Բուլանըխի գավառակ
Բուլանըխ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևելյան կողմում։ Կենտրոնը Կոփ ավանն է։
Գավառակ | |
---|---|
Բուլանըխ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մուշի գավառ |
Այլ անվանումներ | Բուլանըղ, Բուլանե, Բուլանեխ, Բուլանըգ, Բուլանիկ, Բուլանլուխ, Բուլանուխ, Պուլանըգ, Պուլանղը, Պուլանուխ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 23 361[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, չերքեզներ[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | բուլանըխցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական Հարք և որոշ մասով՝ Խորխոռունիք գավառներին։
Գավառակում սերնդե-սերունդ պատմվել է Սասունցի Դավիթ դյուցազներգությունը։
Գավառի հարավ-արևելքում Արածանիի հովիտն է և հարթավայրային է, իսկ հարավարևմտյան մասը լեռնային է։ Գավառի կենտրոնում է գտնվում Բլեջան լեռնաշղթան։ Ըստ լեռնաշղթայի գավառը բաժանվում է Ներքին և Վերին Բուլանըխի շրջանների։
Գավառակը ջրառատ է, առատ բերրի հողերով։ Կան աղահանքեր։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Մշակում էին ցորենի ընտիր հատիկներ։
Վարչական բաժանումԽմբագրել
1820 թվականին Բուլանըխն ուներ 43 գյուղ` 5476 բնակչով։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն 23 361 բնակիչ, որից 10 361-ը հայեր էին, 1300-ը՝ քրդեր և չերքեզներ։
1909 թվականին գավառակն ուներ 63 գյուղ, որից 29-ը զուտ հայաբնակ էին[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն