Յորն Անդերսեն

գերմանացի ֆուտբոլիստ

Յորն Անդերսեն (նորվ.՝ Jørn Andersen, փետրվարի 3, 1963(1963-02-03)[1][2][3], Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Ներկայում նա Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը։

Յորն Անդերսեն
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1963(1963-02-03)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդրիկստադ, Էստֆոլդ, Նորվեգիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հյուսիսային Կորեա ԿԺԴՀ
Պատանեկան կարիերա
1975-1982 Նորվեգիա Օստսիդեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982-1984 Նորվեգիա Ֆրեդրիկստադ 64 (25)
1985 Նորվեգիա Վոլերենգա 22 (23)
1985-1988 Գերմանիա Նյուրնբերգ 78 (28)
1988-1990 Գերմանիա Այնտրախտ 54 (20)
1990-1991 Գերմանիա Ֆորտունա 42 (5)
1991-1994 Գերմանիա Այնտրախտ 44 (13)
1994-1995 Գերմանիա Համբուրգ 18 (1)
1995 Գերմանիա Դինամո 7 (0)
1995-1997 Շվեյցարիա Ցյուրիխ 53 (2)
1997-1999 Շվեյցարիա Լուգանո 43 (2)
1999-2001 Շվեյցարիա Լոկարնո 29 (0)
Ազգային հավաքական
1985-1990 Նորվեգիա Նորվեգիա 27 (5)
Մարզչական կարիերա
2000-2001 Շվեյցարիա Լոկարնո խաղ. մչ.
2002 Շվեյցարիա Լյուցերն (երիտ.)
2003-2004 Գերմանիա Ռոտ-Վայս
2005-2006 Գերմանիա Բորուսիա մչի. օգն.
2007 Հունաստան Կսանտի
2007-2008 Գերմանիա Կիկերս
2008-2009 Գերմանիա Մայնց
2010-2011 Հունաստան Լարիսա
2011-2012 Գերմանիա Կարլսրուե
2015 Ավստրիա Աուստրիա
2016-մ.հ. Հյուսիսային Կորեա ԿԺԴՀ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերան որպես ֆուտբոլիստ խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Անդերսենը ծնվել է Ֆրեդրիկստադում. նա իր կարիերան սկսել է տեղի «Օստսիդեն» ֆուտբոլային ակումբում, որի կազմում հանդես է եկել մինչև 1982 թվականը։ Հետագայում նա տեղափոխվում է «Ֆրեդրիկստադ», որի կազմում նորվեգական Պրեմիեր Լիգայի շրջանակներում մասնակցում է 64 հանդիպման և դառնում է 25 գոլի հեղինակ։ 1985 թվականի մրցաշրջանից առաջ Յորնը վաճառվում է «Վոլերենգային»։ Մայրաքաղաքային ակումբի կազմում Անդերսենին 22 հանդիպումներում հաջողվում է դառնալ 23 գոլի հեղինակ։

1985 թվականին նորվեգացին պայմանագիր է կնքում «Նյուրնբերգի» հետ։ Նոր թիմի կազմում անցկացրած 78 խաղերում Անդերսենը դառնում է 28 գոլի հեղինակ, այնուհետև նա տեղափոխվում է «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»։ 1990 թվականին Անդերսենը դառնում է առաջին օտարազգի (ոչ գերմանացի) ֆուտբոլիստը, որին հաջողվում է դառնալ Բունդեսլիգայի տարվա լավագույն ռմբարկու (18 գոլ)[4]։ 1990-1991 մրցաշրջանում Անդերսենը խաղում է «Ֆորտունա Դյուսելդորֆի» կազմում, իսկ հետո կրկին համալրում է «Այնտրախտի» կազմը։ «Այնտրախտից» հետո նրա հաջորդ ակումբն է դառնում «Համբուրգը», որի կազմում նա անցկացնում է 1994-1995 մրցաշրջանը։

Անդերսենի կարիերայի վերջին գերմանական ակումբն է դառնում «Դինամո Դրեզդենը»[5]։

Դրեզդենից Անդերսենը տեղափոխվում է Շվեյցարիա և 1995 թվականին դառնում է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներից մեկը։ Տեղափոխությունը հաջող չի ստացվում, քանի որ թիմի կազմում անցկացրած 33 խաղերում Անդերսենը դառնում է ընդամենը երկու գոլի հեղինակ։ Հետագայում նա հանդես է գալիս նաև «Լուգանոյի» և «Լոկարնոյի» կազմերում (վերջինի կազմում նա անգամ մեկ գոլի հեղինակ չի դառնում)։

Միջազգային կարիերա խմբագրել

Յորնը Նորվեգիայի ազգային հավաքականում կատարել է իր նորամուտը 1985 թվականին։ Հավաքականի կազմում նա ընդհանուր հաշվարկով մասնակցել է 27 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ[6]։ Նրա վերջին միջազգային հանդիպումն է համարվում 1990 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացված Հունգարիայի հավաքականի դեմ խաղը, որի ժամանակ նա, փոխարինելով Յան Իվարա Յակոբսենին, դուրս է գալիս խաղադաշտ։ Խաղն ավարտվում է անարդյունավետ ոչ-ոքիով։

