Յորգոս Մազոնակիս

հույն երգիչ

Յորգոս Մազոնակիս (հուն․՝ Γιώργος Μαζωνάκης, մարտի 4, 1972(1972-03-04), Նիկեա), հույն երգիչ, լաիկո ժանրի ներկայացուցիչ։

Յորգոս Մազոնակիս
Բնօրինակ անունհուն․՝ Γιώργος Μαζωνάκης
Ի ծնե անունհուն․՝ Γεώργιος Αποστόλου
Ծնվել էմարտի 4, 1972(1972-03-04) (52 տարեկան)
Նիկեա
Երկիր Հունաստան
Ժանրերփոփ և լաիկո
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group

Կենսագրություն խմբագրել

Յորգոս Մազոնակիսը ծնվել և մեծացել է Նիկեա քաղաքի մոտակայքում (Աթենք)։ Մանկուց նա սիրահարված է եղել երաժշտությանը, նրա կուռքերի թվում էին լաիկոյի այնպիսի ճանաչված վարպետներ, ինչպիսիք են Յաննիս Պարիոսը, Ստրատոս Դիոնիսիուն։ Արդեն 15 տարեկանում երիտասարդը հաստատապես որոշել էր դառնալ երգիչ։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ելույթը տեղի է ունեցել 1992 թվականի ամռանը Պատրաս գիշերային ակումբում։ Նրան անմիջապես նկատել են, և Universal Music-ը (այն ժամանակ՝ Polygram) առաջարկել է համագործակցել[1]։

Ազգային ճանաչմանն ուղղված հաջորդ քայլը մի շարք ներկայացումներ էին Աթենքի գիշերային ակումբներում։ Մեկ տարվա ընթացքում երգիչը շրջագայել է Հունաստանում, Կիպրոսում, ելույթներ ունեցել Գերմանիայում, Ավստրալիայում, ինչպես նաև Ամերիկայի մի քանի նահանգներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ատլանտիկ Սիթիում և Չիկագոյում։

2001 թվականին երգիչը պայմանագիր է կնքել Heaven Music երաժշտական լեյբլի հետ, որի հետ մինչ այժմ համագործակցոում է։ Նրանց համատեղ առաջին սինգլը դարձավ ոսկե՝ պաշտոնական թողարկման օրվանից ընդամենը մեկ ամիս անց։ Բացի այդ, երգչի հաջողությունը Իտալիայում հասել է «Μου λείπεις» (Կարոտում եմ քեզ) երգի շնորհանդեսից հետո։ Հաջորդ՝ «ΚΟΙΤΑ ΜΕ» ալբոմը, նույնպես դարձել է ոսկե Հունաստանում և Իտալիայում, իսկ Իտալիայում թողարկված կրկնակի ձայնասկավառակը՝ Giorgios Mazonakis անունով, դարձել է պլատինե։

2002 թվականին երգիչը կատարել է Ստամատիս Կրաունակիսի երկու երգ, որոնք դարձել են ռեժիսոր Նիկոս Պանայոտոպուլոսի ֆիլմերի սաունդթրեքերը։ Նույն թվականին «ΚΟΙΤΑ ΜΕ» ալբոմը վերաթողարկվել է կրկնակի ձևաչափով՝ առաջինը կոչվում էր ΚΟΙΤΑ ΜΕ, մյուսը՝ BEAT: Վերջինս ներառում է Ֆիվոսի հեղինակած երգերը։

Երաժիշտների հետագա համագործակցության արդյունքը դարձել է 2003 թվականի «ΣΑΒΒΑΤΟ» (հուն. Շաբաթ) ալբոմը։ Այս համանուն ալբոմի հիթը Մազոնակիսին բացեց ամբողջ աշխարհի առաջ։ Երգչի այս ալբոմը դարձել է պլատինե։

