Սթիվեն Նայթ (օգոստոսի 5, 1959(1959-08-05)[1][2][3], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի սցենարիստ և ռեժիսոր։ Նայթը սցենարներ է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Փակ հանգույց»-ը, «Կեղտոտ գեղեցիկ բաներ»-ը և «Արևելյան խոստումներ»-ը, իսկ «Լոք» և «Կոլիբրի» ֆիլմերում նա կատարել է ինչպես սցենարիստի, այդպես էլ ռեժիսորի աշխատանքը։

Սթիվեն Նայթ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 5, 1959(1959-08-05)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր՝Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր, գործադիր պրոդյուսեր և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 1140275

Նայթը նույնպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի երեք հեղինակներից մեկն է։ Այս շոուի ձևաչափով տարբեր խաղեր և շոուներ են ստեղծվել աշխարհի ավելի քան 160 երկրներում։ Նա նաև BBC-ի «Առևտրային ձախողում», «Դետեկտիվներ», «Սուր հովարներ» և «Տաբու» հեռուստասերիալների սցենարների հեղինակն է։

Անձնական կյանք խմբագրել

Նայթը անգլերեն է սովորել Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL), որտեղ նա պատվավոր անդամ է։ Երեք երեխա ունի։ Նա Բիրմինգհեմ Սիթի ֆուտբոլային ակումբի երկրպագուն է։

2020 թվականին Սթիվեն Նայթը ստացել է Բրիտանական կայսրության շքանշան դրամային, զվարճության և Բիրմինգհեմի համայնքին մատուցած ծառայությունների համար։

Սցենարներ խմբագրել

Նայթն առավել հայտնի է, որպես «Կեղտոտ գեղեցիկ բաներ» և «Արևելյան խոստումներ» ֆիլմերի սցենարների հեղինալ։ Իր աշխատանքի համար «Կեղտոտ գեղեցիկ բաներ» ֆիլմում նա արժանացել է Էդգարի մրցանակին «Լավագույն սցենար ֆիլմի համար» անվանակարհում և Լոնդոնի ֆիլմերի քննադատների խմբակի մրցանակին՝ «Տարվա բրիտանացի սցենարիստ» անվանակարգում[4]։ Սցենարը նաև առաջադրվել է մի շարք այլ մրցանակների, ներառյալ Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար[5] և BAFTA լավագույն բնօրինակ սցենարի համար մրցանակները[6]։

Նայթը նաև սցենար է գրել 2013 թվականին լույս տեսած «Փակ հանգույց» ֆիլմի համար, որի ռեժիսորը Ջոն Քրոուլին էր, իսկ գլխավոր դերերում՝ Էրիկ Բանան և Ռեբեկա Հոլը[7][8]։

Գործունեություն որպես ռեժիսոր խմբագրել

Բացի սցենարիստ լինելուց, Նայթն եղել է նաև «Լոք» և «Կոլիբրի» ֆիլմերի ռեժիսոր։ «Կոլիբրի» ֆիլմի գլխավոր դերում էր Ջեյսոն Սթեթհեմը, իսկ «Լոք»-ում՝ Թոմ Հարդին։ «Լոք»-ը ստացել է 2013 թվականի Բրիտանական անկախ կինոյի մրցանակը «Լավագույն սցենար» անվանակարգում։

Նայթը նաև եղել իր կողմից գրված «Դետեկտիվներ» հեռուստասերիալի մի քանի դրվագների ռեժիսորը։ Երրորդ ֆիլմն, որտեղ նա կատարել է ռեժիսորի աշխատանքը «Հանգստություն» ֆիլմն է, որի հեղինակը նույնպես նա է։ Գլխավոր դերերը կատարել են Մեթյու Մակքոնահին, Դայան Լեյնը և Էն Հեթուեյը։ Ֆիլմը լույս է տեսել 2019 թվականին։

Գործունեություն հեռուստասերիալներում խմբագրել

Սթիվեն Նայթը նաև ստեղծել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոու-հեռուստասերիալը (Մայք Ուայթհիլի և Դևիդ Բրիգսի հետ միասին) և «Show do Milhão» ու «Ամեն ինչ իմ մասին» հեռուստասերիալները։

Նա նաև ստեղծել է «Սուր հովարներ» հեռուստասերիալը և սցենարներ գրել այնպիսի սերիալների համար, ինչպիսիք են BBC-ի «Առևտրային ձախողում» (Ջիմի Քարի հետ), «Դետեկտիվներ», «Տաբու», «Կատակերգության թատրոն» (1993 թվականի «Խուսափել» դրվագի համար), «Մորաքրոջ մեծ շարովարներ» և «Պահածոյացված գազար» հեռուստասերիալները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. British Screenwriter of the Year Արխիվացված 2007-02-21 Wayback Machine, London Film Critics Circle. Accessed July 29, 2008.
  5. 76th Academy Awards Nominees and Winners Արխիվացված Մարտ 27, 2008 Wayback Machine, Academy of Motion Picture Arts and Sciences. Accessed July 29, 2008.
  6. Film Nominations 2002, British Academy of Film and Television Arts. Accessed July 29, 2008.
  7. Shutter Island, Variety. Accessed July 29, 2008.
  8. ‘World War Z’ Slate Wiped Clean

Արտաքին հղումներ խմբագրել