«Յոթերորդ որդին» (անգլ.՝ Seventh Son), ռեժիսոր Սերգեյ Բոդրով ավագի ֆանտաստիկ ֆիլմը[10], որը նկարահանվել է Ջոզեֆ Դիլեյնիի «The Wardstone Chronicles» շարքի առաջին՝ «Վհակի աշակերտը» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Բեն Բառնսը, Ջեֆ Բրիջեսը և Ջուլիանա Մուրը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆրանսիայում 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։

Յոթերորդ որդին
անգլ.՝ The Seventh Son
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][2] և վեպի էկրանավորում
ՀիմքThe Spook's Apprentice?
Թվականմարտի 5, 2015[3], դեկտեմբերի 25, 2014[4][5] և 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍերգեյ Բոդրով[6]
ՊրոդյուսերԹոմաս Թուլ
Սցենարի հեղինակՍթիվեն Նայթ, Չարլզ Լիվիթ[7] և Matt Greenberg?[7]
ԴերակատարներԲեն Բարնս[8][6][9][…], Ջեֆ Բրիջես[8][6][9][…], Ջուլիանա Մուր[8][6][9][…], Ալիսյա Վիկանդեր[8][6][9][…], Քիթ Հարինգթոն[8][6], Ջիմոն Հոնսու[8][6], Ջեյսոն Սքոթ Լի[8], Անտե Թրաուե[8], Օլիվիա Ուիլյամս[8][6], John DeSantis?[8], Ջերարդ Պլանկետ[8], Քենդիս ՄաքՔլուր[8], Դևիդ Քաբիթ[8], Ռայան Ռոբինս[8], Faustino Di Bauda?[8], Brenda McDonald?[8] և Timothy Webber?
ՕպերատորՆյուտոն Թոմաս Սիգել
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժՓոլ Ռուբել
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունLegendary Pictures
Տևողություն102 րոպե
Բյուջե95 000 000 $
Շահույթ114 178 613 $
Պաշտոնական կայքէջ
 Seventh Son (film) Վիքիպահեստում

Ըստ Ջեֆ Բրիջեսի, որը ֆիլմում կատարել է Վհակի դերը, ֆիլմն ունի երկու առանցքային միտք՝ «բարին և չարը բաժանող գիծը անցնում է մեր ներսով», այդ իսկ պատճառով «չարի դեմ պայքարելն այնքան դժվար է. ոչ ոք իրենից չի կտրի սեփական սրտի և հոգու մի մասը»[11]։

Սյուժե խմբագրել

Նախաբան խմբագրել

Նախաբանում Գրեգորի անունով ասպետը լեռան վրա գտնվող ստորգետնյա բանտում բանտարկում է ինչ-որ Չարի։ Անցնում են տարիներ, գալիս է արյունոտ Լուսինը և Չարը, ուժ ստանալով, վիշապի տեսքով դուրս է գալիս զնդանից։

Միևնույն ժամանակ, զանգի ձայնը Վհակի երիտասարդ աշակերտ Ուիլյամ Բրեդլիին (Քիթ Հարինգթոն) տեղեկացնում է խնդրի առկայության մասին, որը պահանջում է իր ուսուցիչ Գրեգորիի (Ջեֆ Բրիջես) մասնակցությունը։ Նա նախ պանդոկում հաշվեհարդար է տեսնում բռնարարի հետ՝ ծեծելով նրան գարեջրի գավաթով, այնուհետև եկեղեցում անցկացնում է էկզորսիզմի նիստ՝ աղջկա միջից վտարելով մի դևի, որը հզոր կախարդ Մալկինն (Ջուլիանա Մուր) է՝ Գրեգորիի նախկին սիրեցյալը, որին նա փորձում էր ընդմիշտ բանտարկել զնդանում։ Խավարի ուժերի դեմ պայքարողներին չի հաջողվում սպանել Մալկինին։ Երբ Գրեգորին նրան փակում է երկաթե վանդակի մեջ, նա ներս է քաշում Բրեդլիին և սպանում նրան։ Երբ նա փորձում է այրել Մալկինին, Գերագույն կախարդը դուրս է գալիս զնդանից և թռչում դեպի լեռներում գտնվող լքված տաճար։ Գրեգորն ստիպված է իր համար նոր աշակերտ փնտրել։

Յոթերորդ որդին խմբագրել

Հավաքելով իր հետևորդներին՝ Մալկինը պատրաստվում է իր սարսափելի զայրույթը թափել աշխարհի վրա։ Նրա ճանապարհին կանգնած է միայն վարպետ Գրեգորին։

Հանդիպման ժամանակ ծերունին դեմ առ դեմ է կանգնում չարին, որի վերադարձից նա միշտ վախենում էր։ Այժմ նա ժամանակ ունի մինչև հաջորդ լիալուսինը, որպեսզի անի այն, ինչ սովորաբար տևում է տարիներ՝ մարզել նոր աշակերտին՝ Թոմ Ուորդին (Բեն Բառնս), պայքարել մութ մոգության դեմ։ Մարդկության միակ հույսը յոթերորդ որդու յոթերորդ որդին է[12]։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2012 թվականի մարտի 19-ին և տեղի են ունեցել Վանկուվերում և Լոս Անջելեսում[20][21]։

Թոմ Ուորդի դերի համար լսումների են մասնակցել Ալեքս Պետիֆեր, Շայլո Ֆեռնանդեսը, Սեմ Քլաֆլին, Քալեբ Լենդրի Ջոնսը և Ջեյմս Ֆրեշվիլը[14][22][23]։ Էլիսի դերի հավակնորդներն են եղել Ջենիֆեր Լոուրենսը, Դիաննա Էյգրոնը, Իմոջեն Փութսը և Ֆելիսիթի Ջոնսը[22][23]։

Բրիջեսը պնդել է, որ ֆիլմում իր կերպար ունենա դուրս ցցված ատամ (ինչի պատճառով նա այնպես է սվսվախոսացել, որ որոշ տեսարաններ ստիպված են եղել վերահնչյունավորել), իսկ Ջուլիանա Մուրը ցանկացել է գեղեցիկ մահանալ[24]։

Երաժշտություն խմբագրել

Սկզբում ֆիլմի երաժշտությունը պետք է գրեին Ալլա Ռախա Ռահմանն ու Տուոմաս Կանտելինենը[25]։ Սակայն խիտ գրաֆիկի պատճառով Ռահմանն ստիպված է եղել հրաժարվել նախագծին մասնակցելուց[26]։ Արդյունքում, 2013 թվականի դեկտեմբերին Կանտելինենը նույնպես դուրս է եկել նախագծից, և ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մարկո Բելտրամին, որը հայտնի էր թրիլլերի և սարսափ ֆիլմերի համար գրած սաունդթրեքներով[27]։

Վարձույթ խմբագրել

Ֆիլմը ձախողվել է վարձույթում՝ չհավաքելով դրա ստեղծման և առաջխաղացման ծախսերը[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1121096/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/seventh-son
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.bbfc.co.uk/releases/seventh-son-film-0
  7. 7,0 7,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135065.html
  10. «Director draws spooky assignment at WB». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  11. Алексей Крижевский, Ярослав Забалуев (2014 թ․ դեկտեմբերի 19). ««Больше всего меня захватил «Кавказский пленник»». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  12. «Legendary | Seventh Son». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  13. «'Narnia' star Ben Barnes is WB's 'Son'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  14. 14,0 14,1 «'Seventh Son' finds young leads». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  15. «Jeff Bridges to Play Exorcist in THE SEVENTH SON». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  16. «Julianne Moore Joins Jeff Bridges in THE SEVENTH SON». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  17. «'Game of Thrones' thesp joins 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  18. «Olivia Williams Set To Star in Legendary Pictures' 'The Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  19. «'Steel' thesp Traue begets 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  20. «'Seventh Son' Begins Filming; Official Synopsis Released». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  21. «Seventh Son (2013) — Filming Locations». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  22. 22,0 22,1 «The Seventh Son Locks Cast, Title». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  23. 23,0 23,1 «Young Hollywood lines up for 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  24. Николай Корнацкий (2014 թ․ դեկտեմբերի 28). «Сергей Бодров: «Каждый большой актер имеет право на причуды»». Известия. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  25. «A.R. Rahman and Tuomas Kantelinen to Score 'The Seventh Son' | Film Music Reporter» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  26. «AR Rahman pulls out of Hollywood film The Seventh Son - Times of India» (անգլերեն). The Times of India. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  27. «Marco Beltrami Scoring 'November Man' | Film Music Reporter» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  28. Алиса Курманаева, Виктор Кудревич (2015 թ․ նոյեմբերի 13). «The Telegraph назвал самые провальные фильмы 2015 года». РБК Стиль. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթերորդ որդին» հոդվածին։