Յոդենսավաննա (հոլ.՝ Jodensavanne), լքված հրեական ավան և գերեզմանատան տարածք Սուրինամում, որը նշանավորում է Արևմտյան կիսագնդի եվրոպական գաղութացման կարևոր փուլը։ Յոդենսավաննայի ավերված սինագոգը Հարավային Ամերիկայի ամենահին սինագոգն է:

Յոդենսավաննա
Jodensavanne*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Սուրինամ Սուրինամ
Տիպ մշակութային
Չափանիշներ iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
Համար 1083
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իսպանական ինկվիզիցիայից փախած հրեաներին Սուրինամում ջերմորեն են ընդունել նախ բրիտանական, այնուհետև՝ հոլանդական գաղութային իշխանությունները։ Որպես հրեա վերաբնակիչներին գրավելու պետական քաղաքականության մաս՝ հրեաներին տրվել են հատուկ արտոնություններ[1]՝ կրոնի ազատություն, հողերի և անշարժ գույքի սեփականության իրավունք։

1665 թվականին Յոդենսավաննայում կառուցվել է սինագոգ և գերեզմանատուն։ 1674 թվականին հրեաները հրավիրել են առաջին ռաբբիին՝ Իսահակ Նետոյին։ Սուրինամի հրեական համայնքի ծաղկումն սկսվել է 1680-ական թվականներին, երբ հրեա Սամուել Նասին ստացել է Սավաննան՝ Սուրինամի ափերի մոտ գտնվող մի փոքրիկ կղզի։ 17-րդ դարի վերջին Յոդենսավաննայի բարգավաճող գյուղատնտեսական բնակավայրում բնակվում էր մոտ 600 մարդ, որոնց պատկանում էին ավելի քան 40 պլանտացիաներ ստրուկներով, որոնց ընդհանուր թիվը գերազանցում էր 9000 մարդը։ Բացի Սուրինամի հոլանդական գաղութի կյանքում հրեական համայնքի ունեցած տնտեսական դերից, նրանք ունեցել են նաև ռազմական կարևոր դեր։ Բնակավայրի անմիջական հարևանությամբ գտնվել են «Post Gelderland» մատակարարման ռազմական պահակակետը։

18-րդ դարի կեսերից Յոդենսավաննայում ապրող հրեաների մեծ մասը տեղափոխվել է մայրաքաղաք Պարամարիբո` շաքարեղեգի պահանջարկի անկման պատճառով․ 1790 թվականին նրա բնակչությունը ստրուկների հետ միասին կազմել է շուրջ 22 մարդ, 19-րդ դարի սկզբին՝ տասից էլ քիչ[2]։ 1832 թվականին տեղի ունեցած մեծ հրդեհից հետո բնակավայրը վերջնականապես լքվել է։

Ներկայում Յոդենսավաննայից պահպանվել են Berache ve Shalom սինագոգի ավերակներն ու երեք գերեզմանատուն, որտեղ շիրմաքարերի գրությունները հիմնականում եբրայերեն են և պորտուգալերեն[3]։ Կասիպորայի գերեզմանատան ամենահին գերեզմանը թվագրվում է 1667 թվականով, իսկ ընդհանուր առմամբ գերեզմանատան տարածքում կա մոտ 450 գերեզման։ Շիրմաքարերի մեծ մասը պատրաստված է մարմարից, մնացածը՝ աղյուսից։

Պատմաբան Նատալի Զեմոն Դևիսն ուսումնասիրել է 18-րդ դարի Յոդենսավաննայի կյանքը՝ ուշադրությունը կենտրոնացնելով Դևիդ Իսահակ Քոհեն Նասիի (ծնվ․՝ 1747) և հրեական համայնքում սևամորթների ու սպիտակամորթների հարաբերությունների վրա[4]։ 2016 թվականին տպագրված նրա «Regaining Jerusalem» հոդվածում մանրամասն նկարագրվել է Փեսախի տոնումը Յոդենսավաննայում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. This Day in Jewish History by David B. Green Aug 17, 2014 Haaretz
  2. 1862-1936., Gottheil, Richard James Horatio (1901). Contributions to the history of the Jews in Surinam. American Jewish Historical Society. OCLC 847522377. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Frankel, Rachel (2001), «Antecedents and Remnants of Jodensavanne», The Jews and the Expansion of Europe to the West, 1450-1800, Berghahn Books, էջեր 394–436, doi:10.2307/j.ctt1x76f5z.26, ISBN 9781782389767
  4. Herschthal, Eric (2006 թ․ օգոստոսի 17). «A Star Historian Opens a New Chapter: Jewish Slaveowners». The Jewish Daily Forward. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Davis, Natalie Zemon (2015 թ․ դեկտեմբերի 11). «Regaining Jerusalem: Eschatology and Slavery in Jewish Colonization in Seventeeth-Century Suriname». The Cambridge Journal of Postcolonial Literary Inquiry. 3 (1): 11–38. doi:10.1017/pli.2015.29. ISSN 2052-2614.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոդենսավաննա» հոդվածին։