Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցի

Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցի (դան․՝ Juliane Marie af Braunschweig-Wolfenbüttel) ( սեպտեմբերի 4, 1729(1729-09-04)[1][2][3], Wolfenbüttel, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հոկտեմբերի 10, 1796(1796-10-10)[1][2][3], Fredensborg Palace, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դուքս Ֆերդինանդ Ալբրեխտ II-րդ Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու և նրա կնոջ Անտուանետա Ամալիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու դուստրն է, Դանիայի թագուհին 1752 թվականից (1766 թվականից այրի), իսկ 1772-1784 թվականներին Դանիայի փաստացի ռեգենտն էր։

Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցի
դան․՝ Juliane Marie af Braunschweig-Wolfenbüttel
Juliane v Braunschweig-Wolfenbüttel Residenzmuseum Celle.JPG
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1729(1729-09-04)[1][2][3]
Ծննդավայր Wolfenbüttel, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Վախճանի օր հոկտեմբերի 10, 1796(1796-10-10)[1][2][3] (67 տարեկան)
Վախճանի վայր Fredensborg Palace, Fredensborg Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Գերեզման Ռոսկիլդեի մայր տաճար
Թաղված Ռոսկիլդեի մայր տաճար
Դինաստիա House of Welf?
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Juliane Marie von Braunschweig-Wolfenbüttel-Bevern
Հայր Ferdinand Albert II, Duke of Brunswick-Wolfenbüttel?
Մայր Princess Antoinette of Brunswick-Wolfenbüttel?
Ամուսին Ֆրեդերիկ V
Զավակներ Frederik, Hereditary Prince of Denmark?

ԿենսագրությունԽմբագրել

 
Վիրգիլիուս Էրիկսեն, Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցու դիմանկարը, 1780 թվական

Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցին ռուսական զորքերի գեներալսիմուսի, կայսր Իվան VI-ի հոր Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգեցու և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ի կնոջ Ելիզավետա Քրիստինայի հարազատ քույրն է։ Երբ Յուլիանան արդեն թագուհի էր և ռեգենտ, 1780 թվականին նրա միջնորդությամբ Դանիայի Հորսենս քաղաք տեղափոխվեցին նրա մահացած եղբոր Անտոն Ուլրիխի և նրա կնոջ Աննա Լեոպոլդովնայի երեխաները։

Ստացել է պարզ, բայց բավական խիստ դաստիարակություն, ինչպես գերմանակ այլ իշխանություններում։

1752 թվականին ամուսնացավ սգի մեջ գտնվող Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի հետ։ Օգտվելով ամուսնու թուլությունից, Յուլիանա Մարիան փորձում էր նվաստացնել իր խորթ տղային Քրիստիանին, որը հանդիսանում էր գահաժառանգը և առաջ քաշել իր որդու Ֆրեդերիկի թեկնածությունը, որպես ապագա թագավոր։ Երբ 1766 թվականին մահացավ Ֆրեդերիկ V -ը, Քրիստիան VII -ը բազմեց գահին և ամուսնացավ Քարոլինա Մաթիլդայի հետ, որը անգլիական թագավոր Գևորգ III-ի քույրն էր։ Յուլիանան այս քայլից բավական դժգոհ էր, հատկապես, երբ Քարոլինա Մաթիլդան լույս աշխարհ բերեց որդուն՝ Ֆրեդերիկ VI-ին, նա սկսեց մտածել բռնի հեղափոխություն կազմակերպելու մասին։

1772 թվականի հունվարի 17-ին նա արքունիքի որոշ ազնվականների հետ միություն կազմելով, ստիպեց հոգեպես հիվանդ Քրիստիան VII-ին պաշտոնաթող անել և բանտարկել վարչապետ Յոհանն Ֆրիդրիխ Ստրուեզենին։ Վերջինս շուտով գլխատվեց, իսկ թագուհին Քարոլինա Մաթիլդան ստիպված եղավ խոստովանել, որ նրա հետ հարաբերությունների մեջ է գտնվել, որով հեշտացրեց ամուսնալուծությունը։ Պետական գործերի նախարար Ուվե Խյոխ-Գուլդենբերգի գլխավորությամբ, Յուլիանան չեղյալ հայտարարեց նոր կարգերը, որոնք հաստատվել էին Ստրուեզենի օրոք և ինքը սկսեց ղեկավարել հիվանդ որդու փոխարեն։ Դա շարունակվեց մինչև Քրիստիան VII-ի որդու չափահասությունը, և երբ Ֆրեդերիկ VI-ը դարձավ թագավոր, նա վերջ դրեց Յուլիանա Մարիայի իշխանությանը։ Յուլիանա Մարիան մահացավ 1796 թվականին։

ՏոհմածառԽմբագրել

 
Յուլիանա Մարիայի քարատապանը

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել