Յոնջալու (Բուլանըխի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոնջալու (այլ կիրառումներ)

Յոնջալու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Կոփ գյուղաքաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի ձախակողմյան վտակ Կոփի արգավանդ հովտում։

Գյուղ
Յոնջալու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներՅոնճալու, Յունգալի, Յունջալու, Օնջալու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Յոնջալու (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)##
Յոնջալու (Բուլանըխի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Յոնջալուն հանդիսացել է գավառակի նշանավոր գյուղերից։ Գյուղում հայտնաբերվել է մ.թ.ա. 1114 թ.-ի Ասորեստանի Թգլաթապասար թագավորի սեպագիր արձանագրություն, որտեղ ասվում է, որ վերջինս գրավել է Նաիրի աշխարհը։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կողոպտվել են կամ տարագրվել։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից 263-ը՝ հայեր էին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Յոնջալուն ուներ եկեղեցի։ Գյուղի մոտերքում գտնվում էր Թադեոս Առաքյալ մատուռը։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 934

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 128