiques pour pigeons (PDF) (French), էջ 4, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(ֆր.) - ↑ «CIA Museum virtual tour», cia.gov, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.(անգլ.)
- ↑ Bridis, Ted (2003 թ․ դեկտեմբերի 26), «CIA gadgets: robot fish, pigeon camera, jungle microphones», USA Today, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.(անգլ.)
- ↑ Eisler, Peter (2008 թ․ հուլիսի 14), «True to form, CIA keeps its spy museum hush-hush», USA Today, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.(անգլ.)
- ↑ «Airborne». // bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.(անգլ.)
- ↑ Sakamoto, Kentaro Q.; Takahashi, Akinori; Iwata, Takashi; Trathan, Philip N. (2009), Earley, Ryan L. (ed.), «From the Eye of the Albatrosses: A Bird-Borne Camera Shows an Association between Albatrosses and a Killer Whale in the Southern Ocean», PLoS ONE, 4 (10): e7322, doi:10.1371/journal.pone.0007322, PMC 2752807, PMID 19809497.
{{citation}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ de Swaaf, Kurt F. (2009 թ․ օգոստոսի 10), «Bird's Eye View: Camera-Laden Albatrosses Snap Spectacular Shots», Spiegel Online International, Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «A dog cam? Seth Lakeman leads the way». // dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.(անգլ.)
Գրականություն
խմբագրել- Brons, Franziska (2006), «Bilder im Fluge: Julius Neubronners Brieftaubenfotografie», Fotogeschichte (German), 26 (100): 17–36.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gradenwitz, Alfred (1908), «Les pigeons photographes», L'illustration (French) (3429): 322ff.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Neubronner, Julius (1909), Die Brieftaubenphotographie und ihre Bedeutung für die Kriegskunst, als Doppelsport, für die Wissenschaft und im Dienste der Presse. Nebst einem Anhang: 'Die Kritik des Auslandes' (German), Dresden: Wilhelm Baensch.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Neubronner, Julius (1910), «Die Photographie mit Brieftauben», in Wachsmuth, Richard (ed.), Denkschrift der Ersten Internationalen Luftschiffahrts-Ausstellung (Ila) zu Frankfurt a.M. 1909 (German), Berlin: Julius Springer, էջեր 77–96, OCLC 44169647.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Oelze, Friedrich Wilhelm (1910), Brieftaubensport und Brieftaubenphotographie, Miniatur-Bibliothek für Sport und Spiel (German), vol. 30–31, Leipzig, Berlin, Frankfurt a. M., Paris: Grethlein, OCLC 251937979.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Wittenburg, Jan-Peter (2007), «Photographie aus der Vogelschau: zur Geschichte der Brieftaubenkamera», Photo deal (German), 4 (59): 16–22.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Äschlimann, Heinz (2008), «Die Entstehung des Bildes mit einer Brieftauben-Panoramakamera», Photographica Cabinett (German) (45): 43f.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Berger, Olivier (2008 թ․ մայիս), Rapport concernant le traitement de conservation-restauration d'une série de petits appareils photographiques pour pigeons (PDF) (French), Basel: Art Metal Conservation GmbH, էջ 4.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Häfliger, Rolf (2008), «Eine Brieftaubenkamera aus der Schweiz?», Photographica Cabinett (German) (45): 34–43.
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Des pigeons photographes ?» (PDF), Արխիվացված պատճենը (PDF) (French), Vevey: Musée suisse de l'appareil photographique, 2007, OCLC 428248338, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 16-ին, Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{citation}}
:|format=
requires|url=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնային լուսանկարչություն» հոդվածին։ |