Յուլիա Կլյոկներ

գերմանացի քաղաքական գործիչ

Յուլիա Կլյոկներ (գերմ.՝ Julia Klöckner, դեկտեմբերի 16, 1972(1972-12-16)[1][2][3], Բադ Կրոյցնախ, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] ), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական դեմոկրատական միության անդամ։ Ի սկզբանե նա իր հայտնիությունը ձեռք է բերել որպես գինու թագուհի։ 2002 թվականից մինչև 2011 թվականը եղել է Բունդեսթագի պատգամավոր։ 2009 թվականից մինչև 2011 թվականը պարենամթերքի, գյուղատնտեսության դաշնային նախարարությունում զբաղեցրել է խորհրդարանական պետական քարտուղարի պաշտոնը։ 2010 թվականից եղել է Ռայնլանդ Պֆալցում եղել է Քրիստոնեական դեմոկրատական միության նախագահ[1]: 2011 թվականից զբաղեցրել է Ռեյնլանդ Պֆալցի Լանդտագում եղել է միության նախագահ։ 2010 թվականից Կլյոկները նաև միության նախագահության անդամ է և 2012 թվականին ընտրվել է միության նախագահի փոխարինող։

Յուլիա Կլյոկներ
գերմ.՝ Julia Klöckner
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1972(1972-12-16)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրԲադ Կրոյցնախ, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
ԿրթությունՄայնցի համալսարան (1998)[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ[6][1], Member of Landtag of Rhineland-Palatinate?[7], Parliamentary Secretary in Germany?[6] և Federal Minister of Food and Agriculture?[8]
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն[6]
Պարգևներ և
մրցանակներ
German Wine Queen? և «Գազանական լրջության դեմ» շքանշան[9][10]
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ, Pizza-Connection, Central Committee of German Catholics?[6] և Q1023132?[6]
Կայքjulia-kloeckner.de
Ստորագրություն
Julia Klöckner Signature.svg
Julia Klöckner Վիքիպահեստում

2018 թվականի մարտի 14-ից եղել է Գերմանիայի պարենամթերքի և գյուղատնտեսության նախարար։

ԿենսագրությունԽմբագրել

Կլյոկները Գուլդենթալում՝ գինեգործի ընտանիքում մեծացրել է փոքր երեխայի։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է քաղաքագիտության, կաթոլիկ աստվածաբանության և մանկավարժության համալսարանում։ Մագիստրոսական աշխատանքը պաշտպանել է «եվրոպական գինու շուկայի կառավարումն ու զարգացումը» թեմայով։ Քննությունները հանձնելուց հետո Վիսբադենում աշխատել է կրոնագիտության ուսուցչուհի, իսկ հետո ստաժավորվել է որպես ժուռնալիստ։ 1994 թվականին գրեթե ընտրվել է գինու թագուհի, իսկ 1995 թվականին ստացել է գինու թագուհու տիտղոս։ 2001 թվականից մինչև 2009 թվականը Մայնինգեր հրատարակչության «Սոմելյե» թերթում զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը[2]:

Քաղաքական կարիերաԽմբագրել

1997 թվականին մտել է Գերմանիայի երիտասարդական միություն, Գերմանիայի Քրիստոնեական դեմոկրատական միության կանանց դեմոկրատական միություն։ 2001 թվականից մինչև 2007 թվականը Բադ-Կրոյցնախում եղել է Գերմանիայի երիտասարդների միության շրջանային նախագահության անդամ։ 2002 թվականից մինչև 2007 թվականը Ռայնլանդ Պֆալցում եղել է միության ներկայացուցչությունում։ 2003 թվականին ընդունվել է կանանց միության նախագահություն։ Բունդեսթագում եղել է Քրիստոնեական դեմոկրատական միության/քրիստոնեական սոցիալական միության երիտասարդական միության անդամ։ 2006 թվականին ընտրվել է միության նախագահություն[3]:

2006 թվականին 91,5 %-ով ընտրվել է նաև նախագահի փոխարինող[4]: 2010 թվականին դարձել է Քրիստոնեկական դեմոկրատական միության նախագահության անդամ։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ընտրվել է միության նախագահի փոխարինող[5]:

Նա նախագահության խորհրդարանական հասարակության անդամ է։ Նա հիմնել է խորհրդարանական գինու ֆորում։

2011 թվականի մարտի 30-ին Ռայնլանդ Պֆալցում լանդթագի ընտրություններում միաձայն ընտրվել է Քրիստոնեկան դեմոկրատակյան միության նախագահ։ 2011 թվականի մայիսի 18-ին լանդտագի աշխատանքի սկսելուց հետո, 2011 թվականի մայիսի 27-ին հրաժարվել է բունդեսթագում ունեցած իր լիազորությունից։

ԾանոթագրություններԽմբագրել