Յուլիան Ֆիլիպեսկու (ռումիներեն՝ Iulian Filipescu, մարտի 29, 1974(1974-03-29)[1][2], Սլատինա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Յուլիան Ֆիլիպեսկու
ռումիներեն՝ Iulian Filipescu
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1974(1974-03-29)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Սլատինա, Ռումինիա
Հասակ 187 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1997 Ռումինիա Ստյաուա 112 (8)
1997-1999 Թուրքիա Գալաթասարայ 59 (5)
1999-2003 Իսպանիա Ռեալ Բետիս 127 (8)
2003-2006 Շվեյցարիա Ցյուրիխ 64 (4)
2006-2008 Գերմանիա Դույսբուրգ 52 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Խաղացել է հինգ երկրների ֆուտբոլային ակումբներում՝ «Ստյաուա», «Գալատասարայ», «Ռեալ Բետիս», «Ցյուրիխ», «Դույսբուրգ»։

Հավաքականում խմբագրել

Յուլիան Ֆիլիպեսկուն Ռումինիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 1996 թվականին՝ մասնակցելով Հարավսլավիայի դեմ խաղին։ Մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնությանը և 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնություններին։ Միջազգային կարիերան ավարտել է 2003 թվականին՝ ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացնելով 52 խաղ և խփելով մեկ գոլ[3]։

Ձեռբերումներ խմբագրել

  Ստյաուա

  • Ռումինիայի Չեմպիոն - 1992/93, 1993/94, 1994/95, 1995/96, 1996/97
  • Ռումինիայի Գավաթի դափնեկիր - 1995/96
  • Ռումինիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1993/94, 1994/95։

  Գալատասարայ

  • Թուրքիայի չեմպիոն - 1997/98, 1998/99
  • Թուրքիայի Գավաթի դափնեկիր - 1998/99

  Ցյուրիխ

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2005/06
  • Շվեյցարիայի Գավաթի դափնեկիր - 2004/05

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.tff.org.tr/Default.aspx?pageID=30&kisiID=28050
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Stokkermans, Karel (2011 թ․ հունիսի 10). «Iulian Sebastian Filipescu - International Appearances». RSSSF. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  4. Статистика на eu-football.info

Արտաքին հղումներ խմբագրել