Յորղոս Մազոնակիս

հույն երգիչ

Յորղոս Մազոնակիս (հուն․՝ Γιώργος Μαζωνάκης, մարտի 4, 1972(1972-03-04), Աթենք, Հունաստան), հույն երգիչ, լաիկո ժանրի ներկայացուցիչ։

Յորղոս Մազոնակիս
Πάολα και Γιώργος Μαζωνάκης στο Βοτανικό.jpg
Ի ծնե անունհուն․՝ Γεώργιος Αποστόλου
Ծնվել էմարտի 4, 1972(1972-03-04) (49 տարեկան)
Աթենք, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքgiorgosmazonakis.gr

ԿենսագրությունԽմբագրել

Յորղոս Մազոնակիսը ծնվել և մեծացել է Նիկեա քաղաքի մոտակայքում, Աթենք։ Մանկուց նա սիրահարված է եղել երաժշտությանը, նրա կուռքերի թվում էին լաիկոյի այնպիսի ճանաչված վարպետներ, ինչպիսիք են Յաննիս Պարիոսը, Ստրատոս Դիոնիսիուն։ Արդեն 15 տարեկանում երիտասարդը հաստատապես որոշել էր դառնալ երգիչ։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ելույթը տեղի է ունեցել 1992 թվականի ամռանը Պատրաս գիշերային ակումբում։ Նրան անմիջապես նկատել են, և Universal Music-ը (այն ժամանակ՝ Polygram) առաջարկել է համագործակցել[1]։

Ազգային ճանաչմանն ուղղված հաջորդ քայլը մի շարք ներկայացումներ էին Աթենքի գիշերային ակումբներում։ Մեկ տարվա ընթացքում երգիչը շրջագայել է Հունաստանում, Կիպրոսում, ելույթներ ունեցել Գերմանիայում, Ավստրալիայում, ինչպես նաև Ամերիկայի մի քանի նահանգներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ատլանտիկ Սիթիում և Չիկագոյում։

2001 թվականին երգիչը պայմանագիր է կնքել Heaven Music երաժշտական ​​լեյբլի հետ, որի հետ մինչ այժմ համագործակցոում է։ Նրանց համատեղ առաջին սինգլը դարձավ ոսկե՝ պաշտոնական թողարկման օրվանից ընդամենը մեկ ամիս անց։ Բացի այդ, երգչի հաջողությունը Իտալիայում հասել է «Μου λείπεις» (Կարոտում եմ քեզ) երգի շնորհանդեսից հետո։ Հաջորդ՝ «ΚΟΙΤΑ ΜΕ» ալբոմը, նույնպես դարձել է ոսկե Հունաստանում և Իտալիայում, իսկ Իտալիայում թողարկված կրկնակի ձայնասկավառակը՝ Giorgios Mazonakis անունով, դարձել է պլատինե։

2002 թվականին երգիչը կատարել է Ստամատիս Կրաունակիսի երկու երգ, որոնք դարձել են ռեժիսոր Նիկոս Պանայոտոպուլոսի ֆիլմերի սաունդթրեքերը։ Նույն թվականին «ΚΟΙΤΑ ΜΕ» ալբոմը վերաթողարկվել է կրկնակի ձևաչափով՝ առաջինը կոչվում էր ΚΟΙΤΑ ΜΕ, մյուսը՝ BEAT: Վերջինս ներառում է Ֆիվոսի հեղինակած երգերը։

Երաժիշտների հետագա համագործակցության արդյունքը դարձել է 2003 թվականի «ΣΑΒΒΑΤΟ» (հուն. Շաբաթ) ալբոմը։ Այս համանուն ալբոմի հիթը Մազոնակիսին բացեց ամբողջ աշխարհի առաջ։ Երգչի այս ալբոմը դարձել է պլատինե։

2011 թվականին Յորղոս Մազոնակիսը Նատաշա Թեոդորիդուի հետ ելույթ է ունեցել Աթենքի «Votanikos» ակումբում։ Թամթան հանդես է եկել որպես բացման արարողություն[2]։ 2012 թվականի ամռանը երգիչը համերգային շրջագայություն է կատարել՝ «ΓΙΩΡΓΟΣ ΜΑΖΩΝΑΚΗΣ CLUB TOUR 2012»: 2012 թվականի սեպտեմբերից երգիչը Էլենի Ֆուրեյրայի հետ ելույթ է ունեցել աթենական «Thalassa people stage» ակումբում՝ Գլիֆադայում[3]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  1. 1993 - ΜΕΣΑΝΥΧΤΑ ΚΑΙ ΚΑΤΙ, Universal Music[4]
  2. 1994 - ΜΕ ΤΑ ΜΑΤΙΑ ΝΑ ΤΟ ΛΕΣ, Universal Music - ոսկե
  3. 1996 - ΜΟΥ ΛΕΙΠΕΙΣ, Universal Music (ոսկե)
  4. 1997 - ΠΑΙΔΙ ΤΗΣ ΝΥΧΤΑΣ, Universal Music (պլատինե)
  5. 1998 - ΜΠΡΟΣΤΑ Σ’ ΕΝΑ ΜΙΚΡΟΦΩΝΟ, Universal Music (ոսկե)
  6. 1999 - ΑΛΛΑΞΑΝΕ ΤΑ ΠΛΑΝΑ ΜΟΥ, Universal Music (ոսկե)
  7. 2001 - 2×2, Heaven Music (ոսկե)
  8. 2001 - THE BEST OF, Universal Music
  9. 2002 - ΚΟΙΤΑ ΜΕ, Heaven Music (ոսկե)
  10. 2002 - ΚΟΙΤΑ ΜΕ + BEAT, Heaven Music (ոսկե)
  11. 2003 - ΣΑΒΒΑΤΟ, Heaven Music  (պլատինե)
  12. 2004 - LIVE Heaven Music (ոսկե)
  13. 2006 - SUMMER IN GREECE Heaven Music (պլատինե)
  14. 2007 - Σ’ΕΧΩ ΕΠΥΘΥΜΙΣΕΙ Heaven Music (պլատինե)
  15. 2007 - ΤΑ ΟΧΙ ΚΑΙ ΤΑ ΝΑΙ ΜΟΥ Heaven Music (պլատինե)
  16. 2008 - Γιώργος Μαζωνάκης Revised-Mad Secret Concert
  17. 2010 - Tα ισια ανάποδα
  18. 2012 - Λείπει πάλι ο θεός
  19. 2012 - The Universal Masters (18 μεγάλες επιτυχίες)
  20. 2015 - Το παράξενο με μένα
  21. Δεν Είμαι Εγω (Glacial feat․ Giorgos Mazonakis)
  22. Φωτιά Μου (Իվի Ադամուի հետ) Panik Records
  23. 2015 - Best Of Γιώργος Μαζωνάκης Heaven Music
  24. 2016 - Έλα Πίσω Στη Θέση Σου (Radio Remix Valentino & Nikos Halkousis (single)) Heaven Music
  25. 2016 - Δε Γουστάρω (single) Heaven Music
  26. 2017 - Τα Καλύτερα Heaven Music
  27. 2017 - Σώπα Κι Άκου (single) Minos-EMI/Universal
  28. 2018 - Αγαπώ Σημαίνει (single) Minos-EMI/Universal
  29. 2018 - Το Gucci Φόρεμα (Mad VMA 2018) (Snik-ի հետ) (single) Minos-EMI/Universal
  30. 2018 - Μη Μου Λες Να Ζω Με Αναμνήσεις (Buralardan Giderim) / Έλα Να Δεις (Ozledim) (Պիղա Պապադոպուլուի հետ) Minos-EMI/Universal
  31. 2018 - Ένα Θαύμα (single) Minos-EMI/Universal
  32. 2019 - Αγαπώ Σημαίνει

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Биография на официальном сайте певца
  2. Μαζωνάκης — Θεοδωρίδου στον «Βοτανικό»
  3. «Thalassa peoples stage, Mazonakis & Foureira»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-04-ին։ Վերցված է 2013-02-12 
  4. The Search Engine that Does at InfoWeb.net(չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել