Յոն Ջուն Հյոն

(Վերահղված է Յոն Չուն Հյոնից)

Յոն Ջուն Հյոն (հանգըլ՝ 용준형, դեկտեմբերի 19, 1989(1989-12-19), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, դերասան և երգերի հեղինակ։ Համարվում է Beast խմբի գլխավոր ռեփեր։ Նրա իրական անունը Յոն Ջե Սուն է, որը նա փոխել է ընտանեկան հանգամանքներից ելնելով, երբ սովորում էր վեցերորդ դասարանում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 2007 թվականից, Xing խմբում։ Բայց նա հեռացել է խմբից մինչ առաջնելույթը, պայմանագրի պատճառով, որից ելնելով լեյբլը նրան դատի տվեց։ Ջուն Հյոնը հաղթել է դատում և միացել Cube Entertainment-ին։ Մինչև առաջնելույթը մասնակցել է AJ մենակատարի երկրորդ սինգլի ձայնագրմանը։ Ծնողները դեմ էին նրա երաժշտական գործունեությանը, այնուամենայնիվ Չուն Հյոնն առաջնելույթ է կատարել Beast խմբում 2009 թվականից։

Յոն Ջուն Հյոն
(Marie Claire Korea) BEAST is BACK! (6).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 19, 1989(1989-12-19) (31 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտությունդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կոմպոզիտոր, երգիչ, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և Երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլCube Entertainment և Around US Entertainment?
ԿրթությունDongshin University?
ԱնդամակցությունBeast
Կայքcubeent.co.kr/beast
Yong Jun-hyung Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

ԳործունեությունԽմբագրել

Ջուն Հյոնը մասնակցել է երգչուհի Հյոնաի «Change» սոլո ալբոմի ձայնագրությանը։ Նա մասնակցել է 4minute խմբի «Who’s Next? երգի ռեփի գրման և կատարման աշխատանքներին։ G.NA երգչուհու «I’ll Back Off So You Can Live Better» երգում կատարել է ռեփի մասը։ 2010 թվականին Յոն Ջուն Հյոնը, Hyuna Outsider, Verbal Jint, Ssangchu из Mighty Mouth, Vasco և Zico հետ միասին թողարկել են «Faddy Robot Foundation» ալբոմը։ Ալբոմի վաճառքից ստացված շահույթը տրամադրել են բարեգործության։ Ջուն Հյոնը երգեր է գրել այնպիսի արտիստների համար ինչպիսիք են՝ Young Jee, Navi, Wheesung, Kim Wan Sun, ALi, Baek Jiyoung։ Նաև ելույթ է ունեցել M&D խմբի «Close Your Mouth» երգով, Hongki և Jonghun FT Island-ից, Simon D Supreme Team-ից, և Jia Miss A-ից հետ։ Տեսահոլովակը թողարկվել է 2011 թվականի հունիսի 20-ին[1]։ 2012 թվականի փետրվարի 3-ին Ջուն Հյոնը համերգ է ունեցել և կատարել է «Living Without You» երգը։ Խմբի կոմպոզիտոր և պրոդյուսերը դարձավ Կիմ Տե Ջուն 2012 թվականին։

2012 թվականի նոյեմբերի 26-ին, Յո Սոբը որպես մենակատար առաջնելույթ է կատարել The First Collage» մինի-ալբոմով, որի պրոդյուսերը Ջուն Հյոն էր։

2013 թվականի Brave Entertainment ընկերության պրոդյուսերները ստեղծել են «Absurd» խումբը, որի մասնակիցները դարձել են՝ Ջուն Հյոնը Beast-ից, LE-ն EXID-ից և FeelDogը Big Star-ից։

Բոլոր 8 երգերի հեղինակները Ջուն Հյոնը և Կիմ Տե Ջունն են[2]։

Դերասանական գործակալությունԽմբագրել

Նկարահանվել է Գուրու դորամայի 3-րդ եթերաշրջանում։ 2013 թվականին նկարահանվել է M.Net ալիքի «Մոնսթար» դորամայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. name=Син Чжи Хун,(կոր.)«Статья» 
  2. name=Flower(կոր.)«용준형 (Yong Junhyung) - FLOWER (Official Music Video)» 

Արտաքին հղումներԽմբագրել