Յոսեֆ Յունգման
Յոսեֆ Յունգման (չեխ․՝ Josef Jungmann, 16 հուլիսի, 1773, Հուդլիցե, Չեխիա - 14 նոյեմբերի, 1847, Պրահա, Չեխիա), չեխ բանաստեղծ և բանասեր, Չեխական ազգային վերածննդի առաջատար գործիչներից մեկը։ Յոսեֆ Դուբրովսկու հետ միասին Յոսեֆ Յունգմանը համարվում է նոր չեխերենի հիմնադիրը։
Յոսեֆ Յունգման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1773[1][2][3][…] |
Ծննդավայր | Հուդլիցե, Բերոունի շրջան[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1847[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][4] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բառարանագիր, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և մանկավարժ |
Լեզու | գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն և չեխերեն[1] |
Ազգություն | չեխ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Աշխատավայր | Պրահայի Կարլի համալսարան |
Պարգևներ | Լեոպոլդի շքանշան |
Զավակներ | Q94277814? |
![]() | |
Josef Jungmann Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Յոսեֆ Յունգմանը ծնվել է 1773 թվականի հուլիսի 16-ին Հուդլիցեում՝ կոշկակարի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի վեցերորդ երեխան։ Ծնողները Յոսեֆ Յունգմանին նախապատրաստում էին քահանա դառնալու համար։ 1788-1792 թվականներին նա հաճախել է գիմնազիա, ապա սովորել է փիլիսոփայություն և իրավունք: 1799 թվականից Յոսեֆ Յունգմանը դասավանդել է Լիտեմերժիցե քաղաքի գիմնազիայում։ 1815 թվականին Յոսեֆ Յունգմանը տեղախոփվում է Պրահա, որտեղ մինչև 1845 թվականը որպես չեխերենի պրոֆեսոր աշխատել է Ակադեմիական գիմնազիայում։ 1817 թվականին Յունգմանը ստանում է փիլիսոփայության և իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ 1827-1838 թվականներին նա եղել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1838 թվականին դարձել է նույն համալսարանի ռեկտոր[5]:
Յոսեֆ Յունգմանը եղել է չեխերենի ու հատկապես նրա գրական տարբերակի բարեփոխման կողմնակից։ Իր ստեղծագործությունների մեծ մասը նա գրել է չեխերեն։ 1805 թվականին լույս է տեսել Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի «Ատալա» նովելի՝ Յունգմանի կատարած թարգմանությունը, որում ցույց էր տրված, որ չեխերենով կարելի է վերաշարադրել գեղարվեստական մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություններ։ Ավելի ուշ Յունգմանը չեխերեն է թարգմանել Ջոն Միլթոնի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ու Ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործություններից։ Հետագա տարիներին Յունգմանը մասնակցել է չեխերենի նոր ուղղագրության վերաբերյալ ծավալված գիտական բանավեճին՝ այդ թեմայով հրատարակելով մի շարք հոդվածներ, որոնցից առավել կարևոր էր «Gespräche über die tschechische Sprache» («Զրույցներ չեխերենի մասին») հոդվածը։ 1820 թվականին լույս է տեսնում նրա հեղինակած «Slovesnost» գիրքը, որ ոճաբանության դասագիրք էր, իսկ 1825 թվականին հրատարակվում է «Չեխական գրականության պատմությունը»:
Յոսեֆ Յունգմանի ամենանշանակալի աշխատությունը եղել է չեխ-գերմաներեն հինգ հատորանոց բառարանը։ Նրանում ներկայացված են ոչ միայն չեխերենի բառապաշարի պատմական բոլոր շերտերը՝ սկսած միջնադարյան Չեխիայից, այլ նաև փորձ է արվել հարստացնել Յունգմանին ժամանակակից չեխերենի բառապաշարը՝ ստեղծելով նոր բառեր ու փոխառություններ կատարելով հարևան, սլավոնական լեզուներից։
Յոսեֆ Յունգմանի պատվին է կոչվել հրապարակ (չեխ․՝ Jungmannovo náměstí) Պրահայում՝ Նովո Մեստեում։ 1878 թվականին այնտեղ տեղադրվել է գիտնականի հուշարձանը[6]:
ԵրկերԽմբագրել
- Antibohemia, 1814
- Historie literatury české aneb Soustavný přehled spisů českých, s krátkou historií národu, osvícení a jazyka, 1825
- Krok
- Nepředsudečné mínění o české prozódii, 1804
- O jazyku českém, 1806
- O klasičnosti literatury a důležitosti její
- Oldřich a Božena, 1806
- Rozmlouvání o jazyku českém
- Slovesnost aneb Sbírka příkladů s krátkým pojednáním o slohu, 1820
- Slovník česko-německý, 1834-39 (5 dílů), Յակուբ Մալիի հետ միասին
- Slovo ke statečnému a blahovzdělanému Bohemariusovi, 1814
- Zápisky, 1871.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01052183
- ↑ Wurzbach D. C. v. Jungmann, Joseph Jacob (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 10. — S. 319.
- ↑ Յոսեֆ Յունգմանի կենսագրությունը (ռուս.)
- ↑ Йозеф Юнгман и площадь Юнгманова в Праге (ռուս.)
ԳրականությունԽմբագրել
- Яцимирский А. И.,. Юнгман, Иосиф // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Emanuel Chalupný: Jungmann, Prag 1909.
- Julius Dolanský: Jungmannův odkaz (Z dějin české slovesnosti), Prag 1948.