2011 թվականին Յորգոս Մազոնակիսը Նատաշա Թեոդորիդուի հետ ելույթ է ունեցել Աթենքի «Votanikos» ակումբում։ Թամթան հանդես է եկել որպես բացման արարողություն[2]։ 2012 թվականի ամռանը երգիչը համերգային շրջագայություն է կատարել՝ «ΓΙΩΡΓΟΣ ΜΑΖΩΝΑΚΗΣ CLUB TOUR 2012»: 2012 թվականի սեպտեմբերից երգիչը Էլենի Ֆուրեյրայի հետ ելույթ է ունեցել աթենական «Thalassa people stage» ակումբում՝ Գլիֆադայում[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  1. 1993 - ΜΕΣΑΝΥΧΤΑ ΚΑΙ ΚΑΤΙ, Universal Music[4]
  2. 1994 - ΜΕ ΤΑ ΜΑΤΙΑ ΝΑ ΤΟ ΛΕΣ, Universal Music - ոսկե
  3. 1996 - ΜΟΥ ΛΕΙΠΕΙΣ, Universal Music (ոսկե)
  4. 1997 - ΠΑΙΔΙ ΤΗΣ ΝΥΧΤΑΣ, Universal Music (պլատինե)
  5. 1998 - ΜΠΡΟΣΤΑ Σ’ ΕΝΑ ΜΙΚΡΟΦΩΝΟ, Universal Music (ոսկե)
  6. 1999 - ΑΛΛΑΞΑΝΕ ΤΑ ΠΛΑΝΑ ΜΟΥ, Universal Music (ոսկե)
  7. 2001 - 2×2, Heaven Music (ոսկե)
  8. 2001 - THE BEST OF, Universal Music
  9. 2002 - ΚΟΙΤΑ ΜΕ, Heaven Music (ոսկե)
  10. 2002 - ΚΟΙΤΑ ΜΕ + BEAT, Heaven Music (ոսկե)
  11. 2003 - ΣΑΒΒΑΤΟ, Heaven Music  (պլատինե)
  12. 2004 - LIVE Heaven Music (ոսկե)
  13. 2006 - SUMMER IN GREECE Heaven Music (պլատինե)
  14. 2007 - Σ’ΕΧΩ ΕΠΥΘΥΜΙΣΕΙ Heaven Music (պլատինե)
  15. 2007 - ΤΑ ΟΧΙ ΚΑΙ ΤΑ ΝΑΙ ΜΟΥ Heaven Music (պլատինե)
  16. 2008 - Γιώργος Μαζωνάκης Revised-Mad Secret Concert
  17. 2010 - Tα ισια ανάποδα
  18. 2012 - Λείπει πάλι ο θεός
  19. 2012 - The Universal Masters (18 μεγάλες επιτυχίες)
  20. 2015 - Το παράξενο με μένα
  21. Δεν Είμαι Εγω (Glacial feat․ Giorgos Mazonakis)
  22. Φωτιά Μου (Իվի Ադամուի հետ) Panik Records
  23. 2015 - Best Of Γιώργος Μαζωνάκης Heaven Music
  24. 2016 - Έλα Πίσω Στη Θέση Σου (Radio Remix Valentino & Nikos Halkousis (single)) Heaven Music
  25. 2016 - Δε Γουστάρω (single) Heaven Music
  26. 2017 - Τα Καλύτερα Heaven Music
  27. 2017 - Σώπα Κι Άκου (single) Minos-EMI/Universal
  28. 2018 - Αγαπώ Σημαίνει (single) Minos-EMI/Universal
  29. 2018 - Το Gucci Φόρεμα (Mad VMA 2018) (Snik-ի հետ) (single) Minos-EMI/Universal
  30. 2018 - Μη Μου Λες Να Ζω Με Αναμνήσεις (Buralardan Giderim) / Έλα Να Δεις (Ozledim) (Պիղա Պապադոպուլուի հետ) Minos-EMI/Universal
  31. 2018 - Ένα Θαύμα (single) Minos-EMI/Universal
  32. 2019 - Αγαπώ Σημαίνει

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Биография на официальном сайте певца
  2. Μαζωνάκης — Θεοδωρίδου στον «Βοτανικό»
  3. «Thalassa peoples stage, Mazonakis & Foureira». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  4. The Search Engine that Does at InfoWeb.net(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել