Յոզեֆ Կադրաբա (չեխ․՝ Josef Kadraba, սեպտեմբերի 29, 1933(1933-09-29)[1][2], Řevničov[1][2] - օգոստոսի 5, 2019(2019-08-05)[3][2], Պրահա, Չեխիա)[4][5], չեխոսլովակ ֆուտբոլիստ, հարձակվող[6]։

Յոզեֆ Կադրաբա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝չեխ․՝ Josef Kadraba
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ
Երկիր՝ Չեխոսլովակիա,  Չեխիա և  Չեխոսլովակիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 29, 1933(1933-09-29)[1][2]
Ծննդավայր՝Řevničov[1][2]
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 5, 2019(2019-08-05)[3][2] (85 տարեկան)
Մահվան վայր՝Պրահա, Չեխիա

Կենսագրություն խմբագրել

Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան սկսել է 1953 թվականին Լիբերեց քաղաքի «Սլովան» թիմում։ Զինվորական ծառայությունն անց է կացրել՝ 1954 թվականին հանդես գալով Պրահայի «Տանկիստ»-ում։ 1955 թվականին տեղափոխվել է Պրահայի «Սպարտա», որտեղ մասնակցելով 70 հանդիպման՝ խփել է 65 գոլ[7]։ 1958 թվականին ընդգրկվել է Կլադնոյի SONP թիմում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Չեխոսլովակիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբում։ 1960 թվականին թիմը կարողացել է տեղափոխվել առաջին խումբ նաև Կադրաբայի ջանքերի շնորհիվ, ով համարվել է առաջնության լավագույն հարձակվողներից մեկը։ 1965 թվականին նա պայմանագիր է կնքել Պրահայի «Սլավիա»-ի հետ[8]։

1967 թվականին Իսրայելից վերադառնալիս երբ թիմը կանգ է առել Վիեննայում, Կադրաբան լքել է «Սլավիա»-ն, մնացել Ավստրիայում, հինգ տարով բնակության իրավունք ստացել, բայց զրկված է եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլում հանդես գալու լիազորությունից։ Խաղացել է Վիեննայի քաղաքային առաջնությանը մասնակցող SC Hinteregger սիրողական թիմում։ 1971 թվականին SC Hinteregger-ը կարողացել է անցնել Ավստրիայի առաջնության երկրորդ խումբ։ 1972 թվականին Կադրաբայի՝ Ավստրիայում բնակվելու իրավունքի ժամկետը լրացել է, բայց նա հրաժարվել է վերադառնալ Չեխոսլովակիա, որտեղ նրան հեռակա կարգով դատապարտել էին երկու տարվա ազատազրկման[9]։ Որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը Ավստրիայի քաղաքացիություն է ստացել։ Վերջին թիմերը, որոնց կազմում նա խաղացել է, եղել են վիեննական «Սլովան»-ը (1973-1979 թթ.) և «Ռապիդ»-ը, որտեղ հանդես է եկել ընդամենը կես մրցաշրջան։ 46 տարեկան հասակում Կադրաբան թոշակի է անցել։ Մահացել է 85 տարեկանում։

Չեխոսլովակիայի հավաքականում խմբագրել

Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում Յոզեֆ Կադրաբայի առաջնելույթը տեղի է ունեցել 1958 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ[10]։ Վեց տարի նա ընդգրկված է եղել երկրի ընտրանիում, մասնակցել է 17 խաղի, դարձել 9 գոլի հեղինակ։ Ընդ որում՝ մասնակցել է նաև աշխարհի առաջնության՝ 1962 թվականին Չիլիում անցկացված եզրափակիչ փուլի փլեյ-օֆի երեք հանդիպումներին, օգնել, որ թիմը գրավի երկրորդ տեղն ու արժանանա արծաթե մեդալների (ոսկին նվաճել են բրազիլացիները

Յոզեֆ Կադրաբան խաղադաշտում աչքի է ընկել գեղեցիկ ու արդյունավետ հնարքներով, հեռատեսությամբ, մտածված խաղով, գոլ խփելու անհագ ձգտումով։ Բարձր է գնահատվել գլխով վարպետորեն խաղալու նրա հմտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  3. 3,0 3,1 3,2 https://www.irozhlas.cz/sport/fotbal/josef-kadraba-umrti-fotbal_1908051412_mov
  4. Cita noticia|apellidos=Mádl|nombre=Luděk|título=Stříbrem z Chile se pan Kadraba nikde nechlubil, schoval ho jen do značky u auta, vzpomíná Panenka|url=https://www.seznamzpravy.cz/clanek/stribrem-z-chile-se-pan-kadraba-nikde-nechlubil-schoval-ho-jen-do-znacky-u-auta-vzpomina-panenka-76873%7Cfecha=5 de agosto de 2019|fechaacceso=5 de agosto de 2019|periódico=Seznam Zprávy|ubicación=República Checa|página=|número=|idioma=checo
  5. cita web |url= https://www.radio.cz/es/rubrica/noticias/muere-josef-kadraba-vicecampeon-mundial-de-chile-62%7Ctítulo=Muere(չաշխատող հղում) Josef Kadraba vicecampeón mundial de Chile 62 |fechaacceso=6 de agosto de 2019 |apellido= Valverde |nombre=Freddy |fecha=5 de agosto de 2019 |sitioweb= Radio Praha|idioma= |cita= }}
  6. «Josef Kadraba». Transfermarkt. Վերցված է 23 de abril de 2016-ին.
  7. Citace elektronické monografie | příjmení = Bureš | jméno = Miroslav | titul = Kadraba: Ať se na Kladno vrátí staré dobré časy | url = http://www.elibero.cz/index.asp?menu=602&record=8978(չաշխատող հղում) | datum vydání = 2006-07-30 | datum přístupu = 2010-08-28
  8. Citace elektronické monografie | příjmení = SK Slavia Praha | odkaz na autora = SK Slavia Praha | titul = Hráčské legendy - statistika | url = http://www.slavia.cz/Hracske-legendy-statistika | datum přístupu = 2010-08-28 | url archivu = https://web.archive.org/web/20100827112004/http://www.slavia.cz/Hracske-legendy-statistika | datum archivace = 2010-08-27
  9. citar web|URL=https://sport.ceskatelevize.cz/clanek/fotbal/fotbalovy-svet-opustil-josef-kadraba-vicemistr-sveta-z-chile-1962/5d481daefccd259ea47433eb%7Ctítulo=Fotbalový(չաշխատող հղում) svět opustil Josef Kadraba, vicemistr světa z Chile 1962|língua=checo|data=5 de agosto de 2019|publicado= Česká televize|acessodata=5 de agosto de 2019
  10. Cytuj | url=http://nv.fotbal.cz/c/nat/players/viewstat.asp?name=KadrabaJosef | tytuł=FOTBAL.CZ - STATISTIKY REPREZENTANTŮ| opublikowany=nv.fotbal.cz | data dostępu=2017-11-24

Գրականություն խմբագրել

  • Ve stopách Jan Koška, Josef Bican a František Pláničky (I. mužstvo kopané v ligovém ročníku 1965–1966), SK Slavia Praha
  • Frolík František - Osobnosti Rakovnicka a Novostrašecka s ukázkami jejich rukopisů, Jiří Červenka - Gelton, Nové Strašecí, 2016 isbn = 978-80-88125-04-4

Արտաքին հղումներ խմբագրել