Մարզչական կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդերսենը դառնում է «Լյուցերն» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմի մարզիչը, հետո վերադառնում է Գերմանիա, որտեղ 2003 թվականից 2004 թվականը մարզում է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ռոտ-Վայս Օբերհաուզեն» ակումբը։ Ակումբներից որևէ մեկի հետ ինչ-որ լուրջ հաջողության չհասնելով Անդերսենը դառնում է «Բորուսիա Մյոնխենգլադբախի» մարզիչ Հորսթ Կյոպելի օգնականը։

2006 թվականի սեպտեմբերին նորվեգական «Verdens Gang» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Անդերսենը ասում է, որ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնականի պաշտոնը զբաղեցնելու նպատակով մի քանի անգամ զրուցել է Յոահիմ Լյովի հետ։ Լյովը հաստատում է, որ բանակցությունները տեղի են ունեցել, իսկ Անդերսենը նշում է, որ պաշտոնին չնշանակվելու միակ պատճառը կապված էր իր ազգության հետ։

2007 թվականի մայիսին Անդերսենը պայմանագիր է կնքում հունական բարձրագույն լիգայում հանդես եկող «Կսանտիի» հետ։ Նա մնում է ակումբում ընդամենը մեկ տարի, քանի որ 2007 թվականի հունիսին ակումբի և մարզչի միջև կնքված պայմանագիրը խզվում է անձնական պատճառներով։

2007 թվականի վերջում Անդերսենը պայմանագիր է կնքում Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կիկսերս Օֆենբախի» հետ, սակայն չի կարողանում փրկել ակումբին «դուրս թռչումից» (դիվիզիոն)։

2008 թվականի մայիսի 28-ին Անդերսենը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում կրկին Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող ակումբներից մեկի՝ «Մայնցի» հետ։ Յորնի օրոք ակումբը վաստակում է Բունդեսլիգայում հանդես գալու ուղեգիր։ Չնայած այդ հաջողությանը, Անդերսենը 2009 թվականի օգոստոսի 3-ին հեռացվում է այդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

 
Անդերսենը «Կարլսրուեի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում (դեկտեմբեր, 2011)

2010 թվականի դեկտեմբերի միջնամասում Յորնը նշանակվում է Հունաստանի առաջնությունում հանդես եկող «Լարիսա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[7]։ Մարզչի պաշտոնում թիմի հետ անցկացնելով ընդամենը 24 օր, Անդերսենը հեռացվում է թիմից (այդ ընթացքում ակումբը պարտվում է լիգայի խաղերից երեքում և դուրս է մնում Հունաստանի գավաթի խաղարկության հետագա պայքարից)[8]։

Վեց ամիս անց Անդերսենը վերադառնում է Գերմանիա և դառնում է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կարլսրուեի» գլխավոր մարզիչը[9]։

2014-15 մրցաշրջանի կեսին Անդերսենը դառնում է Ավստրիայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Աուստրիա Զալցբուրգի» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչը[10]։ Յորնի օրոք ակումբը բարձրանում է առաջնության երկրորդ դիվիզիոն։ 2015 թվականի դեկտեմբերին ակումբի ֆինասական խնդիրների պատճառով ակումբի և մարզչի միջև կնքված պայմանագիրը խզվում է[11]։

2016 թվականի մայիսին Յորն Անդերսենը գլխավորում է Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականը[12]։ 1991 թվականից սկսած սա առաջին դեպքն էր, երբ Հյուսիսային Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում օտարազգի է նշանակվում[13]։

Անձնական կյանք խմբագրել

Յորնը համարվում է Նորվեգիայի հավաքականը երեք աշխարհի առաջնություններում ներկայացրած հանդբոլիստուհի Բյորգ Անդերսենի որդին[14]։

1993 թվականին Անդերսենը դառնում է Գերմանիայի քաղաքացի։ Նրա որդին՝ Նիկլասը, ներկա պահին հանդես է գալիս «Վատենշայդ 09» ֆուտբոլային ակումբում։ Յորնը ամուսնացած է և ապրում է Բավարիայի Բադ Ռայխենհալ կոմունայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. Ballesteros, Frank; Arnhold, Matthias (2011 թ․ ապրիլի 21). «(West) Germany - Top Scorers». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  5. Arnhold, Matthias (2011 թ․ ապրիլի 21). «Jørn Andersen - Matches and Goals in Bundesliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Norway – Record International Players». RSSSF. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  7. «Jørn Andersen fikk trenerjobb i Hellas» (Norwegian). aftenposten.no. 2010 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Jörn Andersen nach 24 Tagen entlassen» (German). spiegel.de. 2010 թ․ հունվարի 9. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Andersen übernimmt den KSC» [Andersen takes over KSC] (German). DFL. 2011 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Jørn Andersen neuer Trainer der Salzburger Austria Արխիվացված 2015-01-02 Wayback Machine austria-salzburg.at, abgerufen am 2. Januar 2015
  11. Jørn Andersen verlässt die Salzburger Austria Արխիվացված 2016-03-31 Wayback Machine austria-salzburg.at, abgerufen am 3. Dezember 2015
  12. «NRK: Jørn Andersen ny landslagstrener for Nord-Korea». vg.no (Norwegian). VG. 2016 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Jörn Andersen» (German). kicker.de. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Henriksen, Petter (ed.). «Jørn Andersen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորն Անդերսեն» հոդվածին։