Յոհան Յակոբ Գուգգենբյուլ

շվեյցարացի հոգեբույժ

Յոհանն Յակոբ Գուգգենբյուլ (գերմ.՝ Johann Jakob Guggenbühl, օգոստոսի 13, 1816(1816-08-13)[1], Մայլեն - փետրվարի 2, 1863(1863-02-02)[2], Մոնտյո, Շվեյցարիա[1]), շվեյցարացի հոգեբույժ։

Յոհան Յակոբ Գուգգենբյուլ
գերմ.՝ Johann Jakob Guggenbühl
Ծնվել էօգոստոսի 13, 1816(1816-08-13)[1]
Մայլեն
Մահացել էփետրվարի 2, 1863(1863-02-02)[2] (46 տարեկան)
Մոնտյո, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
ԱնդամակցությունԼեոպոլդինա

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Գուգգենբյուլի կյանքի կարևոր գործն է եղել կրետինիզմով հիվանդների համար առաջին մասնագիտացված առողջարանի բացումը, որը տեղի է ունեցել 1840 թվականին Ինտերլակենի մոտ գտնվող Աբենդբերգ լեռան վրա՝ ընտրված ամենագեղատեսիլ բնապատկերի սկզբունքի վրա։ Գուգգենբյուլը պնդել է, որ մտավոր հետամնացները, ինչպես բոլոր մյուս մարդիկ, ունեն անմահ հոգի, հետևաբար ենթակա են լավ վերաբերմունքի և հոգատարության։

Նա առողջարանում հավաքել է մտավոր հետամնաց երեխաներին, սկզբում մինչև 10 տարեկան մոտ 30 տղա և աղջիկ (ենթադրելով, որ միայն երեխաներին կարելի է լիովին օգնել), նրանց հետ մարմնամարզությամբ է զբաղվել, փորձել է զարգացնել այն նվազագույն ինտելեկտուալ կարողությունները, որոնք նրան հաջողվել է բացահայտել։ Գուգգենբյուլի հաստատությունը արագորեն լայն ճանաչում է ունեցել՝ մասնավորապես, Չարլզ Դիքենսը Գուգգենբյուլի մեթոդի տպավորիչ արդյունքների մասին գրել է, թեև ոչ առանց հեգնանքի, իր 1853 թվականի «Ապուշներ» ակնարկում։ Գուգգենբյուլին սկսել են հրավիրել ելույթ ունենալու Եվրոպայի տարբեր գիտական և բժշկական հաստատություններում, իսկ առանց նրա անձնական մասնակցության և հսկողության, Աբենբերգի առողջարանը սկսել է անկում ապրել և ի վերջո, Գուգգենբյուլի մահից հետո փակվել է։ Այդուհանդերձ, Գուգգենբյուլը համարվում է մտավոր հետամնաց մարդկանց նկատմամբ ժամանակակից մոտեցումների նախակարապետներից մեկը։

Աշխատություններ խմբագրել

  • Hülfsruf aus den Alpen, zur Bekämpfung des schrecklichen Cretinismus. In։ Maltens Bibliothek der neuesten Weltkunde. Band 1, Aarau 1840, p. 191 et seq.
  • Briefe über den Abendberg und die Heilanstalt für Cretinismus, 1846.
  • Die Heilung und Verhütung des Cretinismus und ihre neuesten Fortschritte, 1853.

Գրականություն խմբագրել

  • Johann Jacob Guggenbühl (1816—1863)։ A Biographical Sketch. // The Journal of Special Education, Vol. 8, No. 3, 214—215 (1974).
  • Horst Isermann. The Swiss Physician Johann Jabob von Guggenbühl (1816—1863)։ A Pioneer in the Care for Mentally Retarded People? // Schriftenreihe der Deutschen Gesellschaft für Geschichte der Nervenheilkunde. — Würzburg։ Königshausen und Neumann, 2007. — Band 13.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #116920165 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Base biographique (ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել