Յոզեֆ Սվատոպլուկ Մախար

Յոզեֆ Սվատոպլուկ Մախար (չեխ․՝ Josef Svatopluk Machar, փետրվարի 29, 1864(1864-02-29)[1][2][2][…], Կոլին, Կոլինի շրջան[2][2][2] - մարտի 17, 1942(1942-03-17)[1][2][2][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][2]), չեխ բանաստեղծ, երգիծաբան, լրագրող, քաղաքական գործիչ։

Յոզեֆ Սվատոպլուկ Մախար
Machar JS 1923.jpg
Ծնվել էփետրվարի 29, 1864(1864-02-29)[1][2][2][…]
ԾննդավայրԿոլին, Կոլինի շրջան[2][2][2]
Վախճանվել էմարտի 17, 1942(1942-03-17)[1][2][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[2][2]
ԳերեզմանԲրանդիս նադ Լաբեմ Ստարա Բոլեսլավ
Գրական անունAntonín Rousek և Leo Leonhardi
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող և քաղաքական գործիչ
Լեզուչեխերեն
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[3]
ԱնդամակցությունՍկաուտիզմ
ԿուսակցությունCzech Realist Party?
ԶավակներSylva Macharová?
Յոզեֆ Սվատոպլուկ Մախար Վիքիքաղվածքում
Josef Svatopluk Machar Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յոզեֆ Սվատոպլուկ Մախարը ծնվել է 1864 թվականին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Պրահայում 1886 թվականին։ Այնուհետև զինվորագրվել է ծառայության։ Մինչև 1914 թվականն աշխատել է Վիեննայում:

ՍտեղծագործություններԽմբագրել

Իր բանաստեղծական առաջին ժողովածուներում Մախարը բացահայտում է իր ժամանակի երիտասարդության ինտիմ ապրումները, հանդես է գալիս ընդդեմ էսթետիզմի և կեղծ պաթետիկայի։

«Վինդիբոնի տրիստիումը» (1893), «Գողգոթա» (1900), «Սատիրիկոն» (1904) ժողովածուներում հեղինակը սպանիչ քննադատության է ենթարկում ավստրո-հունգարական բռնապետությունը, չեխական բուրժուական կուսակցություններին։ «Մագդալենա» չափածո վեպում բանաստեղծը դիմակազերծ է անում բուրժուական կեղծ բարոյականությունը։ Ռուսաստան կատարած ճամփորդության տպավորություններին է նվիրել իր «Ճանապարհորդություն դեպի Ղրիմ» (1899) ժողովածուն։

1890-ական և 1900-ական թվականները բանաստեղծի համար բնորոշ են բանվորական շարժման նկատմամբ ունեցած իր բացահայտ համակրանքով։ Մախարը հարել է 1905 թվականի ռուսական հեղափոխությանը։ Հետագայում, Մասարիկի բուրժուական կուսակցության գաղափարներին ավելի մոտենալով, Մախարը հեռանում է հասարակական պրոգրեսիվ դիրքերից։ Իր իննհատորանոց «Դարերի խիղճը» (1906-1926) բանաստեղծությունների ցիկլում Մախարը ճգնում է իդեալիստորեն մեկնաբանել համաշխարհային պատմությունը։

«Տրիստիում Պրահա» (1926), «Խաչմերուկներում» (1926) ժողովածուների մեջ նա ռեակցիոն դիրքերից է քննադատում արդիականությունը։ Հասարակության պրոգրեսիվ ուժերի հանդեպ ունեցած կատարյալ անվստահությունը Մախարի պոեզիան գունազարդել է Չեխոսլովակիայի ժամանակաշրջանում տիրող անսահման պեսիմիզմի մռայլ երանգով[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (нем.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jk01072996
  3. LIBRIS — 2018.
  4. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներԽմբագրել