Յոզեֆ Ռեդեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յոզեֆ Ռեդեն (գերմ.՝ Joseph Rheden, ապրիլի 5, 1873, Ամլախ, Lienz District, Տիրոլ, Ավստրիա - օգոստոսի 6, 1946, Լիենց, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի աստղագետ, աշխատել է Վիեննայի համալսարանի աստղադիտարանում։
Յոզեֆ Ռեդեն Joseph Rheden | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1873 Ամլախ, Lienz District, Տիրոլ, Ավստրիա |
Մահացել է | օգոստոսի 6, 1946 (73 տարեկան) Լիենց, Տիրոլ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | աստղագետ, ոչ գեղարվեստական գրող և լուսանկարիչ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարանի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[1] և աստղալուսանկարչություն[1] |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Joseph Rheden Վիքիպահեստում |
Հայտնի ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսայի որդին է, 1897 թ.-ից 1901 թվականները սովորել է աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա Վեննայի համալսարանում։ Արդեն 1901 թվականից Ռեդենը աշխատանքի է անցնում Վիեննայի աստղադիտարանում որպես օգնական։ Ռեդենը այստեղ աշխատել է մինչև 1935 թվականին թոշակի անցնելը, չնայած դրանից հետո էլ նա կամավոր աշխատում էր աստղադիտարանում։
Ռեդենը հիմնականում զբաղվել է աստղալուսանկարչությամբ և մոլորակների ու գիսաստղերի դիտարկմամբ։ Նա նաև զբաղվել է աստղագիտական ժամանակի ծառայությամբ։
Դեռևս 1898 թվականին Ռեդենը ստեղծել է մի գործիք, որը թույլ էր տալիս գնահատել ասուպների ուղեծրերը։ 1908 թվականին Ռեդենը աստղադիտարանում հիմնեց լուսանկարչական լաբորատորիա աստղաքգրաֆների հետ աշխատելու համար։ Այս հարմարանքներով են իրականացվել մեծ թվով աստերոիդների դիտարկումներ և հաստատվել են այլ աստղագետների տեսողական դիտարկումների արդյունքները։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ռեդեն» հոդվածին։ |