Յոնջու (կոր. 영주시, 榮州市, Yeongju-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգ նահանգում, Հարավային Կորեա։

Բնակավայր
Յոնջու
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀյուսիսային Գյոնգսանգ[1]
Մակերես668,45 կմ²
Բնակչություն109 266 մարդ (2015)[2]
Պաշտոնական կայքenglish.yeongju.go.kr
Յոնջու (Հարավային Կորեա)##
Յոնջու (Հարավային Կորեա)

Պատմություն

խմբագրել

Երեք թագավորությունների օրոք Նեգիի և Կուպոլսանի գավառները (կուն) գտնվում էին ներկայիս Յոնջուի տարածքում։ Միայն Չոսոն դինաստիայի օրոք Յոնջուն ստացավ իր ժամանակակից անվանումը։ Այդ ժամանակ նա ունեցել է գավառի վարչական կարգավիճակ։ 1914 թվականին Յոնջուին ավելացվեցին ևս երեք շրջաններ։ Քաղաքի կարգավիճակը (սի) շնորհվել է 1980 թվականին։

Աշխարհագրություն

խմբագրել

Յոնջուն տեղակայված է Հյուսիսային Գյոնգսանգ նահանգի հյուսիսային մասում։ Արևելքում սահմանակից է Պոնհվա գավառին, արևմուտքում` Տանյան նահանգին, հարավում` Անդոնգ և Յոչոնոմ նահանգներին և հյուսիսում` Յոնվոլ նահանգին։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է, քաղաքում տեղակայված են Սոբեքսան լեռնաշղթայի մի քանի բարձր գագաթներ. դրանք են` Յոնհվաբոնը (1383 մ), Կուկմանբոնը (1421 մետր) և Պիրոբոնը (1439 մետր)։

Քաղաքով հոսում են երկու փոքրիկ գետեր` Նեսոնչհոն (Նակտոնգան գետի վտակ) և Սոչհոն («Արևմտյան հոսք»)։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

խմբագրել

Յոնջուն նախ և առաջ հայտնի է իր փիլիսոփաներով և գիտնականներով։ Այստեղ տեղակայված է հայտնի կոնֆուցիականության դպրոց Սոսու Սովոնը, որը համարվում է կոնֆոուցիականության առաջին դպրոցը Կորեայում[3]։ Մնացած տեսարշան վայրերից հիշատակման արժանի են.

Խորհրդանիշներ

խմբագրել
  • Ծառ. Գինգկո
  • Թռչուն. Կաչաղակ
  • Ծաղիկ. Թագավորական լեռնավարդ
  • Թալիսման. Սոնդորի։ Սոնդորի կանաչ գլխարկը խորհրդանշում է Կոնֆուցիոսի գիտուն հետևորդների գլխազարդը, քանի որ քաղաքը հայտնի է իր կոնֆուցիական ավանդույթներով։ Գլխարկի երեք գագաթները խորհրդանշում են երեք լեռների գագաթները, որոնք գտնվում են Յոնջուի տարածքում։ Դրանք են Պրիոբոնը, Յոնհվանբոնը, Կուկմանբոնը։ Դեղին գույնը խորհրդանշում է անասնաբուծական արտադրությունը քաղաքում, իսկ կարմիրը բուսաբուծական արտադրությունը[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. http://kosis.kr/eng/
  3. Конфуцианская школа Сосу Совон (недоступная ссылка — история ).
  4. Символы Йонджу. Дата обращения: 17 июля 2007. Архивировано 6 октября 2007 года.