Հյոնա, լրիվ անունը Կիմ Հյոն Ա (անգլ.՝ Kim Hyun-a, հանգըլ՝ 김현아, հունիսի 6, 1992(1992-06-06)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, մոդել, երգերի հեղինակ։ Նա հանդիսանում է 4Minute խմբի հիմնական ռեփերը, գլխավոր պարուհին և խմբի դեմքը։ 2007 թվականի կեսերից նա եղել է Wonder Girls խմբի կազմում։ Ինչպես նաև հայտնի Trouble Maker դուետի անդամ։ Ներկա պահին պայմանագիր է կնքել Cube Enteraiment-ի հետ։ Հյոնան «TONY MOLY» կոսմետիկ ապրանքանիշի դեմքերից մեկն է։

Կիմ Հյոն Ա
Հյոնան 2016 թվականի «Seoul Fashion Week»-ի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 김현아
Ի ծնե անունկորեերեն՝ 김현아
Նաև հայտնի է որպեսՀյոնա
Ծնվել էհունիսի 6, 1992(1992-06-06)[1] (32 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, ռեփեր, կոմպոզիտոր, մոդել և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն2007 (2007)–այժմ (այժմ)
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունԿոնկուկ Համալսարան
Անդամակցություն4Minute, Trouble Maker, Wonder Girls, 4 Tomorrow? և Triple H (խումբ)
Կապված4Minute (խումբ)
ԿայքՊաշտոնական կայք
Ստորագրություն
Ստորագրություն
 HyunA Վիքիպահեստում

Հյոնան հանրությանը հայտնի է դարձել մինչև առաջնելույթը, Wonder Girls խմբի գլխավոր ռեփերն էր, որտեղից դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով։ 2008 թվականին պայմանագիր է ստորագրել «Cube Entertainment»-ի հետ։ Մեկ տարի անց տեղի է ունեցել 4Minute խմբի առաջնելույթը։ Նա նաև հայտնի է PSY-ի տեսահոլովակի մեջ հայտնվելուց հետո։

Ներկա պահի դրությամբ Կիմ Հյոնան «Playboy»-ի կարծիքով հանդիսանում է ամենասեքսուալ կորեուհիներից մեկը։ Ինչպես նաև «MAXIM» ամսագիրը հայտնել է ամենասեքսուալ այդոլ աղջկան, որը նույնպես Հյոնան էր։

Կարիերա

խմբագրել

2007-2009 թվականներ

խմբագրել

2007 թվականին, JYP Entertaiment լեյբլի հովանավորությամբ Հյոնան «Irony» երգով առաջնելույթ է ունեցել Wonder Girls խմբի կազմում։ Հյոնան ելույթ է ունեցել որպես խմբի ռեփեր։

Նա հեռացել է խմբից 2007 թվականի հունիսին իր ծնողների պահանջով, ովքեր մտածում էին նրա ֆիզիկական վիճակի համար (նոպաներ, քրոնիկական գաստրիտի պատճառով ուշագնացություններ)։

2008 թվականին, առողջական բուժումներ անցնելուց հետո, Հյոնան անցավ Cube Entertaiment-ի հովանավորության տակ ու միացավ 4minute խմբին։ Խումբն առաջնելույթ է ունեցել 2009 թվականի հունիսի 15-ին «Hot Issue» երգով։

Այդ ժամանակահատվածում Հյոնան համագործակցել է բազմաթիվ արտիստների հետ, նրանց հետ ձայնագրելով երգեր ու նկարահանվելով նրանց տեսահոլովակներում. Լի Կի Կվան (Ace Junior, ներկայումս BEAST խմբի անդամ) - «Dancing Shoes», Navi — «Wasteful Tears», Mighty Mouth — «Love Class», Brave Brothers — «Bittersweet»:

2010 թվական

խմբագրել

2010 թվականի հունվարի 4-ին Հյոնան առաջնելույթ է ունենում որպես մենակատար, թողարկելով իր «Change» երգը։ Սինգլի ձայնագրման ու տեսահոլովակի նկարահանման մեջ մասնակցել է նաև Յոն Չուն Հյոնը (BEAST խումբ)։ «Change» երգի տեսահոլովակը համարվել է ցենզուրայից դուրս պրովոկացիոն պարի համար։ Այդ երգի թողարկումից հետո կորեական կառավարությունն այս երգի տեսահոլովակի վրա դրել է «+19» տարիքային սահմանափակում, այսինքն արգելվում էր նրա ցուցադրումը հեռուստացույցով մինչև 22:00-ն։ Տեսահոլովակը վերանկարահանվում է, սակայն SBS հեռուստաընկերությունը նրա վրա դնում է «+15» տարիքային սահմանափակում, մինչ այդ ժամանակ MBC հեռուստաընկերությունը այն ցուցադրում էր առանց որևէ սահմանափակման։ 2010 թվականի ցուցանիշներով երգը զբաղեցնում է Gaon ազգային հիթ-շքերթի 14-րդ հորիզոնականը տարեկան 2 469 354 վաճառված օրինակով։ Ավելի ուշ թողարկվել են ավելի հանրաճանաչ «Love Parade» և «Outlaw in the Wild» սինգլները։

2010 թվականի հոկտեմբերին Հյոնան «Late Night FM» ֆիլմում տարել է դրվագային դեր 4Minute Խմբի մյուս մասնակցի՝ Ջիհյոնի հետ։

2010 թվականի վերջին երգչուհի G.NA-ի հետ, հյոնան ձայնագրել է «Say You Love Me» երգը, որը հայտնի է դարձել Կորեայի ինտերնետ-պորտալներում։

2011 թվական։ Bubble Pop! & Trouble Maker

խմբագրել

2011 թվականի հունիսին, մի քանի թիզերներից ու հեռուստատեսությունում հայտնվելուց հետո Հյոնան թողարկում էր իր առաջին մենակատարային «Bubble Pop!» մինի ալբոմը, որի մեջ ներառվում են 5 երգեր։ Նույնանուն գլխավոր երգի տեսահոլովակը թողարկվում է հաջորդաբար՝ 2011 թվականի հունիսի 30-ին։ Տեսահոլովակում գլխավոր դերերից մեկը բաժին է հասնում MBLAQ խմբի Լիջունին։ Տեսահոլովակի թողարկումից հետո Korea Communications Standards Commission-ը նրա վրա տեղադրում է «+19» տարիքային սահմանափակում, և ինչպես «Change» երգի տեսահոլովակը, արգելվում է հեռուստատեսությամբ մինչև 22:00-ի ցուցադրոթյունը։

2011 թվականի սեպտեմբերին Հյոնան զբաղեցնում է Միլբորդ հիթ - շքերթի «21 Under 21» վարկանիշի 17-րդ հորիզոնականը։

Նոյեմբերի 22-ին Հյոնան (ինչպես նաև 2NE1-ն ու Super Junior-ը) ստանում է «2011 YouTube Kpop Awards» մրցանակը։ Մրցանակաբաշխության ժամանակ Հյոնան ասել է.

  Ես զարմացել էի Youtube կայքում իմ երգի դիտումների մեծ քանակից։ Ես տեսա, որ շատ մարդիկ ներբեռնել են տեսահոլովակներ իմ երգերով, ու նրանցից շատերի մոտ ավելի լավ է ստացվել, քան ինձ մոտ։ Ես դարձա ավելի ուժեղ (այդ տեսահոլովակների դիտումից հետո)  

:

Այդ ժամանակ Bubble Pop! երգը հավաքում է 21,6 միլիոն դիտում։

2011 թվականի նոյեմբերի 24-ին Cube Entertainment-ը հայտարարեց Հյոնայի ու BEAST խմբի Հյոն Սընի մասնակցությամբ դուետի մասին։ Դուետը անվանվեց Trouble Maker: Դեկտեմբերի 1-ին դուետը թողարկեց իր առաջնելույթային ալբոմը նույնանուն գլխավոր երգով։

Հյոնայի «Bubble Pop» երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը SPIN ամսագրի «2011 թվականի 20 լավագույն երգեր» ցուցակում։

2012 թվական։ Նոր ուղղություններ

խմբագրել

Հյոնան շարունակում է մնալ 4Minute խմբի ու Trouble Maker դուետի անդամ։

2012 թվականի փետրվարին հայտնի է դառնում, որ Հյոնան ու G.NA-ն կմասնակցեն «The Birth of a Family» շոուի երկրորդ եթերաշրջանում։ Երկու ամիսների ընթացքում երգչուհիները պետք է հոգ տանեն անտուն կենդանիների մասին։ Շոուի առաջին դրվագը թողարկվել է մարտի 3-ին։

Մարտի 14-ին Հյոնան պատմում է, որ մարտի վերջին կսկսի թողարկել իր «Հյոնա x SPICYCOLOR» հագուստի բրենդը։ Այն պետք է լինի 50-60-ական թվականների ռետրո ոճի ու գեղեցկության ու վառ անհատականության խառնուրդ։

  Չնայած նրան, որ ես երգչուհի եմ, շատերը ինձ ասոցացնում են սեքսուալության հետ, ես շատ եմ աշխատել այս բրենդի ոճի վրա։ Ես ցանկանում եմ, որ այն ստացվի այնքան սեքսուալ, ինչքան նորաձև ու գեղեցիկ։
- Հյոնա
 

Ավելի ուշ Հյոնան նկարահանվում է PSY-ի «Gangnam Style» երգում, որից հետո թողարկում է համատեղ «Oppa Is Just My Style» տեսահոլովակը։

2012 թվականի հոկտեմբերի 22-ին կայանում է Հյոնայի երկրորդ մենակատարային «Melting» մինի-ալբոմի ռելիզը։ Մինի-ալբոմում տեղ են գտնում հինգ թրեքներ։ Դրանցից մեկը՝ գլխավոր «Ice Cream» երգը, ձայնագրվել է Maboos-ի մասնակցությամբ, իսկ «Unripe Apple» երգը BTOB խմբի ռեփեր Իլհունի հետ։

Հյոնան դարձել է «FIFA Online 3» օնլայն խաղի մոդել։

Դեկտեմբերին «SBS Gayo Daejun»-ը «The Color Of K-pop» ծրագրի համար կազմում է 4 ենթախմբեր՝ «Dazzling Red» (կորեերեն՝ 이사람), «Mystic White» («Mermaid Princess»), «Dramatic Blue» (կորեերեն՝ 눈물나게 아름다운), «Dynamic Black» («Yesterday»)։ Հյոնան մտնում է «Dazzling Red» ենթախմբի մեջ «After School» խմբի Նանայի, SISTAR խմբի Հյորինի, SECRET խմբի Հեսոնի ու KARA խմբի Նիկոլի հետ միասին։ Բոլոր շահույթները «Dream Orchestra»-ի միջնորդությամբ փոխանցվում են քիչ ապահովված ընտանիքներին։

2013 թվական:Hot Idol

խմբագրել

2013 թվականի սկզբին Հյոնան զարդարում է բրիտանական «Pop!» ամսագրի շապիկը։

Փետրվարի 18-ին Հյոնան Կորեայում դառնում է «G by Guess»-ի մոդել։

Մարտի 7-ին Հյոնան դառնում է «Toyota Corolla»-ի մոդել։ Մարտի 12-ին թողարկում է իր «My Color» երգը որպես «Toyota»-ի գովազդային ակցիա։

Հոկտեմբերի 27-ին «Trouble Maker» դուետը թողարկում է «Now» երգի տեսահոլովակը «19+» տարիքային սահմանափակմամբ։

2014 թվական։ Վերադարձ նոր ալբոմով, «FREE MONTH» շոու

խմբագրել

2014 թվականի մարտի 11-ին Հյոնան ելույթ է ունենում Օստինում ընթացող «SXSW 2014 music festival» միջոցառման ժամանակ։ Ապա, նա ուղևորվում է Լոս Անջելես, որտեղ նկարվում է «Funny Or Die»-ի համար, բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ։

Մարտի 28-ին Հյոնան նկարահանվում է «Mystic Fighter» խաղի գովազդում։

Հունիսի 26-ին «Cube Entertainment»-ը տեղեկացնում է Հյոնայի երրորդ մինի-ալբոմի մոտակա թողարկման մասին։

Ինչպես նաև, շուտով թողարկվում է Հյոնայի ռեալիթի-շոուն, որը պատմում է նոր ալբոմի թողարկման ու ձայնագրման մասին։ Այն ստանում է «Hyuna’s Free Month» (բառացիաբար «Հյոնայի ազատության ամիս»), որը հեռարձակվում է կորեական «SBS MTV» հեռուստաալիքով։

Հուլիսի 15-ին թողարկվում են «A Talk» ալբոմի երկու թիզերները։ Հայտնի է դառնում, որ գլխավոր երգը ստացել է «RED» անվանումը։ Ալբոմն ու «RED» երգի տեսահոլովակը թողարկվում են հուլիսի 28-ին։

2014 թվականին Հյոնան լինում է Նյու Յորքում ընթացող նորաձևության շաբաթին, որտեղ մասնակցում է դիզայներ Ռեվեկա Մինկոֆի ֆոտոսեսիային։

Տարեվերջին ամերիկյան «Rolling Stone» ամսագիրը հրապարակում է 2014 թվականի 10 ամենալավ երաժշտական տեսահոլովակների անունները, որոնց մեջ 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հյոնան։

2015 թվական։ Հյոնա A+

խմբագրել

Օգոստոսի 9-ին Cube-ը թողարկում է Հյոնայի նոր «A+» ալբոմի թրեյլերը, որն ունի «19+» տարիքային սահմանափակում։

Հյոնան նկարահանվել է «CeCi» ամսագրի սեպտեմբերյան համարի համար։

Գլխավոր երգը ստանում է «Because I’m The Best» անվանումը։ Հյոնան այն կատարում է BTOB խմբի Իլհունի հետ։

Օգոստոսի 20-ին թողարկվում է «Because I’m The Best» երգի թիզերը։

Օգոստոսի 21-ին Հյոնան թողարկում է «A+» մինի-ալբոմը և «Because I’m The Best» գլխավոր երգի տեսահոլովակը։

«Myeong Dan Gong Gae 2015»-ը ներկայացնում է Թոփ-30 գեղեցիկ կազմվածքով ամենահայտնի կանանց ցուցակը, որտեղ Հյոնան զբաղեցնում է 18-րդ տեղը։

Հոկտեմբերի 1-ին «Because I’m The Best» երգը զբաղեցնում է համաշխարհային երգերի Թոփ-ի երրորդ հորիզոնականը։

«A+» ալբոմը «Billboard»-ի կարծիքով զբաղեցնում է համաշխարհային ալբոմների ցանկի երկրորդ հորիզոնականը։

2016 թվական

խմբագրել

2016 թվականի հունիսի 13-ին լուրեր են տարածվել այն մասին, որ 4Minute խումբը հնարավոր է լուծարվի։ Լեյբլի ներկայացուցիչները նշել են, որ դա դեռևս հաստատուն նյութ չէ։ Նրանք ասել են, որ Հյոնան երկարեցրել է իր պայմանագրի ժամկետը, իսկ խմբի մյուս աղջիկները դեռևս մտածում են երկարեցնելու մասին։

Ավելի ուշ՝ հունիսի 15-ին, ընկերությունը հայտնել է, որ խմբի կազմից միայն Հյոնան է երկարեցրել պայմագրի ժամկետը, իսկ մյուսները որոշել են լքել կազմակերպությունն ու խումբը։

Հուլիսի 18-ին ընկերությունը հայտնել է, որ Հյոնան պատրաստվում է իր մենակատարային վերադարձին, որը պետք է կայանա օգոստոսի 1-ին։

Սկավառակագրություն

խմբագրել

Մենակատարային ալբոմներ

խմբագրել

Trouble Maker

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյոնա (երգչուհի)» հոդվածին։