Յորգոս (Գեորգիոս) Սամարաս (հուն․՝ Γεώργιος Σαμαράς, փետրվարի 21, 1985(1985-02-21)[1][2][3], Հերակլիոն, Հունաստան), հույն ֆուտբոլիստ է, խաղում է West Bromwich Albion-ում և Հունաստանի ազգային հավաքականում։

Football pictogram.svg
Յորգոս Սամարաս
Georgios Samaras.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Γεώργιος Σαμαράς
Քաղաքացիությունը Flag of Greece.svg Հունաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1985 (35 տարեկան)
Ծննդավայր Հերակլիոն, {{{2}}} Հունաստան
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուեսթ Բրոմուիչ Ալբիոն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է հունական Կրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում։
Սկզբում խաղացել է տեղի ֆուտբոլային ակումբում, 2001 թ. իր հոր՝ Իոանիս Սամարասի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ և 2003/04 խաղաշրջանից սկսել է խաղալ Հերենվեն քաղաքի թիմում։ 2006 թ. 6 միլիոն ֆունտով Սամարասին ձեռք է բերում Անգլիայի պրեմիեր-լիգայի «Մանչեսթեր Սիթին»[4]։
2008 թ. հունվարի 28-ից նրան մինչև խաղաշրջանի ավարտը վարձում է շոտլանդական «Սելթիկը», որտեղ Սամարասը խաղում է 9 համարի տակ[5].։ Վարձով խաղալու ընթացքում 21 խաղում խփում է 6 գնդակ։ Հուլիսի 15-ին «Սելթիկի» հետ կնքում է 1.5մլն. ֆունտի երեք տարվա պայմանագիր[6]։
2014 թ. օգոստոսի 22-ին Սամարասը տեղափոխվում է անգլիական "Ուեսթ Բրոմուիչ Ալբիոն", ստորագրելով երկու տարվա պայմանագիր[7][8]։

Հունաստանի հավաքականԽմբագրել

Սամարասը կարող էր խաղալ Ավստրալիայի հավաքականում։ Նրա հայրը ծնվել էր Մելբուրնում, սակայն 13 տարեկանում տեղափոխվել էր Հունաստան և խաղացել էր Կրետեի ՕՖԻ, Պանաթինաիկոս ակումբներում, ինչպես նաև՝ Հունաստանի հավաքականի կազմում։ Բացի դա, նույնպես Յորգոս անունով նրա պապը եղել է Հարավային Մելբուրնի ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը։ Չնայած դրան, որպես հավաքական Սամարասն ընտրել է իր ծննդյան երկիրը։[9]

Հունաստանի հավաքականում իր առաջին խաղն անց է կացրել 21 տարեկան դառնալուց անմիջապես հետո, 2006 թ. փետրվարի 28-ին, Բելարուսի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում և խփել է այդ խաղի միակ գոլը[10]։

Միջազգային խաղերում խփած գոլերըԽմբագրել

Գոլ Ամսաթիվը Տեղը Մրցակիցը Հաշիվը Մրցախաղը
1. 2006 թ. փետրվարի 28 Լիմասոլ   Բելարուս 1–0 Ընկերական
2. 2006 թ. մարտի 1 Նիկոսիա   Ղազախստան 2–0 Ընկերական
3. 2006 թ. հոկտեմբերի 11 Զենիցա   Բոսնիա և Հերցեգովինա 4–0 ևրո 2008-ի որակավորում
4. 2009 թ. ապրիլի 1 Հերակլիոն   Իսրայել 2–1 2010 թ. Աշխարհի գավաթի որակավորում
5. 2009 թ. հոկտեմբերի 10 Աթենքի Օլիմպիական մարզադաշտ   Լատվիա 5–2 2010 թ. Աշխարհի գավաթի որակավորում
6. 2010 թ. նոյեմբերի 17 Վիեննայի Էրնսթ Հափել Շթադիոն   Ավստրիա 2–1 Ընկերական
7. 2011 թ. հոկտեմբերի 7 Պիրևս   Խորվաթիա 2–0 ևրո 2012-ի որակավորում
8. 2012 թ. հունիսի 22 Գդանսկ   Գերմանիա 2–4 ևրո 2012
9. 2014 թ. հունիսի 24 Ֆորտալեզա   Կոտ դ'Իվուար 2–1 2014 թ. Աշխարհի գավաթ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://fbref.com/en/players/1b77cb6a/(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967.
  4. Arsenal show interest in Samaras BBC article dated 11 January 2006
  5. Samaras signs for Celtic Celtic FC official website
  6. Samaras pens permanent deal Gregor Kyle, Celtic FC official website, Retrieved 3 October 2008
  7. http://www.bbc.co.uk/sport/0/football/28886833
  8. «Georgios Samaras: Celtic did not make me an offer»։ BBC Sport Football։ մայիսի 11, 2014։ Վերցված է 2014 թ․ հունիսի 24 
  9. «Star who slipped the net»։ The Age։ մայիսի 24, 2006։ Վերցված է հունիսի 16, 2012 
  10. «Greece owe it to Samaras on debut»։ CNN։ փետրվարի 28, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-14-ին։ Վերցված է հունիսի 19, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել