Յուզեֆ Մինասովիչ
Յուզեֆ Դիոնիս Մինասովիչ (լեհ.՝ Józef Dionizy Minasowicz, հոկտեմբերի 3, 1792[1], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - օգոստոսի 26, 1849[1], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ բանաստեղծ, թարգմանիչ, պետական-հասարակական գործիչ։ Նկարիչ Յան Կլեմենս Մինասովիչի եղբայրը։
Յուզեֆ Մինասովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1792[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1849[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է լեհահայ ազնվականի ընտանիքում. հայրը՝ Ավգուստ (Ավգուստին) Մինասովիչը, մեծահարուստ առևտրական էր, համեմունքի խանութ և վարձով տրվող շենք ուներ Վարշավայի կենտրոնական թաղամասում[2]։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1814)։ 1817 թվականին եղել է Լեհական թագավորության դատախազության գլխավոր թարգմանիչը, 1819 թվականին նշանակվել է դատախազի տեղակալ, 1820-1821 թվականներին խմբագրել է Վարշավայի «Երաժշտական շաբաթաթերթը»։ Եղել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 1828 թվականից՝ Լեհական թագավորության ֆինանսների նախարարref>Nowy kalendarzyk polityczny na rok 1834, Warszawa, s. 134.</ref>։ Ճանաչվել է «Մարդը» (1816) քերթվածով։ Գրել է նաև հոգևոր երգերի տեքստեր, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1825 թվականին։ 1844 թվականին հրատարակվել է Մինասովիչի սեփական և թարգմանական «Երկերի» 4-րդ հատորը։ Շիլլերի և Գյոթեի առաջին թարգմանիչներից է լեհական իրականության մեջ։ Թարգմանել է նաև Հորացիոսի, Շեքսպիրի, Էժեն Սկրիբի, Ժերմեն Դելավինի ստեղծագործություններից։
Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)
- ↑ | rozdział = T. 5: Oświecenie | tytuł = Bibliografia Literatury Polskiej – Nowy Korbut | wydawca = Państwowy Instytut Wydawniczy | miejsce = Warszawa | rok = 1967 | strony = 317}}
- ↑ Obraz polityczny i statystyczny Królestwa Polskiego iaki był w roku 1830 przed dniem 29 listopada, Warszawa 1830, s. 22.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |