Յոշիակի Ցուցումի

ճապոնացի գործարար, միլիարդատեր

Յոշիակի Ցուցումի (չինարեն՝ 堤 義明,, մայիսի 29, 1934(1934-05-29), Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գործարար։ Ճապոնական ֆինանսական փուչիկի ժամանակ Forbes ամսագիրը Ցուցումիին ցուցակագրել է որպես աշխարհի ամենահարուստ մարդ 1987–1994 թվականներին[1][2]՝ շնորհիվ իր կողմից վերահսկվող Seibu կորպորացիայի միջոցով անշարժ գույքի ոլորտում իր լայնածավալ ներդրումների։ 1987 թվականին նրա կարողությունը կազմել է 20 միլիարդ դոլար (մոտավորապես 46 միլիարդ դոլար այսօրվա համարժեքով)։ Այնուամենայնիվ, մի շարք սկանդալների և 2005 թվականին ձերբակալության արդյունքում նրա ունեցվածքն այն աստիճան է նվազել, որ 2007 թվականին նա հանվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակից[3]։

Յոշիակի Ցուցումի
ճապ.՝ 堤 義明
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1934(1934-05-29) (90 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Yasujirō Tsutsumi?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ցուցումին ծնվել է 1934 թվականի մայիսի 29-ին գործարար Յասուջիրո Ցուցումիի և նրա սիրուհի Իշիզակա Ցունեկոյի ընտանիքում[4]։ Նա Յասուջիրոյի յոթ երեխաներից մեկն էր[5] և իր մանկությունն անցկացրել է Տոկիոյի արվարձանում Ցունեկոյի և նրա երկու կրտսեր եղբայրների՝ Յասուհիրոյի և Յուջիի հետ[6][7]։ Երբ մոտ 7 տարեկան էր, նա հանդիպել է այն ժամանակ 14-ամյա իր խորթ եղբորը՝ Սեյջի Ցուցումիին․ ասում էին, որ այդ երկուսը միանգամից արհամարհանք են զգացել միմյանց նկատմամբ[6]։

Ասում էին, որ Ցուցումին ժառանգել է իր հոր բնավորությունը. նա պնդում էր, որ սկսել է օգնել իր հոր բիզնեսին դեռ տարրական դպրոցում՝ սկսած պարզ առաջադրանքներից, ինչպիսիք են գծագրերի պահպանումը[5]։ Չնայած հայրը ֆիզիկական կարգապահության կողմնակից էր[7], Ցուցումին, ըստ լուրերի, նրա սիրելին է եղել, ինչը նրան բերել է զգալի կորպորատիվ և քաղաքական ազդեցություն[8][4]։

Ցուցումին ավարտել է Վասեդայի համալսարանը 1957 թվականին[4][9]։

Բիզնես և սպորտային կարիերա

խմբագրել

Ցուցումին բիզնեսի մեջ իր առաջին փորձերն արելմ է որպես համալսարանի ուսանող. 1956 թվականին նա բացել է Karuizawa Skate կենտրոնը Նագանոյում[4][10]։ 1957 թվականին՝ ավարտելուց հետո, նա աշխատանքի է ընդունվել Kokudo Keikaku Kogyo-ում (հետագայում՝ Kokudo Corporation), որի նախագահն էր նրա հայրը[7]։

1964 թվականի ապրիլին մահացել է Ցուցումիի հայրը՝ Յասուջիրոն։ Չնայած իր այրու՝ Մասաոյի անհամաձայնությանը[11]՝ երեսունամյա Յոշիակի Ցուցումին ժառանգել է Seibu Corporation-ի վերահսկողությունը։ Դիտորդների մեծամասնությունը ակնկալել է, որ նշանակված իրավահաջորդը կլինի նրա ավագ խորթ եղբայր Սեյջի Ցուցումին, ով դրա փոխարեն ժառանգել է Seibu հանրախանութները։ Չնայած Սեյջին հետագայում այս խանութները տեղափոխել է Credit Saison, երկու եղբայրների միջև մրցակցությունը մամուլի համար մշտական թեմա է եղել[8]։

Դառնալով խորհրդի նախագահ՝ Ցուցումին կենտրոնացել է հորից ժառանգած հսկայական հողատարածքների զարգացման և ընդլայնման վրա[4][10]։ Ինչ-որ պահի ենթադրվում էր, որ նրա ընկերություններին են պատկանում Ճապոնիայի ամբողջ հողատարածքի մեկ վեցերորդը[12]։

Ցուցումիի բիզնես ձեռնարկությունների զգալի մասը ուղղվել է սպորտին. նա Ճապոնիայի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահն էր և հոկեյի Seibu Tetsudo ակումբի անդամ էր[13]։ Չնայած լուրեր էին շրջանառվում, որ նա շատ գիտելիքներ չի ունեցել բեյսբոլից, 1979 թվականին ձեռք է բերել Seibu Lyons բեյսբոլի թիմը և սկսել նոր մարզադաշտ կառուցել մեծ Տոկիոյի տարածքում[14][4]։ Հետագայում նա դարձել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը՝ հրաժարական տալով 1990 թվականին՝ մեկ տարի չանցած[15]։ Չնայած հրաժարականին՝ նա շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կոմիտեի վրա՝ ընտրելով ապագա նախագահներին, ինչը, փաստորեն, թույլ չի տվել նրա հակառակորդներին զբաղեցնել այս պաշտոնը[16]։

Ցուցումիի ընդհանուր կարողությունը մնում է անհասկանալի, քանի որ հայտնի չէ, թե որքան ակտիվներ է նա ունեցել. նա գրեթե միշտ հրաժարվել է հարցազրույցից և թույլ չի տվել Seibu-ի ներկայացուցիչներին բացահայտել ընկերության մասին տեղեկությունները[14][6]։

1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղեր

խմբագրել

Երբ Նագանոն հայտ է ներկայացրել 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար, Ցուցումին, որն այն ժամանակ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարն էր, օգտագործել է իր ֆինանսական և քաղաքական ազդեցությունը, ինչպես նաև կապերը միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, որպեսզի Նագանոյին առավելություն տրվի այդ հայտում[17][15][6]։ Նա շարունակել է աշխատել նրանց հետ նույնիսկ կոմիտեից հեռանալուց հետո, և Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախկին անդամները, որպես Նագանոյի հաջող հայտի պատճառ, նշել են նրան[15]։

Նագանոյում ձմեռային օլիմպիական խաղեր անցկացնելու որոշումը խիստ քննադատության է ենթարկվել շրջակա միջավայրի պաշտպանների խմբերի կողմից՝ նշելով, որ դահուկուղիների կառուցումը պահանջում էր անտառահատում[12]։ Քննադատության է ենթարկվել նաև ֆինանսական շահերի բախումը. տարածաշրջանում շատ ձեռնարկություններ պատկանում էին Seibu-ին[12][17]։

1999 թվականին տափօղակով հոկեյի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ցուցումին ընդգրկվել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահի «շինարար» անվանակարգում[18][19]։

Ներքին առևտրի կասկածներ և ձերբակալություն

խմբագրել

2005 թվականի հունվարի 17-ին The Wall Street Journal պարբերականը անգլալեզու ընթերցողների համար հրապարակել է Ցուցումիի և Սեիբու կորպորացիայի վերաբերյալ հետաքննությունը։ Ըստ թերթի` ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Seibu կորպորացիայի կենտրոնակայանում, որը, ինչպես պնդում են, մի քանի խախտումների ապացույցներ է հայտնաբերել ճապոնական բիզնեսում։ Օրինակ, ոստիկանությունը պնդել է, որ ընկերությունը հայտարարել է, թե իր հիմնական բաժնետերերը կազմում են ընկերության բաժնետերերի ընդամենը 64 տոկոսը, բայց իրականում Seibu-ի հիմնական բաժնետերերը տիրապետել են ընկերության բաժնետոմսերի 88 տոկոսին։ Սեփականության իրավունքի մասին նման կեղծ հայտարարությունը համարվում է ապօրինի կեղծիք։ Խոշոր բաժնետերերը կարող են ստանալ ճապոնական ընկերության բաժնետոմսերի միայն մինչև 80%-ը` Տոկիոյի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար։ Այդ սկանդալն ի սկզբանե բռնկվել էր 2002 թվականին Ճապոնիայում, որից հետո դատարանը Ցուցումիին կարգադրել էր հեռանալ ընկերությունից, սակայն նա մնացել է այնտեղ, թեև շատ ավելի քիչ վարձատրվող աշխատանք է կատարել[20]։

Մինչ Seibu-ի մի քանի աշխատակիցներ ներգրավված են եղել սկանդալի մեջ, Ցուցումին համարվել է պարագլուխը՝ ընկերությունում զբաղեցրած դիրքի և դրա ավտորիտար կառավարման ոճի պատճառով[21]։

2005 թվականի մարտի 3-ին ցուցումին ձերբակալվել է արժեթղթերի առևտրի մասին օրենքը խախտելու կասկածանքով։ Ցուցումին իրեն մեղավոր է ճանաչել, և 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Տոկիոյի շրջանային դատարանը նրան դատապարտել է 30 ամսվա ազատազրկման՝ պատժի կատարումը 4 տարով հետաձգելով և 5 միլիոն իեն տուգանքով։ Նրա պայմանական ժամկետն ավարտվել է 2009 թվականի հոկտեմբերին, և նա անուղղակիորեն շարունակում է մնալ Seibu Holdings-ի հիմնական բաժնետերը[20]։

Ավելի ուշ Seibu Corporation-ը դատական ​​հայց ներկայացրել Ցուցումիի դեմ։ Կողմերը համաձայնության են եկել 2016 թվականին, Seibu-ն ստացել է 25,6 միլիարդ իեն[22]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tsutsumi was the richest man on earth during 1987-94, says Forbes
  2. «Japan Keeps Hold on Billionaire List's Top Spot». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  3. Lash, Herbert (2007 թ․ մարտի 08). «Forbes list shows rich getting richer». Reuters. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Nagaharu, Hayabusa (1988 թ․ ապրիլ). «The Tsutsumi Brothers, Feuding Magnates». The Japan Quarterly. Vol. 35, no. 2. The Asahi Shimbun – via ProQuest.
  5. 5,0 5,1 Jameson, Sam (1991 թ․ մայիսի 21). «10 Pacific Rim Giants Tread Own Path to Influence». The Los Angeles Times – via Newspapers.com.
  6. 6,0 6,1 6,2 6,3 WuDunn, Sheryl (1998թ․ փետրվարի 06). «Japan's King of the Mountain; The Man Who Made Nagano Also Owns Part of It». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի19-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Once world's richest man, Tsutsumi's arrest marks end of an era». The Yomiuri Shimbun. 2005 թ․ մարտի 03 – via Gale.
  8. 8,0 8,1 «Brotherly hate». The Economist. Vol. 309, no. 7571. 1988 թ․ հոկտեմբերի 08. էջ 69 – via Gale OneFile.
  9. «Tsutsumi held in fraud involving Seibu Railway financial statements». The Yomiuri Shimbun. 2005 թ․ մարտի 03 – via Gale.
  10. 10,0 10,1 Arai, Takuya (2005 թ․ հունվարի 25). «No one to follow in Tsutsumi's footsteps». Kyodo News International – via Gale.
  11. Miyano, Takeo (2005 թ․ հունվարի 13). «Seibu's shareholding methods turned into minefield». Kyodo News International – via Gale.
  12. 12,0 12,1 12,2 Jennings, Andrew (1998 թ․ փետրվարի 03). «A ski race to riches». The Guardian. էջ 17 – via Gale.
  13. Oliver, Greg (2017). Father Bauer and the Great Experiment: The Genesis of Canadian Olympic Hockey. Toronto, Ontario: ECW Press. էջ 185. ISBN 978-1-77041-249-1.
  14. 14,0 14,1 Taketa, Mari (1987 թ․ օգոստոսի 23). «World's richest man just can't help being stingy». The Morning Call. The Associated Press. էջ D2 – via Newspapers.com.
  15. 15,0 15,1 15,2 «Tsutsumi brought Olympic Games to Nagano, but tenure as JOC head had dark side». The Yomiuri Shimbun. 2005 թ․ մարտի 04 – via Gale.
  16. «Scandal-ridden Tsutsumi loses power over sports world». Kyodo News International. 2005 թ․ հունվարի 26 – via Gale.
  17. 17,0 17,1 Calvert, Jonathan; Connett, David; Gillard, Michael; Mackay, Duncan (1999 թ․ հունվարի 24). «Olympic scandal: There's all to pay for». The Observer. էջ 16 – via Gale.
  18. «Halla Group Chairman Chung Mong-won Inducted into the IIHF Hall of Fame». Canada Newswire. Toronto, Ontario. 2022 թ․ հունիսի 8. Վերցված է 2023 թ. հուլիսի 30-ին.
  19. «IIHF Hall of Fame». International Ice Hockey Federation. 2023. Վերցված է 2023 թ. հուլիսի 1-ին.
  20. 20,0 20,1 Morse, Andrew (2005 թ․ հունվարի 17). «Seibu's Delisting Shows Harder Regulatory Line in Japan». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2022 թ. հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ. հունիսի 19-ին.
  21. «TSE, banks share blame for Seibu Rail scandal». The Yomiuri Shimbun. 2005 թ. մարտի 28 – via Gale.
  22. «Former world's richest man Tsutsumi settles suit with Seibu». The Japan Times. Bloomberg. 2016 թ. փետրվարի 02. Արխիվացված օրիգինալից 2020 թ. հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ. հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել