Յոհան Բայշտայներ (գերմ.՝ Johanna Beisteiner, փետրվարի 20, 1976(1976-02-20), Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական դասական կիթառահար[1]։

Յոհան Բայշտայներ
Ծնվել էփետրվարի 20, 1976(1976-02-20) (48 տարեկան)
Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար և դասական կիթառահար
Գործիքներկիթառ
ԼեյբլGramy Records?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Կայքbeisteiner.com
 Johanna Beisteiner Վիքիպահեստում
Յոհան Բայշտայները (ձախից) ստանում է Դելլա Կոնկորդիայի թատրոնի 2016 թվականի մրցանակը Էդոարդո Բրենչիից

Կենսագրություն խմբագրել

Յոհան Բայշտայները սկսել է երաժշտություն սովորել իննամյա տարիքում Յոզեֆ Մաթիաս Հաուերի անվան երաժշտական դպրոցում՝ Վիներ Նոյշտադտում։ 1992 թվականին նա ընդունվել Է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան՝ ավարտելով այն կիթառի դասով։ Բացի այդ, Բայշտայներն ուսումնասիրել է երաժշտագիտությունը և 2005 թվականին այնտեղ պաշտպանել է նույն դոկտորական ատենախոսությունը՝ «Դասական երաժշտությունը գեղասահքի, սինխրոն լողի և գեղարվեստական մարմնամարզության մեջ» (գերմ.՝ Kunstmusik in Eiskunstlauf, Synchronschwimmen und rhythmischer Gymnastik):

Յոհան Բայշտայները ունի լայն ռեպերտուար ռենեսանսից մինչև մեր օրերը։ Մասնավորապես, նրա կատարմամբ տեղի են ունեցել կոմպոզիտորներ Ռոբերտ Գուլիի, Ռուբեն Պաչեի և Էդուարդ Շաֆրանսկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները[2]։ Կիթառահարը նաև ստեղծում է սեփական ստեղծագործությունները։ Բայշտայները համագործակցել է Սոչիի սիմֆոնիկ նվագախմբի, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հունգարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Գրացի կամերային ֆիլհարմոնիայի, Բուդապեշտի լարային կամերային նվագախմբի, դիրիժորներ Օլեգ Սոլդատովի, Միշել Կաստելետտիի, Բելա Դրախոշի, Ախիմ Գոլուբի, արգենտինական տանգոյի պարող Ռաֆայել Ռամիրեսի հետ։

2017 թվականին Բայշտայները հրավիրվել է Վալլետտի Բարոկկո երաժշտության միջազգային փառատոնին, որպեսզի համերգներ տա Մանոելի թատրոնում, ինչպես նաև Մալթայի ազգային գրադարանում[3][4]։

Յոհաննա Բայշտայները նվագում է Մադրիդի վարպետ Պաուլինո Բերնաբեի համերգային կիթառի վրա։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • 2008 թվական՝ Կոնկորդիա թատրոնի 200 տարվա Բյուրեղապակյա հաղթանշան[5], (Մոնտե Կաստելո դի Վիբիո, Իտալիա)[6]։
  • 2011 թվական՝ Հոենշյոնհաուզեն դղյակի պատվավոր անդամությունը Գերմանիայի Բեռլին քաղաքում[5]։
  • 2016 թվական՝ Դելլա Կոնկորդիա թատրոնի 2016 թվականի մրցանակները Մինկուս Դոն Կիխոտի բալետի թեմաներով իրենց ֆանտազիա ստեղծագործության համար[7]։

Սկավառակագրություն խմբագրել

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Dance Fantasy (2001 թվական)
  • Salon (2002 թվական)
  • Between present and past (2004 թվական)
  • Virtuosi italiani della chitarra romantica (2007 թվական)
  • Austrian Rhapsody (2012 թվական)
  • Don Quijote (2016 թվական)

DVD խմբագրել

  • Live in Budapest (2010 թվական)

Երաժշտություն գեղարվեստական ֆիլմերի համար խմբագրել

  • Truce/Перемирие[8] (ԱՄՆ 2004, ռեժիսոր՝ Մեթյու Մարկոնի)
  • S.O.S Love!/С.O.С. Любов! [9] (Հունգարիա 2007, ռեժիսոր՝ Թամաշ Շաշ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johanna Beisteiner, Konzertgitarristin Արխիվացված 2014-12-23 Wayback Machine Биография Йоганны Байштайнер на сайте Kultur Tirol. 2011 г. (по-немецки)
  2. Мировые премьеры Արխիվացված 2017-06-25 Wayback Machine на сайте Иоганны Байштайнер, (по-русски)
  3. A baroque world premiere. Статья Игги Фенека, Times of Malta, 22-01-2017. (по-английски)
  4. Malta is more. Արխիվացված 2018-10-27 Wayback Machine Статья Бернда Гоппе на сайте Opera Lounge, в янфаре 2017 г. (по-немецки)
  5. 5,0 5,1 Биография. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Биография Йоганны Байштайнер на официальном сайте гитаристки. 2011.
  6. Bicentenario del Teatro della Concordia.(չաշխատող հղում) Программа празднования двухсотлетия основания Театра Конкордиа/Teatro della Concordia. апрель 2008 г., (по-итальянски)
  7. Наград Театрa делла Конкордия для гитаристки. Симоне Мацци, 20-09-2016, по-итальянски.
  8. Truce Статья на сайте IMDb. 2005 г.
  9. S.O.S. Love! Статья на сайте IMDb. 2007 г.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բայշտայներ» հոդվածին։